157 просмотры
Ենթաստամոքսային գեղձը շատ կարևոր օրգան է, որն արտադրում է մարսողությանն ու նյութափոխանակությանը նպաստող հորմոններ և ֆերմենտներ: Այս գեղձի քաղցկեղն առաջանում է, երբ դրա բջիջների բազմացումը դառնում է անկառավարելի և գեղձի զանգվածը սկսում է մեծանալ: Քաղցկեղի այս բջիջներն ունակ են ներթափանցել նաև մարմնի այս հատվածներ: Որպես կանոն դրանք տարածվում են գեղձին մոտ գտնվող ավշային հանգույցների, իսկ այնուհետև նաև լյարդի, հաստ աղու կամ թոքերի վրա: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, որպես կանոն, շատ արագ է տարածվում և համարվում է քաղցկեղի հետևանքով մահացության հիմնական պատճառներից մեկը: Սակայն գոյություն ունեն ախտանշաններ, որոնք կօգնեն ժամանակին ախտորոշել հիվանդությունը և հնարավորություն կտան լիովին բուժվելու: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ենթաստամոքսային գեղձի 7 ամենատարածված ախտանշանները: Քաղցկեղի այս տեսակի ամենատարածված ախտանշանների շարքին են դասվում. Մաշկի և աչքերի սպիտակուցային թաղանթի դեղնավուն երանգը (դեղնախտն առաջանում է արյան մեջ բիլիռուբին կոչվող նյութի կուտակման հետևանքով), Մեջքի կամ որովայնի ցավերը (սկզբնական շրջանում դրանք կարող են պարբերաբար ի հայտ գալ և անհետանալ, սակայն ժամանակի ընթացքում կսկսեն կրել մշտական բնույթ), Քաշի անբացատրելի կորուստը (առանց պատճառի քաշի կտրուկ կորուստը վկայում է առողջական խնդիրների մասին), Արտաթորանքի բաց գույնը, Õ"Õ¥Õ¦Õ« Õ´Õ¸Ö'Õ£ Õ£Õ¸Ö'ÕµÕ¶Õ¨, Ô±ÕÕ¸Ö€ÕªÕ¡Õ¯Õ« Õ¯Õ¸Ö€Õ¸Ö'Õ½Õ¿Õ¨, Թրոմբների առաջացումը: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ փուլերի ժամանակ, որպես կանոն, ոչ մի ախտանշան չի անհանգստացնում և հենց սա է հիմնական պատճառը, որ քաղցկեղի այս տեսակը ժամանակին հայտնաբերելն ու ախտորոշելը շատ դժվար է: Հարկ է հիշել, որ ներկայացված ախտանշաններից ցանկացածը կարող է պայմանավորված լինել նաև որևէ այլ հիվանդությամբ, ուստի չի կարող լինել միայն ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի նշան: Մշտական անբացատրելի ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է դիմել բժշկին և անցնել անհրաժեշտ բուժզննումը՝ պարզելու համար դրանց առաջացման պատճառը: Բացի այդ, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկային գործոնների շարքին են դասվում նաև. ծխախոտի չարաշահումը, Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ¸Ö€Õ¤ Ö"Õ¡Õ·Õ¨, Õ·Õ¡Ö"Õ¡Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¤Õ«Õ¡Õ¢Õ¥Õ¿Õ¨ Õ¯Õ¡Õ´ Ö"Ö€Õ¸Õ¶Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕºÕ¡Õ¶Õ¯Ö€Õ¥Õ¡Õ¿Õ«Õ¿Õ¨ (Õ¥Õ¶Õ©Õ¡Õ½Õ¿Õ¡Õ´Õ¸Ö"Õ½Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¥Õ²Õ±Õ« Õ¢Õ¸Ö€Õ¢Õ¸Ö"Õ¸Ö'Õ´), ընտանիքի անդամների և ազգականների շրջանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի կամ պանկրեատիտի դեպքերի առկայությունը: Նյութի աղբյուրը՝ instiks.com