
73 просмотры
Ֆիզիկական աճից զատ, դեռահասի մարմնում տեղի է ունենում մի շարք փոփոխություններ: ÕˆÕ½Õ¯Ö€Õ¥Ö€ Ö‡ Õ´Õ¯Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€ Ոսկրերի և մկանների աճը տվյալ տարիքում անհամաչափ է: Սկզբից ավելի բարձր է սոմատոտրոպ հորմոնի ազդեցությունը, որը պայմանավորում է ոսկրերի առանցքային աճը,իսկ ստերոիդների ազդեցությունը արտահայտվում է ավելի ուշ, ինչի հետևանքով ավելի ուշ է սկսում աճել մկանային զանգվածը: Այս ամենի հետևանքով մկանները ավելի թույլ են, որը ևս նպաստում է ոսկրերի աճի խանգարումների զարգացմանը, մասնավորապես կեցվածքի խանգարումներին: Նման անհամաչափությունը անհետանում է 14-15 տաեկանում աղջիկների մոտ, իսկ տղաների մոտ 16-18 տարեկանում: Սիրտ-անոթային համակարգ Սիրտ-անոթային համակարգում ևս տեղի է ունենում փոփոխություններ. աճում է սրտի մկանային զանգվածը, փոփովում է պուլսը, զարկերակային ճնշումը: Հաճախանում են պատանեկան հիպերտենզիայի դեպքերը: Սեռական հասունացում Նորմալ սեռական հասունացումը սկսվում է՝ Õ¡Õ²Õ»Õ«Õ¯Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¸Õ¿ 8-12 Õ¿Õ¡Ö€Õ¥Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¿Õ²Õ¡Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¸Õ¿ 9-14 Õ¿Õ¡Ö€Õ¥Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Աղջիկների սեռական հասունացման սկիզբը կրծքագեղձերի զարգացումն է ՝թելարխեն: Բնութագրվում է արեոլայի շրջանում պինդ հանգույցի գոյացմամբ, որն ավելի շատ շոշափելի է քան տեսանելի: Ադրենարխե- սեռական հասունացման անդրոգեն կախյալ նշաններն են. -ցայլքի մազակալումը, -Õ¡Õ¯Õ¶Õ¥Õ¶, -Õ´Õ¡Ö€Õ´Õ¶Õ« Õ°Õ¸Õ¿Õ« ÖƒÕ¸ÖƒÕ¸ÕÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨: Տղաների սեռական հասունացման սկիզբը բնորոշվում է ամորձիների մեծացումով, ինչը տեղի է ունենում 6 ամիս ավելի ուշ, քան աղջիկների կրծքագեղձի մեծացումը: Բազմաթիվ հետազոտություններ փաստում են , որ սեռական հասունացման սկիզբը վերջին տասնամյակում միջինը 6-12 ամսով ավելի վաղ է տեղի ունենում և ունի ռասսայական, գենետիկական կախվածություն: Մենարխեն՝ դաշտանային ցիկլի սկիզբը, միջինում տեղի է ունենում 11-13 տարեկանում, իսկ սահմաններն ավելի լայն են՝ 10-15 տարեկան: Մենարխեն տեղի է ունենում սեռահասունության սկզբից 1-3 տարվա ընթացում և կանոնավորվում ՝2-2,5 տարի հետո: Նախասեռահասունությունից մինչ վերարտադրողական հնարավորությունների լիարժեք ձևավորումը կարող է տևել 18 ամսից մինչև 5 տարի: Շարակցական հյուսվածք Շարակցական հյուսվածքը դեռահասների մոտ փուխր է, զգայուն: Դրա հետևանքով այս տարիքում են սկսվում առավել վառ արտահայտվել կապանային համակագի թուլությունը, կեցվածքի շեղումները, կարճատեսությունը: Շարակցական հյուսվածքը առավել զգայուն է տարբեր վարակների նկատմամբ, ինչը պայմանավորում է այս տարիքում հոդացավերի և ռեակտիվ արթրիտների հարաբերական բարձր հաճախականությունը: Õ‡Õ¶Õ¹Õ¡Õ¼Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£ Շնչառական համակարգում արտահայտվում են սեռային տարբերությունները: Տղաների մոտ կտրուկ աճում է թոքերի կենսական տարողությունը, մինչդեռ աղջիկների մոտ նման բան տեղի չի ունենում: Վերջնականապես ձևավորվում են շնչառության ձևերը՝ տղաների մոտ դիաֆրագմալ, իսկ աղջիկների մոտ կրծքային: Ô±Õ²Õ¥Õ½Õ¿Õ¡Õ´Õ¸Ö"Õ½Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¸Ö'Õ²Õ« Աղեստամոքսային ուղու օրգանների գործունեության վրա անդրադառնում է վեգետատիվ համակարգի անկայունությունը, ինչը արտահայտվում է դիսկինեզիաներով, ռեֆլյուքսներով: Այս տարիքում երեխաները փոխում են իրենց սննդակարգը դեպի ավելի վատթարը, որը նպաստում է դեռահասների մոտ որոշ բորբոքային հիվանդությունների տարածվածությանը: Հաճախակի են նկատվում լարվածության հետևանքով որովայնային ցավերը: ÔµÖ€Õ«Õ¯Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€ Երիկամների մորֆոլոգիական զարգացումը ավարտվում է դեռահասային տարիքից հետո: Ջրաղային փոխանակման մակարդակը ավելի բարձր է, համապատասխանաբար նրանց մոտ առկա է հեղուկների ավելի բարձր պահանջ: Ô»Õ´Õ¸Ö'Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£ Իմուն համակարգը վերապրում է էական փոփոխություններ: Դեռահասները ավելի զգայուն են դառնում տուբերկուլյոզի նկատմամբ: Աճում է աուտոիմուն և լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների զարգացման վտանգը: Õ†ÕµÕ¸Ö'Õ©Õ¨ ÕºÕ¡Õ¿Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ aroxjblog.am Õ¯Õ¡ÕµÖ"Õ«Õ¶