
97 просмотры
ÔµÖ€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ¡Õ¶Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶ Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Õ¾Õ¥Õ¬Õ¸Ö' Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ´Õ« Ö"Õ¡Õ¶Õ« Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¡Õ¶Õ¸Õ¶Õ¶Õ¥Ö€, Õ¸Ö€Õ¸Õ¶Ö" Õ«Õ½Õ¯Õ¡ÕºÕ¥Õ½ Õ¯Õ¡Ö€Ö‡Õ¸Ö€ Õ¥Õ¶. Փոքրիկին երբեք մի՛ թողեք միայնակ բազմոցի , մահճակալի վրա կամ լոգարանում : Երբեք մի՛ ցնցեք երեխային , նույնիսկ եթե դա անում եք նրան գուրգուրելու ժամանակ : Փոքրիկի սենյակի դուռը թողե՛ք կիսաբաց կամ նրա մոտ թողեք հատուկ բարձրախոս : Պաշտպանեք երեխային ծխախոտի ծխից . մի ծխեք և թույլ մի տվեք որևէ մեկին ծխել Ձեր տանը : Թույլ մի՛ տվեք , որ ընտանի կենդանիները մտնեն երեխայի սենյակ : Մի՛ կապեք վզնոց կամ ապարանջան : Տաք հեղուկները տեղափոխեք կամ խմեք երեխայից հեռու : Մեքենայով երթևեկելիս երեխային նստեցրեք մանկական հատուկ ֆիքսվող նստարանին : Եթե ձեր երեխան մինչև 6 ամսական է Մինչև 6 ամսական երեխային ավելի շատ սպառնում են ծնողի անզգուշության և անուշադրության հետ կապված վտանգներ , այսինքն՝ այս տարիքի երեխան պետք է մշտապես լինի մեծահասակի հետ , մենակ չմնա , և պետք է ապահովվի նրա անվտանգությունը քնելու , ուտելու , խաղալու ժամանակ : Դա ավելի շատ վերաբերում է կահավորանքին , խաղալիքներին : Եթե ձեր երեխան 6-12 ամսական է 612 ամսական երեխային պետք է պահել մշտական ուշադրության կենտրոնում , քանի որ այս տարիքում գլխավոր դերը պատկանում է շարժողական ակտիվության զարգացմանը : Եթե դեռ երեկ 3-4 ամսական երեխան անշարժ պառկած էր մեջքի վրա և չէր կարող փորի վրա շուռ գալ , ապա այսօր , երբ նրան պառկեցնում են հագուստը փոխելու , նա ինքնուրույն շուռումուռ է գալիս : Եվ եթե ժամանակին ուշադրություն չդարձնենք նրա այդ ֆիզիկական զարգացմանը և անուշադրության մատնենք նրան , ապա վայրկյաններ անց նա կարող է հայտնվել գետնին : Կյանքի առաջին տարվա երկրորդ կեսին երեխան արդեն ի վիճակի է ձգվել դեպի տարբեր առարկաները , փորձում է դրանք տանել բերանը , շուռ է տալիս իր վրա , հետևաբար այդպիսով մեծանում է խցանման , այրվածքների վտանգը : Սուր առարկաները բերանը տանելով՝ երեխան կարող է վնասել շուրթերը , լեզուն , աչքերը : Երեխայի վայր ընկնելու հավանականությունը նվազեցնելու համար օգտագործեք բարձր և նեղ եզրաճաղերով մանկական մահճակալ և մանեժ : Խուսափեք երեխային քայլել սովորեցնելու համար քայլակ ( ժողովրդական լեզվով՝ ճռիկ ) օգտագործելուց : Այն իրականում չի սովորեցնում երեխային քայլել , բայց կարող է վտանգավոր լինել . երեխան կարող է ընկնել ( հատկապես գորգի եզրին , դռան շեմքի վրայով անցնելիս ), կարող է գլորվել աստիճաններից ու վնասել գլուխը : Եթե ձեր երեխան 18 ամսականից 4 տարեկան է 18 ամսականից 4 տարեկան երեխաները մահվան և լուրջ վնասվածքների բարձր հավանականություն ունեն : Այս վնասվածքների մեծ մասը պատահում է տանը , և գրեթե բոլորն էլ կարող են կանխվել : Տանը պատահող վնասվածքների հիմնական պատճառներ . այրվածքներ կրակից , օջախներից , վառարաններից , տապակներից , տաք կերակուրներից , եռացող ջրի շիթերից , տաք յուղից , պարաֆինի լամպերից , արդուկներից և էլեկտրական սարքավորումներից , կտրվածքներ՝ ջարդված ապակուց , դանակներից , մկրատներից կամ այլ կտրող գործիքներից , մահճակալներից , պատուհաններից , սեղաններից և աստիճաններից ընկնելը , փոքր առարկաներ կուլ տալը՝ մետաղադրամներ , կոճակներ կամ կորիզներ , թունավորում պարաֆինից ( կերոսին ), միջատասպան նյութերից , սպիտակեցնող և լուծող նյութերից , էլեկտրական հարված՝ կոտրված էլեկտրական սարքավորումներից , լարերից , էլեկտրական վարդակների մեջ դանակներ կամ այլ առարկաներ մտցնելուց : Յուրաքանչյուր իր , որը կարող է վտանգավոր լինել ակտիվ երեխաների համար , պետք է պահվի ապահով տեղում՝ նրանց հասանելիությունից դուրս : Անկախ նախկին սովորություններից՝ երեխայի ծնվելուն հետ ծնողները պետք է գիտակցեն տանը որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը : Բոլոր այդ քայլերը կտրուկ կնվազեցնեն տանը պատահող դժբախտ պատահարների հավանականությունը : Նյութը՝ babycef.am