
74 просмотры
1. Ô±Ö€Õ¤ÕµÕ¸ÕžÖ" Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¿Õ¾ÕµÕ¡Õ¬Õ¶Õ¥Ö€Õ« Õ£Õ¡Õ²Õ¿Õ¶Õ«Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ¹Õ« ÕÕ¡ÕÕ¿Õ¾Õ¸Ö'Õ´: 2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է, ի՞նչ անի, եթե իր դեղն էլեկտրոնային դեղատոմսով է ստանում: 3. Եթե պացիենտն ունի հորմոնակախյալ հիվանդություն և մշտապես ընդունում է, օրինակ, վահանաձև գեղձի հորմոն, դեղն ինչու՞ է դարձել էլեկտրոնային դեղատոմսով: 4. Էլեկտրոնային դեղատոմս լրացնելը չի՞ բարդացնում բժշկի աշխատանքը և ծանրաբեռնվածությունը: 5. Õ‡Õ¿Õ¡ÕºÖ…Õ£Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¢ÕªÕ«Õ·Õ¯Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸ÕžÕ² Õ§ Õ¤Õ¸Ö'Ö€Õ½ Õ£Ö€Õ¥Õ¬ Õ§Õ¬Õ¥Õ¯Õ¿Ö€Õ¸Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¤Õ¥Õ²Õ¡Õ¿Õ¸Õ´Õ½: Էլեկտրոնային դեղատոմսի ներդրման գործընթացում պացիենտների տվյալները խստագույնս պաշտպանված են: Ոչ մի բժշկական գաղտնիք հասանելի չէ դեղատան աշխատակցին: Դեղագետը տեսնում է միայն դեղի անվանումն ու չափաքանակը, գնորդի նույնականացման տվյալները. ցանկացած այլ բժշկական տեղեկատվություն, այդ թվում՝ ախտորոշումը, դեղատան աշխատակցի համար տեսանելի չէ, քանի որ դեղատոմսում այդպիսի բաժին չկա: Ալերգիայի սրացման դեպքում, երբ անձի ինքազգացողությունը կտրուկ վատանում է, ցանկացած դեպքում անհրաժեշտ է զանգահարել շտապօգնություն, քանի որ դեղը պետք է ներարկվի բացառապես բժշկի կողմից, նրա հսկողությամբ: Ինչ վերաբերում է հակաալերգիկ` հակահիստամինային դեղերին, ապա դրանցից ոչ մեկը դեղատմոսով չէ: Ցանկացած դեղ, անգամ եթե երկարաժամկետ ընդունման է, պահանջում է ժամանակ առ ժամանակ, բժշկի խորհրդատվություն և հետազոտություններ, քանի որ երկարատև դեղ ընդունելու դեպքում կարող է առաջանալ թե՛ դեղը փոխելու, թե՛ դեղաչափի ճշգրտման անհրաժեշտություն: Չկա մի դեղ, որը նշանակվում է միևնույն դեղաչափով և առանց փոփոխության` ամբողջ կյանքի ընթացքում: Ավելին` պացիենտը կարող է կյանքի ընթացքում ունենալ այլ հիվանդություններ, որոնց դեպքում կարող է վերանայվել նշանակված դեղը և դեղաչափը: Կա երկարաժամկետ դեղատոմսի հնարավորություն, որը թույլ է տալիս դուրս գրել դեղ` 180 օրվա համար, ինչի դեպքում ցանկալի է տարին առնվազն 2 անգամ բժշկի խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում` նաև հետազոտություն: Էլեկտրոնային եղանակով դեղի դուրսգրումը տևում է 2-3 րոպե: Թղթային դեղատոմսը դուրս գրելը ոչ պակաս ժամանակատար է, ենթադրում է նաև մատյանների լրացում: Համակարգը նաև հնարավորութուն է տալիս բժշկին նույն պացիենտի համար հաջորդ այցի ժամանակ, ավելի արագ և մի քանի հպումով դուրս գրել դեղատոմսը: Բացի այդ, թղթերի, մատյանների, ստորագրությունների, կնիքների անհրաժեշտություն չի առաջանում, և պացիենտը բժշկի սենյակից ուղիղ դիմում է դեղատուն: Շտապօգնության բժիշկը որևէ դեղ դուրս չի գրում, քանի որ տվյալ պահին ախտրոոշում իրականացնելը և երկարաժամկետ նշանակում անելը չի մնում շտապօգնության բժշկի պարտականության մեջ: Նա կատարում է տվյալ անհետաձգելի բուժօնության, տեղում գնահատում է վիճակը, եթե վերահսկելի է` տեղում ցուցաբերում է համապատասխան օգնությունը, կամ կազմակերպում է հոսպիտալացումը համապատասխան բուժհաստատություն: