Դիմակներ դեմքի մաշկի խնամքի համար
Բրնձի–սուրճի սկրաբ
Սուրճն ու բրինձը աղալ հավասար քանակությամբ՝ կեսական բաժակ: Ստացված խառնուրդի վրա կեֆիր ավելացնել: Նման սկրաբով հնարավոր է մաքրել և դեմքը:
Դիմակ կավից ու քրքումից:
2 ճաշի գդալ կավի վրա ավելացրեք 1/4 թեյի գդալ քրքում: Խառնեք կավն ու քրքումը, ավելացրեք 1 ճ. գդալ ջուր ու մի քանի կաթիլ լավանդայի յուղ: Պետք է ստացվի թթվասերի խտության խույս: Դիմակը հարկավոր է դեմքին պահել 20 րոպեից ոչ ավելի, լվանալ նախ տաք, ապա՝ սառը ջրով:
Մաշկը մաքրելու համար
1 ճաշի գդալ քրքում+1 թեյի գդալ մեղր: Դեմքի վրա թողնել մոտ 15 րոպե:
Դիմակ մանդարինով
Մանրացնել մանդարինի կեղևը ու դրան միախառնել 1 թեյի գդալ յուղոտ թթվասեր և 1 դեղնուց: Դեմքին պահել 15-20 րոպե: Դիմակները քսել թեթև շարժումներով, չճզմել դեմքի մաշկը, խուսափել աչքերի շուրջը քսելուց:
Ձգող դիմակ` յուղոտ մաշկի համար
1 ձվի սպիտակուցին խառնել 2 ճաշի գդալ աղացած վարսակի փաթիլներից ստացված ալյուր, հարել մինչև փրփրի և քսել դեմքին:
Մաշկի մաքրման ու ցելյուլիտի դեմ պայքարի համար վերցնել աղացած սուրճ կամ սուրճի մրուրը, ավելացնել ծովային աղ, դարչին, քրքում ու 1 ճաշի գդալ ձիթայուղ:
Խնձորով ղիմակ պեպենների դեմ
Վերցնել խնձորի կեսը, կտրատել և լցնել բլենդերի մեջ. ավելացնել 1 թեյի գդալ մեղր, 1 թեյի զղալ ասկարբինաթթու, 1 թեյի գդալ խնձորի քացախ, 3 ճաշի գդալ բուսական յուղ։ Դիմակը նախատեսված է բոլոր տիպի մաշկերի համար։