
181 просмотры
Սիրելի մասնագիտության, բժշկի մասնագիտական նրբությունների ու կյանքի փիլիսոփայական հարցերից մինչև նեղ ակնաբուժական հարցերի մասին իր մտորումներով ու խորհուրդներով մեզ հետ զրույցում անկեղծացել է փորձառու ակնաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանը: Ակնաբույժ Ելենա Մալայանն անցել է 50-ից ավելի միջազգային վերապատրաստումներ, ունի շուրջ 5 տարվա դասախոսական փորձ, 48 գիտական հոդվածների հեղինակ կամ համահեղինակ է: Շուրջ 20 տարվա աշխատանքային հարուստ փորձի ընթացքում կատարել է ավելի քան 20000 աչքերի լազերային միջամտություններ: Ռուսաստանի Դաշնության բժշկական և տեխնիկական գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ է: Ելենա Մալայանը առաջինն է Հայաստանում, ով 2011 թվականին կատարեց «Լեյզիկ» մեթոդով լազերային միջամտություն։ Ակնաբույժն արժանացել է գովեստագրի՝ ակնաբուժության բնագավառում լազերային տեխնոլոգիաների ներդրման համար, պարգևատրվել՝ Հայաստանում ռեֆրակցիոն վիրաբուժության ոլորտում ունեցած ավանդի համար: - Ի՞նչ հնարավորություններով է հագեցած «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը» -Հայաստանի առաջին կենտրոնացված աչքի հիվանդանոցը գործում է դեռևս 1973 թվականից: Այն այսօր հագեցած է ժամանակակից ակնաբուժությանը հարիր անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և բաժիններով՝ համապատասխան մասնագետներով, որոնք պարբերաբար վերապատրաստվում են: - Որո՞նք են լազերային վիրահատության առավելությունները ակնոցի և լինզայի համեմատ, ի՞նչ հնարավորություն է տալիս այն այսօր -Առաջին առավելությունն այն է, որ կարճատեսություն կամ աստիգմատիզմ ունեցող մարդը, ով առավոտյան արթնանալուց հետո առանց ակնոցի և լինզայի ոչինչ չէր կարողացնում անել, և ամբողջ օրվա ընթացքում կարիք ուներ մեկ ակնոցը մեկ այլ ակնոցով փոխարինելու, իսկ լինզա կրելն էլ՝ իր հերթին պատճառում էր մի շարք անհարմարավետություններ՝ անընդմեջ պահանջվող խնամք, երբեմն պատռվում են, կորում և այլն, այսինքն՝ մարդը որպեսզի ունենա լավ տեսողություն՝ դառնում է կախված ինչ որ մի երևույթից: Լազերային վիրահատությունն, իհարկե, առաջին հերթին ազատում է հենց այդ պրոբլեմներից. առավոտյան արթանալուն պես լիարժեք տեսնելու համար անհարմարավետություններն այլևս չկան: Ժամանակակից կյանքում տեսողության այս խնդիրները մեծ արձագանք ունեն հատկապես երիտասարդության շրջանում. չկա մասնագիտություն, որ չառնչվի համակարգչի հետ, ուսումը՝ նույնպես: Այս առումով, ակնոց և լինզա կրելն առաջացնում է անհարմարություն: Բժշկական տեսանկյունից ո՛չ ակնոցը, ո՛չ էլ լինզան չեն կարող ապահովել այն լիարժեք տեսողությունը, որն ունենում են մարդիկ վիրահատությունից հետո: Առանձնանում են հատկապե՛ս բարդ աստիգմատիզմով, բարձր կարճատեսությամբ այցելուները, երբ 100 տոկոսանոց տեսողություն ստանալով, շա՜տ–շա՜տ դեպքերում ուղղակի վերափոխվում է նրանց հայացքը: Կարևորվում է նաև ա՛յն մարդկանց համար, որոնց մեկ աչքն է խնդրահարույց. տարբեր տեսողությամբ աչքերի պարագայում ակնոց կրելը արդեն իսկ խնդիր է: - Ô¿Õ¥Ö€Õ¡Ö€Õ«Õ¶Õ£Õ¨ Õ«Õ¶Õ¹ÕºÕ«Õ½Õ«Õž Õ¾Õ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ§, Ö‡ Õ«ÕžÕ¶Õ¹ Õ§ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ«Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¬ Õ¯Õ¥Ö€Õ¡Õ¿Õ¸Õ¯Õ¸Õ¶Õ¸Ö'Õ½ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ´Õ¡Õ½Õ«Õ¶ - Կերատոկոնուսը հայ ազգի մեջ շատ տարածված հիվանդություն է: Ընդհանրապես, այն բնորոշ է հին ազգերին: Կարևոր է վաղ հայտնաբերումը, քանի որ հիվանդությունն ունի արագ զարգացող ընթացք: Հատկապես երիտասարդ տարիքում նկատվում է հիվանդության բավականին ագրեսիվ աճ, որը զուգակցվում է տեսողության վատթարացմամբ, ոսպնյակ և ակնոց կրելը գրեթե դառնում է անհնարին: Առաջին քայլը, որն ակնաբույժը պետք է անի հիվանդությունը հայտանաբերելու դեպքում՝ այցելուին կանխարգելիչ բուժում առաջարկելն է, այսինքն՝ ոչ վիրահատական մեթոդով կանխվում է հիվանդության զարգացումը: Կերարինգը համեմատաբար նոր վիրահատություն է՝ 10-15 տարվա տևողությամբ: Այն և՛ կանխարգելիչ է, և՛ տեսողությունը լավացնող: Կերատոկոնուսով հիվանդներին, քանի որ հակացուցված է լազերային շտկում, ուստի այդ բուժայցելուների համար այն փրկություն է. տեղադրվում են օղակները և շտկվում ասեգմատիզմը՝ կանխելով հիվանդությունը: Նշեմ, որ կերարինգն այն վիրահատությունը չէ, որ բոլոր դեպքերում կարելի է կիրառել. կան չափանիշներ, համապատասխան ցուցումներ և հակացուցումներ: Այդ իսկ պատճառով, այցելուն պետք է մանրակրկիտ հետազոտություն անցնի, որից հետո բժիշկը որոշի՝ ի՞նչ մեթոդով կամ ո՞ր տարբերակը առաջարկի հիվանդին: -Դուք համարվում եք հաջողված կին ակնաբույժ, ինչպիսիք շատ քիչ են լինում, Ձեր հաջողության գաղտնիքը ո՞րն է -Կարծում եմ՝ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ պետք է իրենց աշխատանքը սիրեն՝ սիրելով անեն ամեն–ինչը: Հաջողության առաջին գաղտնիքը աշխատասիրությունն ու համբերությունն է: Համբերությունը բժշկի աշխատանքի մեջ շա՜տ կարևոր է, և եթե չսիրես գործդ, չուզենալով անես աշխատանքդ՝ համբերությունդ չի ների հասնես ինչ- որ մակարդակի: Երևի թե ամենակարևորը դա է: -Արդյո՞ք Ձեր կարիերայի ընթացքում դժվարությունների առընչվել եք, եթե այո, ապա ինչպե՞ս եք հաղթահարել դրանք - Երևի թե իմ կյանքում ամենադժվարն այն էր, երբ փորձել եմ իմ ամեն աշխատանքային օր, ժամ ազգանունիս պատիվը պահել ու ապացուցել, որ ես էլ եմ կայացել որպես Մալայան: Այնուհետև, սոցիալական դժվարություններն են, որին առնչվել է ցանկացած բժիշկ, երբ ամբողջ երկիրն էր այդ ժամանակաշրջանն ապրում: Իմ կարծիքով՝ կյանքում ցանկացած դժվարություն հաղթահարելու միակ տարբերակը՝ համբերությունն է: -Ô»ÕžÕ¶Õ¹ ÕÕ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤Õ¶Õ¥Ö€ Õ¯Õ¿Õ¡ÕµÕ«Ö" Õ±Õ¥Ö€ Õ½Õ¯Õ½Õ¶Õ¡Õ¯ Õ¯Õ«Õ¶ Õ£Õ¸Ö€Õ®Õ¨Õ¶Õ¯Õ¥Ö€Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶, Õ«Õ¶Õ¹ÕºÕ«Õ½Õ«ÕžÕ¶ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¬Õ«Õ¶Õ« Õ¢ÕªÕ«Õ·Õ¯Õ¨ - Մշտապես առանձնահատուկ կարևորել եմ, որ հատկապես կինը ընտանիքից աշխատավայր երբեք չբերի որևէ խնդիր, և հակառակը. կինը տանն էլ բավականին ծանրաբեռնված է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, ինչը բավականին հոգնեցուցիչ է: Տեղին է հիշել մեծերի խոսքը՝ երջանիկ է նա, ով առավոտյան հաճույքով աշխատանքի է գնում և հաճույքով վերադառնում տուն: Այս դեպքում՝ տան հոգնածությունը և լարվածությունը թողնում ես տանը, աշխատավայրինը՝ աշխատանքի վայրում: Երևի թե այս զուգահեռ բալանսավորված վիճակն է, որ թույլատրում է կնոջը ուժ ունենալ և հասցնել այն ամենը՝ ինչ-որ պետք է հասցներ: - Ի՞նչ ծրագրեր ունեք, որոնք առաջիկայում պետք է իրականացնեք -Կցանկանայի՝ մեզ հաջորդող պատրաստի սերունդ ունենալ: Կարծում եմ, ցանկացած վիրաբույժ պետք է պատրաստի իր ետևից եկող երիտասարդ սերունդ, հակառակ դեպքում չի լինի աճ և չի՛ պահպանվի ստեղծվածը: -Դու՛ք, ձեր աշխատանքով վերադարձնում եք մարդկանց երբեմնի կորցրած տեսողությունը, հավատը, ինչու չէ նաև ապրելու և կյանքը նորովի վայելելու ցանկությունը. շատերի դեմքին կրկին հայտնվում է ժպիտ, երջանկությանը բնորոշ յուրահատուկ փայլ, ի՞նչ եք զգում, երբ ձեր բուժայցելուն գոհ է և երջանիկ -Կարծում եմ, որ դա գերագույն գնահատականն է բժշկի կատարած աշխատանքի, հատկապես, երբ աշխատում եմ երիտասարդության հետ, որոնց կյանքը դեռ առջևում է: Ինձ համար, և ընդհանրապես, ցանկացած վիրաբույժի համար գլխավոր գնահատականն իր գոհ այցելուներն են: Այս զգացումի հետ ուրիշ ոչինչ չի կարելի համեմատել: -Ի՞նչ է Ձեզ համար նշանակում զբաղվել սիրելի մասնագիտությամբ -Երջանկության մի մեծ զանգված է: Ես չեմ պատկերացնում լիարժեք կյանք առանց սիրած աշխատանքի: -Ի՞նչ խորհուրդներ կտաք մարդկանց աչքերի ճիշտ խնամքի հարցում -Առաջին խորհուրդս այն է, որպեսզի ամենափոքր խնդրի կամ գանգատի դեպքում դիմեն մասնագետի: Պետք չէ՛ լսել հարևանների խորհուրդները. մեր հայերը սիրում են պապական մեթոդներով բուժում կատարել: Այսօր, երբ շատ զարգացած է վաղ ախտորոշումը, իհարկե, դա ցանկալի չէ: Առաջին հայացքից կարող է լինել շատ անմեղ գանգատ, բայց լինել հիվանդության սկիզբը կամ հիվանդության նշանները: Ակնաբույժ Ելենա Մալայանի հարցազրույցի մանրամասները՝ այս հղմամբ. Նյութի աղբյուրը` Yelaket.am