91 просмотры
Երաժշտությունը հաճելի զգացողություններ է պատճառում և օգնում է հանգստանալ, սակայն քչերին է հայտնի, որ այն նաև դրական ազդեցություն է ունենում առողջական վիճակի վրա: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երաժշտության բուժիչ հատկությունները, որոնց մասին շատերը չգիտեն: Ô²Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¡Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¯Õ¸Õ£Õ¶Õ«Õ¿Õ«Õ¾ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Երաժշտությունը բարելավում է կոգնիտիվ կարողությունները, ինչը հատկապես ակնհայտ է լինում տարեցների դեպքում: Սակայն հարկավոր է լսել գործիքային երաժշտություն, քանի որ բարդ տեքստերը կարող են շեղել ուշադրությունը: Նվազեցնում է սթրեսի բացասական ազդեցությունը Հետազոտությունները ցույց են տվել, որ երաժշտությունն անդրադառնում է նաև սթրեսի հանդեպ մարդու ռեակցիայի և վեգետատիվ նյարդային համակարգի վրա: Գիտափորձի շրջանակներում մասնագետները կամավորներին նախ ենթարկել են սթրեսի ազդեցությանը, այնուհետև բաժանել են երեք խմբի, որոնցից առաջինը լսել է հանգստացնող երաժշտություն, երկրորդ՝ հոսող ջրի ձայնը, մինչդեռ երրորդ խումբը որևէ լսողական խթան չի ստացել: Գիտափորձից հետո անցկացված հոգեբանական սթրես-թեստը ցույց է տվել, որ երաժշտությունն օգնում է ավելի արագ վերականգնվել սթրեսի ազդեցությունից հետո: Օգնում է ազատվել ավելորդ քաշից Սնվելու ընթացքում երաժշտություն լսելը կարող է ավելորդ քաշի դեմ պայքարի հիանալի միջոց լինել, քանի որ օգնում է քիչ ուտել: Հետազոտությունը ցույց է տվել, որ երաժշտությունն ու ճիշտ լուսավորությունը կարող են ավելի հանգստացնող միջավայր ստեղծել, ինչի շնորհիվ մարդն ավելի քիչ կսնվի և շուտ կհագենա: Օգնում է մեղմել ցավը Երաժշտությունն անդրադառնում է նաև ցավի ընկալման վրա: Գիտնականները պարզել են, որ վիրահատություններից առաջ, դրանց ընթացքում և անգամ դրանցից հետո երաժշտություն լսելն օգնում է խուսափել սաստիկ ցավից ու անհանգստությունից: Մոտիվացնում է Գիտնականները հայտնաբերել են, որ արագ փոխվող երաժշտությունն ստիպում է մարդուն ավելի արագ աշխատել: Հենց սրանով է պայմանավորված, որ երաժշտություն լսելով մարդն ավելի լավ է մարզվում: Նյութի աղբյուրը՝ medikforum.ru