
38 просмотры
Նյարդաբանությունը բժշկության շատ կարևոր ոլորտ է, որը զբաղվում է ծայրամասային և կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններով։ Նյարդաբանությունը հիմնականում կենտրոնանում է այն հիվանդությունների վրա, որոնց արմատը մարդու նյարդային համակարգը քայքայող գործընթացներն են: Մարմնի յուրաքանչյուր բջիջ կապ ունի նյարդային համակարգի հետ և անմիջական փոխազդեցություն ունի նրա հետ՝ ենթարկվելով բարձրագույն նյարդային գործունեության հրահանգներին: «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի նյարդաբանական ծառայության ղեկավար Եկատերինա Հովհաննիսյանի հետ անդրադարձել ենք նյարդաբանական մի շարք խնդիրներին և դրանց լուծումներին։ Հարցին, թե ե՞րբ և ո՞ր պարագայում է անհրաժեշտ այցելել նյարդաբանին, մասնագետը նշեց, որ, ցավոք սրտի, կա ընդհանուր կարծրատիպ, և նյարդաբան ասելով մարդիկ առաջինը հասկանում են, որ այս մասնագետին պետք է դիմել միայն հոգեբանական խնդիրներ ունենալու դեպքում։ «Սակայն պետք է ընդգծեմ, որ նյարդաբանը զբաղվում է օրգանական ախտահարումներով։ Նյարդաբանը բուժում է ուղեղի, ողնուղեղի և ծայրամասային նյարդային համակարգերի հիվանդությունները: Իսկ մարդկանց մոտ տարածված այն կարծիքը, որ նևրոզ վիճակները նյարդաբանի պատալոգիան է, իրականում այդքան էլ այդպես չէ»,-նշեց նյարդաբանը։ Մասնագետն ընդգծեց, որ կան հստակ սիմպտոմներ, որոնց հատկապես առաջին անգամ արտահայտվելու դեպքում պարտադիր պետք է դիմել նյարդաբանի։ «Ձեռքի կամ ոտքի հանկարծակի թուլացումը, տեսողության հանկարծակի վատացումը, մարդու մոտ հավասարակշռության կորուստը, գլխապտույտը կամ սուր գլխացավն այն հիմնական գանգատներն են, որոնց պարագայում անհապաղ նյարդաբանին դիմելու անհրաժեշտություն կա»,-ասաց նա։ Բժիշկ-նյարդաբանն ընդգծեց՝ որքան վաղ սկսվի բուժումը, այնքան քիչ է կրկնվելու հավանականությունը։ Մասնագետը խորհուրդ տվեց վարել առողջ ապրելակերպ, հետևել սննդակարգին, քայլել և զբաղվել սպորտով՝ չմոռանալով մտավոր և հոգևոր գործունեության մասին, խուսափել սթրեսից, որը բացասաբար է ազդում իմունային համակարգի վրա՝ առաջացնելով ինչպես նյարդաբանական, այնպես էլ տարբեր հիվանդություններ: Նյարդաբանական հիվանդությունների առաջացման պատճառների, ախտանշանների և մի շարք կարևոր այլ հարցերի մասին տեղեկատվություն ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը: Ô³Õ¡ÕµÕ¡Õ¶Õ¥ Ô³Õ¡Õ¢Õ¸ÕµÕ¡Õ¶