
31 просмотры
Դեղձի սեզոնը սկսվել է։ Այս համեղ միրգը հնարավոր կլինի վայելել մինչև սեպտեմբերի վերջ։ Իսկ թե որքան օգտակար է այն, կարդացեք Sputnik Արմենիայի հոդվածում։ Õ€ÕµÕ¸Ö'Õ©Õ¡Õ¬Õ«, Õ¢Õ¸Ö'Ö€Õ¡Õ¾Õ¥Õ¿ Ö‡ Õ¡Õ¶Õ´Õ¡Õ°Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¥Õ² Õ¤Õ¥Õ²Õ±Õ¨ Õ¾Õ«Õ¿Õ¡Õ´Õ«Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Ö‡ Õ´Õ«Õ¯Ö€Õ¸Õ§Õ¬Õ¥Õ´Õ¥Õ¶Õ¿Õ¶Õ¥Ö€Õ« Õ«Õ½Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ£Õ¡Õ¶Õ±Õ¡Ö€Õ¡Õ¶ Õ§Ö‰ Դեղձը մի լավ հատկություն ունի` կարողանում է փոխարինել քաղցրավենիքին, ընդ որում՝ 100 գրամն ընդամենը 50 կալորիա է պարունակում։ Սակայն դեղձի գլխավոր օգտակար հատկություններից մեկն ամրապնդող ազդեցությունն է, որն անհրաժեշտ է երկարատև հիվանդությունից հետո հյուծված մարդկանց։ Այս միրգն օգնում է նաև ցածր հեմոգլոբինի դեպքում։ Այդ պատճառով հատկապես հղիներին ու երեխաներին խորհուրդ է տրվում դեղձ ուտել։ Ô²Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ¯Õ¡Õ¤Õ¥ÕºÖ€Õ¥Õ½Õ¡Õ¶Õ¿ Արոմաթերապիայի մասնագետներն ապացուցել են, որ դեղձի բույրը բարձրացնում է տրամադրությունը։ Իսկ կալիումի և ֆոսֆորի պարունակության շնորհիվ բարձրանում է գլխուղեղի աշխատունակությունը։ Այդ նյութերը նաև նպաստում են հիշողության ամրապնդմանը և խանգարում տարիքային փոփոխություններին։ Õ•Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ§ Õ¥Ö€Õ«Õ¯Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Դեղձն ունի լեղամուղ և միզամուղ հատկություն։ Այն օրգանիզմից դուրս է հանում ավելորդ հեղուկն ու վնասակար նյութերը, ինչպես նաև կանխում է միզաքարային հիվանդության առաջացումը, քանի որ միզապարկից «լվանում» է ավազը։ Õ•Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ§ Õ½Ö€Õ¿Õ«Õ¶ Ö‡ Õ¡Õ¶Õ¸Õ©Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Այս պտուղը հարուստ է կալիումի աղերով, այդ պատճառով խորհուրդ են տալիս օգտագործել սրտի հիվանդությունների, այդ թվում՝ սրտի ռիթմի և հիպերտոնիկ խանգարումների դեպքում։ Դեղձը նաև օգնում է պահպանել արյունատար համակարգի լիարժեք աշխատանքը։ Բացի այդ, այն պարունակում է վիտամին E, որը կանխում է արյունատար անոթներում թրոմբների առաջացումը։ Լավացնում է ոսկրերի և հոդերի վիճակը Դեղձը պարունակում է մեծ քանակությամբ ֆոսֆոր և կալցիում, այսինքն` լավ միջոց է հոդային և ոսկրային խնդիրների դեպքում։ Հակացուցումներ Չնայած անվիճելի առավելություններին, այս միրգը նաև որոշակի հակացուցումներ ունի։ Օրինակ` ոմանք ալերգիա ունեն դեղձի կեղևից։ Բացի այդ, դեղձի հարցում զգույշ պետք է լինեն շաքարային դիաբետ ունեցողները, քանի որ այն հարուստ է շաքարներով և չի կարելի չարաշահել։ Դեղձը հակացուցված է նաև բարձր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտի և խոցային հիվանդության դեպքում։