
75 просмотры
Թարմացնում է շնչառությունն ու կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը. որոնք են դարչնի ամենաօգտակար հատկությունները: Դարչինն ամենատարածված համեմունքներից մեկն է, որի գործածությունը յուրահատուկ համ ու բույր է հաղորդում սննդին ու ըմպելիքներին, սակայն քչերին է հայտնի, որ այս համեմունքը ոչ միայն շատ համեղ է, այլև շատ օգտակար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դարչնի ամենաօգտակար հատկություններն ու 5 պատճառ այն սննդակարգում ներառելու համար: Դարչինը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը Ամենօրյա սննդակարգում դարչին ներառելը շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների համար, քանի որ օգնում է վերահսկողության տակ պահել այս վտանգավոր հիվանդությունը: Այս համեմունքը բարձրացնում է ինսուլինի նկատմամբ զգայունությունն ու նվազեցնում է զարկերակային ճնշումը: Դարչինը նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը «Վատ» խոլեստերինը կամ ցածր խտության լիպոպրոտեինները շատ վնասակար են օրգանիզմի համար, մինչդեռ դարչինն օգնում է նվազեցնել խոլեստերինի այս տեսակի մակարդակը՝ միաժամանակ բարձրացնելով «լավ» խոլեստերինի կամ բարձր խտության լիպոպրոտեինների մակարդակը: Սա պայմանավորված է դրանում պարունակվող ցինամատ բաղադրիչով, որը նվազեցնում է խոլեստերին արտադրող ֆերմենտի ակտիվությունը, ինչն էլ հանգեցնում է արյան մեջ ճարպաթթուների մակարդակի նվազման: Դարչինը թարմացնում է շնչառութ յունը Այս համեմունքը ոչնչացնում է բերանի խոռոչի այն բակտերիաները, որոնք դառնում են բերանի խոռոչի տհաճ հոտի պատճառ: Շնչառությունը թարմացնելու և տհաճ հոտից ազատվելու համար պարզապես հարկավոր է ուտելուց հետո մի կտոր դարչին ծամել: Նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունը Դարչինը պաշտպանում է անգամ սրտանոթային համակարգի հիվանդություններից, ինչը պայմանավորված է նրանով, որ այն նվազեցնում է զարկերակային ճնշման ցուցանիշները և արյան մեջ տրիգլիցերիդների ու խոլեստերինի մակարդակները: Կանխում է բշտիկների ու կորյակների առաջացումը Բշտիկների ու կորյակների առաջացման պատճառ են հանդիսանում բակտերիաները, իսկ դարչինը ոչնչացնում է դրանք: Պարզապես հարկավոր է դեմքի դիմակին մի փոքր դարչին ավելացնել մաշկային նման խնդիրների առաջացումը կանխելու համար: Նյութի աղբյուրը՝ med.tert.am