
143 просмотры
1. Ո՞վ է կոլոպրոկտոլոգը: 2. Կոլոպրոկտոլոգը վիրաբույժ է, ով զբաղվում է հաստ աղու, շեքի շրջանի, հետանցքային ուղու հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման հարցերով: 3. Որքա՞ն հաճախ դիմել պրոկտոլոգի: 4. Երբ կան գանգատներ, պետք է պարտադիր դիմել կոլոպրոկտոլոգին: Հիվանդությունների կանխարգելման, վաղ շրջանում ախտորոշման համար ցանկալի է դիմել 1-2 տարին անգամ: Վերջին տարիներին մարսողական համակարգի հիվանդությունների`թութքի, քաղցկեղի, խոցային կոլիտի, պարապրոկտիտների աճ է դիտվում: Պատճառներն են` էկոլոգիան, սննդակարգը, ապրելակերպը: Շատ կարևոր է աղիների նորմալ գործունեությունը, հարկ է ժամանակին կանխել լուծն ու փորկապությունը, քանի որ կղանքային զանգվածները` կուտակվելով աղու կորություններում, նպաստում են բորբոքումների, տարբեր ախտաբանական փոփոխությունների զարգանալուն: 5. Ինպե՞ս նախապատրաստվել պրոկտոլոգի հետ հանդիպմանը: Ô¿Õ«Ö€Õ¡Õ¼Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¬Õ¸Ö'Õ®Õ¸Õ²Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€ Ö‡ Õ´Õ¡Ö"Ö€Õ¸Õ² Õ°Õ¸Õ£Õ¶Õ¡Õ¶Õ¥Ö€: 6. Ի՞նչ է թութքը: Թութքը խորշիկավոր մարմնիկների, թութքային հանգույցների գերաճն է, որն ուղեկցվում է արյունահոսությամբ, թրոմբոզով կամ արտանկմամբ: 7. Ի՞նչ է արտաքին և ներքին թութքը և մի՞շտ է այն առաջանում հետանցքի շուրջ: Եթե հանգույցները գտնվում են ուղիղ աղու և հետանցքային ուղու վերին բևեռում, դա ներքին թութքն է, իսկ եթե առաջանում են հետանցքային ուղու ստորին բևեռի և շրջակա մաշկի հատվածում`արտաքին թութքն է: 8. Ինչու՞ է առաջանում թութքը և ինչպե՞ս կանխել նրա զարգացումը: Սաղմի զարգացման ընթացքում հետանցքային ուղում առաջանում են խորշիկավոր մամնիկներ, որոնք անհրաժեշտ են հետագայում ներքին սեղմանի գործունեության համար: Եթե ներքին սեղմանի մկանային հատվածը լիարժեք չի կարողանում ապահովել իր ֆունկցիան, դրան օժանդակում են խորշիկավոր մարմնիկները, որոնց գերաճը բերում է հանգույցերի մեծացման: Թութքն առաջանում է մի շարք նպաստավոր պայմանների առկայության արդյունքում. սնունդը (կծու, թթու կերակուրները), աղիների գործունեության վիճակը (փորկապություն), ապրելակերպը (նստակյաց), ֆիզիկական գործոնները (տաքը, սառը), հղիությունը և ծննդաբերությունը կանանց մոտ: Նշանակություն ունի նաև անատոմիական դիրքը, կապանային համակարգը, բնածին արատները (երկար աղի, բարձր անկյուններ) և այլն, որոնք նպաստում են փորկապությանը: 9. Ինչպե՞ս է արտահայտվում թութքը: Թութքն արտահատվում է թութքային հանգույցների` խորշիկավոր մարմնիկների գերաճով: Սովորաբար, սկսվում է ներքին թութքի ձևավորմամբ, որի ժամանակ, պացիենտը գանգատվում է հետանցքում օտար մարմնի առկայության զգացողությունից և ոչ լիարժեք կղազատումից: 1,5-2 տարի անց ի հայտ են գալիս . արյունահոսություն, թրոմբոզ, ցավային համախտանիշ, թութքային հանգույցների արտանկում: 10. Որո՞նք են թութքի զարգացման հիմնական պատճառները: Ô²Õ¸Õ¬Õ¸Ö€ Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ§Õ¡Õ¯Õ¡Õ¶ Ö‡ Õ°Õ¡Õ¾Õ¡Õ½Õ¡Ö€Õ¡Õ¹Õ¡Öƒ Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶: https://www.youtube.com/watch?v=mwlf0JWmqgM 11. Կարո՞ղ է ինքնուրույն անցնել թութքը: Սրացման փուլը կարող է անցնել, քանի որ բորբոքային գործընթաց է, որը կարող է նվազել կամ վերանալ: Դա հնարավոր է, եթե նպաստող պայմանները վերացվեն, թեև խորշիկները լիովին վերանալ չեն կարող: Պացիենտն ընտելանում է այդ վիճակին և կարծում է, թե ապաքինվել է: 12. Որքանո՞վ է անհրաժեշտ ռեկտոսկոպիան, ցավո՞տ է, արդյոք, միջամտությունը: Ոչ թե ռեկտոսկոպիան, այլ` կոլոնոսկոպիան: Դա պարտադիր է հատկապես 45-46 տարեկանն անց անձանց մոտ: Հետազոտության անհրաժեշտությունը բխում է նրանից, որ թութքն առանձին հազվադեպ է հանդիպում` զուգակցվում է հաստ աղու այլ հիվանդությունների հետ, որոնց առկայությունը հարկ է ժխտել կամ հաստատել: Միջամտությունն իրականացվում է տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ: 13. Ինչպե՞ս նախապատրաստվել կոլոնոսկոպիայի: Նախապես մաքրվում է հաստ աղիքը՝ կատարվում է հոգնա կամ պացիենտը ստանում է լուծողական` ընդունված է մովիպրեպ դեղամիջոցը, ինչն ուժեղացնում և խթանում է աղեստամոքսային տրակտի պերիստալտիկան և լիարժեք կղազատման շնորհիվ մաքրում ամբողջ ուղին: 14. Ե՞րբ և ինչպե՞ս բուժել թութքը: Ավելի լավ է կանխարգելել, քան` բուժել: Եթե հիվանդությունը ձևավորվել է, պետք է դիմել կոլոպրոկտոլոգի: Բուժումը պահպանողական է՝ քսուկների, մոմիկների, լոգանքների օգնությամբ: Եթե դրական ընթացք չի նկատվում և գործընթացը համառորեն շարունակվում է, ուղեկկցվում նոր բարդություններով, պետք է դիմել վիրահատական միջամտության 15. Ո՞ր քսուկներն են առավել արդյունավետ թութքի ժամանակ: Դժվար է ասել և ճիշտ չէ հույսը դնել միայն քսուկների վրա, անհրաժեշտ է համալիր բուժում ստանալ, միաժամանակ, կարգավորել սննդակարգը, ապրելակերպը, վերացնել հիվանդությանը նպաստող այլ պատճառները: 16. Կարո՞ղ է թութքը վերածվել չարորակ ուռուցքի: Կարող է` ինչպես բոլոր քրոնիկ բորբոքմամբ ախտահարված հյուսվածքների դեպքում: Կա հատուկ տեսություն՝ Վիրխովի տեսությունը, որը վերաբերվում է նաև թութքային հանգույցներին: 17. Հնարավո՞ր է ազատվել թութքից` առանց վիրահատության, բուժել կոնսերվատիվ եղանակով կամ ժողովրդական միջոցներով: Հնարավոր է: Եթե պահպանողական բուժումն անց է կացվում վաղ փուլերում, այն կարող է արդյունավետ լինել: Օգտագործվում են նաև ժողովրդական տարբեր միջոցներ, թեև լիարժեք արդյունավետ չեն կարող լինել: 18. Թութքը չբուժելու դեպքում ի՞նչ բարդություններ կարող են զարգանալ: Կարող են լինել արյունահոսություններ, թրոմբոզներ, պարապրոկտիտ, արտանկում և, եթե դա երկար ժամանակ չբուժված թութք է, արտանկման արդյունքում զարգանում է սեղմանի անբավարարություն (հիվանդը լիարժեք չի կարողանում պահել հեղուկ կղանքը և գազերը): Քրոնիկ փորկապությունը կարող է զարգացնել կանգային վիճակ, որի դեպքում կղանքը երկար ժամանակ առնչվելով լորձաթաղանթի հետ, իր պարունակությամբ նպաստում է կանցերոգեն նյութերի առաջացմանը, սպիտակուցների քայքայման շնորհիվ: Արդյունքում առաջանում են կանցերոգեն նյութեր` բերելով լորձաթաղանթում փոփոխությունների և նորագոյացությունների առաջացման: 19. Թութքի բուժման ի՞նչ մեթոդներ կան ներկայում: Դասական եղանակը վիրահատությունն է: Ներկայում լայն կիրառվում են քիչ ինվազիվ եղանակները: Դրանց թվում են ինֆրակարմիր ֆոտոկոագուլացիան, լատեքսային օղակների կիրառումը, լազերային եղանակը, սկլերոթերապիան, որոնք վաղ փուլերում տալիս են դրական արդյունք, կամ որոշ ժամանակ արդյունավետ են համարվում: Բարդացած ձևերի դեպքում, միանշանակ, անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն: 20. Խոսենք թութքի բուժման ժամանակ կիրառվող լատեքսային օղակների մասին: Ի՞նչ հավանական բարդություններ կարող են լինել դրա կիրառումից հետո: Յուրաքանչյուր եղանակ ունի իր բարդությունը: Լատեքսային եղանակը լայն կիրառվող տարբերակներից է: Բարդություններից է արյունահոսությունը: Լատեքսային օղակը ռետինե ժապավեն է, որը` սեղմելով, կասեցնում է արյան շրջանառությունը և մեռուկացնում թութքային հանգույցը: Արդյունքում նեկրոզի ենթարկված հանգույցը պոկվում է: 21. Արտաքին հանգույցների դեպքում կարելի՞ է կիրառել օղակման մեթոդը: Ոչ: Շատ ցավոտ է և դա հնարավոր չէ կիրառել: 22. Սուր թրոմբոզի ժամանակ անհրաժե՞շտ է, արդյոք, հեռացնել թութքային հանգույցները: Ցանկալի է սուր գործընթացը բուժել, հետո միայն` վիրահատել: Բայց, քանի որ թրոմբոզն ուղեկցվում է ուժեղ ցավերով, նախընտրելի է անմիջապես կատարել վիրահատական բուժում միայն մասնագիտացված կլինիկաներում: 23. Ի՞նչ արժե թութքի վիրահատությունը: ÕŽÕ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶ Õ¡Ö€ÕªÕ¥ 220.000 Õ€Õ€ Õ¤Ö€Õ¡Õ´: ÕŠÕ¥Õ¿ ÕºÕ¡Õ¿Õ¾Õ¥Ö€Õ« Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´ Õ¡Õ¶Õ¾Õ³Õ¡Ö€ Õ§: 24. Ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի թութքի ժամանակ: Առաջինը սննդակարգի հարցն է, պետք է բացառվեն սուր, գրգռիչ կերակուրները: Երկրորդը՝ խնամքը, քանի դեռ թութքը որպես հիվանդություն չի ձևավորվել, հարկ է սառը ջրով լվացումներ կատարել: Եթե կա ձևավորված թութք, լվացումները պետք է կատարել գոլ ջրով: Անհրաժեշտ է կարգավորել կղազատման ընթացքը, որքան հնարավոր է քչացնել դրա ժամանակ ֆիզիկական գործոնը: Երրորդը՝ ապրելակերպը, պետք է լինի ակտիվ: Այդ ամենին զուգահեռ հարկ է կիրառել նաև բուժական միջամտություններ՝ օգտագործել մոմիկներ և այլն : 25. Ի՞նչ անել թութքի ժամանակ ծննդաբերությունից հետո: Մանկաբարձ-գինեկոլոգները պետք է ուշադրություն դարձնեն այդ հարցին մինչև ծննդաբերությունը: Ծննդաբերությունից հետո կոլոպրոկտոլոգը նշանակում է բուժում` համաձայնեցնելով այն մանկաբարձ-գինեկոլոգի հետ: 26. Ինչպե՞ս բուժել թութքը տնային պայմաններում: Տնային պայմաններում նշանակվում է ամբուլատոր բուժում` կոլոպրոկտոլոգի զննումից հետո, որպեսզի բացառվեն մյուս հիվանդությունները: Օգտագործվում են քսուկներ, մոմիկներ, լոգանքներ` կալիումի պերմանգանատի լուծույթով: http://izmirlianmedicalcenter.com