
243 просмотры
Յուրաքանչյուր ծնող պետք է իմանա երեխայի հ ո գես եռական զարգացման մասին: Այս տեսությանը անդրադարձել է Ֆրոյդը: Նա շատ մեծ նշանակություն է տվել վաղ մանկության շրջանին , քանի որ այդ շրջանի փորձառությունը որոշիչ դեր է խաղում ձևավորվող հոգեկանի համար : Ըստ Ֆրոյդի երեխայի հոգեկան զարգացման փուլերն են՝ 1 , Մինչև 1,5 տարեկան հասակը կոչվում է օրալ : Այս փուլում հաճույքի հիմնական աղբյուրը երեխայի բերանն է , լեզուն , շրթունքները , որոք ստանում են էրոգեն նշանակություն բերանի խոռոչում , երբ երեխան սնվում է մոր կաթով : Այս փուլում երեխան աստիճանաբար առանձնացնում և ճանաչում է առաջին օբյեկտը՝ մորը : Այս փուլով սկսվում է նաև եսի ձևավորումը : Օրալ շրջանի անբավարարվածության դեպքում լիբիդո էներգիան ֆիքսվում է և կարող է արգելակել զարգացումը : Վտանգավոր է նաև չափազանց բավարարվածությունը , որը նույնպես խանգարում է զարգացման նորմալ ընթացքին : 2, Երկրորդ փուլը կոչվում է Անալ , որը ընդգրկում է 1,5 - իվ մինչև 2,3 տարիքային շրջանը : Այս փուլում էրոգեն են դառնում դեֆերացիայի և միզարձակության հետ կապված օրգանները : Այսինքն՝ երեխան բավարարություն է ստանում դեֆերացիայի և միզարձակության միջոցով : Այս փուլում երեխան սկսում է նաև տիրապետել էլեմենտար գործողությունների , ձեռքերի շարժումներին : . 3. Երրորդ փուլը կոչվում է ֆալիկ կամ էդիպալ ( հին հունական գրականության մեջ հայտնի է < Էդիպ արքա > ողբերգությունը , որի մեջ էդիպը սպանում է իր հորը և ամսնանում է մոր հետ ) փուլ : Այս փուլը ընդգրկում է 2,5-ից մինչև 6 տարիքային շրջանը: Այս փուլը մանկական սեռական հակումների բարձրագույն փուլն է , երբ հակումը ձևավորվում է այլ մարդկանց նկատմամբ: Տղաների մոտ առաջանում են սեռական բնույթի երևակայական պատկերներ: Այս փուլում ձևավորվում է անձի հիմնական կառուցվածքը: 4 . Չորրորդ փուլը սկսվում է 5.6 տարեկանից մինչև 1 2 տ . հասակը:Այս փուլը կոչվում է անտեսանելի : Այս փուլում էներգիան ծախսվում է ստեղծագործական գործընթացների վրա: Այս փուլը սովորելու համար ամենալավ ժամանակը, ձևավորվում և զարգանում են բարոյականությունը, ամոթը, ատելությունը: 5. Հինգերորդ փուլը ընդգրկում է 13 -ից մինչև 18 տարիքային շրջանը և կոչվում է գենիտալ : Այս փուլում արտահայտվում են իսկական սեռական հակումները և միավորվում են բոլոր էրոգեն գոտիները: Երեխայի սիրո օբյեկտ է դառնում այն մարդը, որը խնամում է նրան: Երեխան ցանկանում է լինել հոր փոխարեն, եթե նա տղա է, կամ մոր փոխարեն, եթե աղջիկ է: Ապրեք Առողջ.... Պատրաստեց Լ. Բունիաթյան