
63 views
Առաջին անգամ նկարագրվել է 1885թ.ին, զինվորների մոտ քայլերթից հետո: Այդ իսկ պատճառով անվանում են նաև «маршевая стопа» կամ «маршевый перелом» (իրականում այստեղ կոտրվածք չկա) կամ Դոյչլանդերի հիվանդություն: Իրենից ներկայացնում է ծանրաբեռնվածությունից ոսկրային համակարգի յուրահատուկ վերակառուցում, որը առաջանում է այն հատվածներում, որոնք ամենաշատն են գտնվում ծանրաբեռնվածության տակ: Տեղի է ունենում տեղային ոսկրային հյուսվածքի ներծծում և միաժամանակ նոր ոսկրային հյուսսվածքի առաջացում: Հիմնականում այս ամենը տեղի է ունենում 2-րդ գարշապարային ոսկրում, ավելի քիչ չափով 3-րդ և 4-րդ գարշապարային ոսկրերում: Այն կարող է հանդիպել` լրիվ առողջ զբոսաշրջիկների , զինվորների, մարզիկների մոտ , ովքեր ոչ ճիշտ ձևով են բաշխում ծանրաբեռնվածությունը: Հանդիպում է նաև կանանց մոտ երկար ժամանակ բարձրակրունկ կոշիկներ կրելուց հետո ,երբ անցնում են տափակ կոշիկների և երկար ժամանակ դրանցով զբոսնում: Հիվանդության առաջացմանը նպաստում է նաև վատ որակի կոշիկները:Հիվանդանում են նաև այն անձիք, ում մասնագիտությունը կապված է երկար քայլելու, կանգնելու կամ ծանր իրերի տեղափոխման հետ : Կլինիկա Նկատվում է ոտնաթաթի այտուցվածություն, ցավ , որը ուժեղանում է քայլելու ժամանակ: Երբեք չի նկատվում ջերմության բարձրացում:Արյան լաբորատոր հետազոտությունները նորմայի սահմաններում են լինում: Ախտորոշում Ախտորոշվում է ենտգեն հետազոտությամբ, որը պետք է կատարել հիվանդության սկզբից 2-3 շաբաթից ոչ շուտ: Հիվանդության սկզբնական օրերին կատարված ռենտգեն հետազոտությունը ինֆորմատիվ չէ: Բուժում - Õ€Õ¡Õ¿Õ¸Ö'Õ¯ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´ Õ¹Õ« ÕºÕ¡Õ°Õ¡Õ¶Õ»Õ¾Õ¸Ö'Õ´ - Ô½Õ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ Õ§ Õ¿Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ°Õ¡Õ¶Õ£Õ½Õ¿Õ« Õ¼Õ¥ÕªÕ«Õ´ - Õ–Õ«Õ¦Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ®Õ¡Õ¶Ö€Õ¡Õ¢Õ¥Õ¼Õ¶Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ½Õ¡Õ°Õ´Õ¡Õ¶Õ¡ÖƒÕ¡Õ¯Õ¸Ö'Õ´ - Õ–Õ«Õ¦Õ«Õ¸Õ©Õ¥Ö€Õ¡ÕºÕ«Õ¡ - Õ"Õ¥Ö€Õ½Õ¸Ö'Õ´ 3-4 ամսից ախտահարված ոսկրը վերականգնում է իր նորմալ տեսքը: Պատրաստեց ` Գ. Բունիաթյանը aroxjblog.am