Saturday, April 27, 2024
Նորություններ

Շնորհակալական խոսք

Պրոֆեսոր Իվան Աղաջանյանը բժիշկների այն սերնդից է, որոնք իրենց նպաստն են բերել հայաստանյան առողջապահական համակարգի զարգացմանն ու առաջընթացին: Նա ուրոլոգներից առաջինն է, ով Հայաստանում կատարել է երիկամի փոխպատվաստում, ստեղծել Ուրոլոգիայի համալսարանական կլինիկան: Պատահական չէ, որ բժիշկ-գիտնականին առողջապահության ոլորտի ներկայացուցիչները կոչում են «ուրոլոգիայի նաhապետ»:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգ լինելու տարիներին Իվան Աղաջանյանն անգնահատելի ներդրում է ունեցել ոլորտի զարգացման, մասնագետների կրթման գործում` մշտապես թիկունք եղել երիտասարդներին, նպաստել մարզերում ուրոլոգիայի զարգացմանը:

Առաջին հերթին լինելով բժիշկ, պրոֆեսորը մշտապես հիվանդի կողքին է, վերականգնելով մարդկանց ամենաթանկ արժեքը` առողջությունը:

Շնորհակալություն հայտնելով պրոֆեսոր Իվան Աղաջանյանին երկար տարիներ առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգ լինելու համար, նախարարությունը հույս և համոզմունք է հայտնում, որ այսուհետև ևս փորձառու մասնաագետը կշարունակի գործուն աջակցություն ու օժանդակություն ցուցաբերել համակարգի առաջընթացի ապահովմանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook