
171 просмотры
Թերարժեքության բարդույթ , հոգեբանական և հուզական ապրումների հավաք, որն արտահայտվում է սեփական անձի խոցելիության և շրջապատի գերակայության զգացմամբ։ Թերարժեքության բարդույթը առաջանում է տարբեր պատճառների հետևանքով, ինչպիսիք են՝ խտրականությունը, հոգեկան վնասվածքները, սեփական սխալներն ու անհաջողությունները և այլն: Ալֆրեդ Ադլերը առաջինն է նկարագրել թերարժեքության բարդույթը Թերարժեքության բարդույթը էականորեն ազդում է ինքնազգացողության և մարդու վարքագծի վրա: Առաջինը ով ուսումնասիրել և նկարագրել է թերարժեքության բարդույթը ավստրիացի հոգեվերլուծաբան Ալֆրեդ Ադլերն էր: Սահմանումներ Թերարժեքության բարդույթ տերմինը հոգեբանության մեջ ներմուծել է գերմանացի հոգեվերլուծաբան Ալֆրեդ Ադլերը ։ Այն առաջանում է թերարժեքության չափազանցվածության ժամանակ։ Թերարժեքության զգացում և բարդույթ հասկացությունները համարվում են միևնույն երևույթի տարբեր մակարդակներ։ Մարդիկ, ովքեր տառապում են թերարժեքության բարդույթով դիտում են իրենց, որպես չնչին և թերարժեք: Շատ հիվանդների մոտ այդ հողի վրա զարգանում է դեպրեսիա , որի ծանր դեպքերում կարող է հետևել ինքնասպանության վտանգը: Թերարժեքության բարդույթի ախտանիշներից մեկը կարող է լինել ազդանշանների ցուցադրումը, որոնցով տառապող մարդը փորձում է իր վրա հրավիրել շրջապատի ուշադրությունը: Այլ ախտանիշներ կարող են լինել շփման պակասը, վախը մարդկանցից, սխալ գործելու վախը, մշտական անհանգիստ վիճակները: Թերարժեքության բարդույթը երբեմն հանդիսանում է խոսքի թերությունների ենթագիտակցական պատճառ: Հաճախ սեփական թերարժեքության փոխհատուցման փորձերին բնորոշ է զոհի դեր ստանձնելը: Երիտասարդ տղամարդկանց մոտ սեփական թերարժեքության բարդույթի քողարկման միջոց է հանդիսանում բարձր ագրեսիվությունը և ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաև կարգավիճակի ցուցադրումը՝ սպորտային մեքենաներ, բնորոշ հագուստ և այլն: Չափից ավելի ինքնահավանությունը նույնպես կարող է վկայել սեփական արժանապատվության զգացումի ներքին խախտման մասին: Թերարժեքության բարդույթը ընդհանուր առմամբ բացասական երևույթ է: Սակայն որոշ դեպքերում այն կարող է դրդել մարդուն հասնել դրական նպատակների: Թերարժեքության բարդույթի զարգացում Ô±Õ¬Ö†Ö€Õ¥Õ¤ Ô±Õ¤Õ¬Õ¥Ö€Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ®Õ¸Ö'Õ´ Õ§Ö€, Õ¸Ö€ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¸Õ¿ Õ©Õ¥Ö€Õ¡Ö€ÕªÕ¥Ö"Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¢Õ¡Ö€Õ¤Õ¸Ö'ÕµÕ©Õ¨ Õ¦Õ¡Ö€Õ£Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ´Õ« Ö"Õ¡Õ¶Õ« ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾: Ֆիզիկական թերություններ (օիրնակ որոշ օրգանական թերություններ, ցածր հասակ, անհամաչափություն): Ô±Õ¾Õ¥Õ¬Õ¸Ö€Õ¤ Õ®Õ¶Õ¸Õ²Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕÕ¶Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Õ¬Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶, Õ¸Ö€Õ¨ Õ©Õ¸Ö'ÕµÕ¬ Õ¹Õ« Õ¿Õ¡Õ¬Õ«Õ½ Õ«Õ¶Ö"Õ¶Õ¸Ö'Ö€Õ¸Ö'ÕµÕ¶ Õ¬Õ¸Ö'Õ®Õ¥Õ¬ ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€Õ¨: Ծնողական ուշադրության բացակայությունը նվազեցնում է իր ունակությունների նկատմամբ վստահությունը: Հաճախ ֆիզիկական թերություները փորձում են կոմպենսացնել մարզումների միջոցով: Օրինակ Դեմոսթենեսը , ով մանուկ հասակից կակազում էր, դարձել է նշանավոր հռետոր: Ադլերը ենթադրեց, որ նշանավոր մարդիկ հաջողության են հասել, գործունեության ընթացքում հաղթահարելով սեփական թերարժեքության բարդույթները: Եթե չի հաջողվում հաղթահարել թերարժեքության բարդույթը, դա կարող է հասուն տարիքում հանգեցնել նևրոզի : Երբեմն թերարժեքության բարդույթը արտահայտվում է գերարժեքության բարդույթի համալիրում՝ պարծենկոտության և մեծամտության ձևով: Թերարժեքության զգացումը և դրանից բխող դեպրեսիան հաճախ արմատներով ձգվում են դեպի վաղ մանկություն: Գիտականորեն ապացուցված է, որ երեխայի նկատմամբ անբավարար ուշադրությունը և մշտական քննադատությունը կարող են խաթարել սեփական արժանապատվության զգացումի լիարժեք զարգացումը դեռահասների մոտ: Ըստ Զիգմունդ Ֆրոյդի թերարժեքության բարդույթը առաջանում է «Ես»—ի վերաբերմունքից «Գեր-Ես»-ի հանդեպ, որը դրսևորվում է որպես մեղք և դրանց միջև լարվածության արտահայտվածություն։ Մարդը ծնվում է թույլ և անպաշտպան, ունենում է օրգանների թերություն, արտաքին աշխարհը միշտ սպառնում է նրան և այս ամենը խոսում է այն մասին, որ մարդ ծնված օրից ունենում է թերարժեքության բարդույթ։ Հոգեբանական գործոնների հետ մեկտեղ թերարժեքության բարդույթի զարգացման մեջ պակաս կարևոր չէ արտաքին գործոնների դերը՝ ժողովրդագրական , սոցիալական, քաղաքական, կրոնական, էթնիկական, նույնիսկ սեռական: Հաճախ փոքրամասնությունների ներկայացուցիչները, խտրականության զոհ դառնալով տառապում են վերոհիշյալ կատեգորիաների մեկ կամ մի քանի թերարժեքության բարդույթով: Օրինակ, էթնիկական փոքրամասնությունների մեջ հաճախ կարելի է հանդիպել էթնիկական թերարժեքության բարդույթի: Աղքատ ընտանիքներում մեծացած մարդկանց շրջանում այլ մարդկանց ունևորության ֆոնի վրա կարող է ձևավորվել դասակարգային թերարժեքության բարդույթ և այլն: