
75 просмотры
Նախաճաշը մեծ դեր ունի օրգանիզմի համար և երաշխիք է էներգիայով լի օր ունենալու համար: Իհարկե, առողջ նախաճաշը պետք է պարունակի սննդարար մթերքներ, որոնք օրվա ընթացքում կարտադրեն էներգիա և անձին կհաղորդեն լիարժեք բավարարվածություն: Վարսակից պատրաստված ուտեստներ Այն օգնում է մարդուն օրվա ընթացքում լիարժեք զգալ, ինչպես նաև նվազեցնում է օրգանիզմում խոլեստերինի քանակը: Հավկիթ Հավկիթը ամենատարածված տարբերակն է նախաճաշի սիրահարների համար. սննդարար է և պարունակում է շատ սպիտակուցներ: Շատերը կարծում են, որ ձվերը օգտակար չեն, քանի որ պարունակում են խոլեստերին: Այնուամենայնիվ, հետազոտությունը ցույց է տվել, որ հավկիթում սննդային խոլեստերինը չնչին ազդեցություն ունի օրգանիզմի վրա: Ô¸Õ¶Õ¯Õ¸Ö'ÕµÕ¦ Ö‡ Õ¨Õ¶Õ¯Õ¸Ö'ÕµÕ¦Õ« Õ¯Õ¡Ö€Õ¡Õ£ Ընկույզ ուտելով՝ Ձեր օրգանիզմը դյուրին ճանապարհով կստանա սպիտակուցներ. սա լավ տարբերակ է այն մարդկանց համար, որոնք մսակեր չեն և առհասարակ մսամթերք չեն օգտագործում: Ընկույզը պարունակում է նաև հակաօքսիդիչներ, մագնեզիում, կալիում, ճարպեր: Համաձայն հետազոտության՝ շաբաթվա ընթացքում յոթ և ավելի անգամ ընկույզ սպառող մարդկանց մոտ մահացու հիվանդությունների վտանգը 20%-ով ցածր է, համեմատած այն մարդկանց հետ, ովքեր ընկույզ չեն ուտում: Ընկույզից պատրաստված կարագը կարելի է օգտագործել խառնելով այն թարմ հատապտուղների հետ: Սուրճ Առավոտյան նախաճաշին միայն սուրճ խմելը շատերի մոտ սովորություն է: Օրվա ընթացքում ոչ մեծ չափաբաժնով սուրճը կարող է նվազեցնել շաքարային դիաբետի առաջացման վտանգը: Երբ սուրճին ավելացնում եք սերուցք կամ շաքարավազ, այն նվազեցնում է օգտակար հատկությունները: Լավ է խուսափել շաքարավազ օգտագործելուց կամ ըմպել սուրճը՝ ավելացնելով թարմ կաթ: Õ€Õ¡Õ¿Õ¡ÕºÕ¿Õ¸Ö'Õ²Õ¶Õ¥Ö€ Բոլոր տեսակի հատապտուղները, օրինակՙ հապալասը, ելակը, ազնվամորին, հաղարջը, հրաշալի միջոց են առավոտյան օրը սկսելու համար: Նրանք պարունակում են ցածր կալորիաներ և հիվանդության դեմ պայքարող հակաօքսիդանտներ: Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երիտասարդ կանանց մոտ սրտի կաթվածի ցածր վտանգը կապված հատապտուղներում հայտնաբերված հակաօքսիդանտներից: Õ…Õ¸Õ£Õ¸Ö'Ö€Õ¿ Յոգուրտը նույնպես կարող է նախաճաշի համար լավագույն տարբերակ դառնալ: Այն հարուստ է կալցիումով, սպիտակուցներով, պարունակում է պրոբիոտիկներ, որոնք նպաստում են աղիքային և իմունային համակարգի բարելավմանը: Ô¹Õ¥Õµ Սև , կանաչ թեյը պարունակում է հակաօքսիդիչներ, սակայն կանաչ թեյը թերևս առավել առողջարար է, այն կարող է օգնել ազատվել ավելորդ քաշից: Այս թեյերը պարունակում են նաև կոֆեին, բայց ոչ այնքան, որքան սուրճը: Ô¿Õ¡Õ©Õ¶Õ¡Õ·Õ¸Õ¼ Այն հարուստ է նաև A, B վիտամիններով, կալցիումով: Կաթնաշոռը հատկապես անհրաժեշտ է երեխաներին, հղի կանանց, կերակրող մայրերին: Õ•Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ§ Õ½Ö€Õ¿Õ« Ö‡ Õ¥Ö€Õ«Õ¯Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ°Õ¡Õ²Õ©Õ¡Õ°Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¸Ö' Õ°Õ¡Õ´Õ¡Ö€: Ô²Õ¡Õ¶Õ¡Õ¶ Բանանը կալիումի մեծ աղբյուր է, ինչը կարող է նպաստել մարդկանց արյան ճնշման կարգավորմանը: Բանանը մեծ քանակությամբ մագնեզիում է պարունակում և լավացնում է սրտի աշխատանքը: Առավոտյան նախաճաշելը քիչ ժամանակ է խլում, սակայն օրգանիզմի համար էական նշանակություն ունի: Այն նպաստում է մարդու իմունիտետի բարձրացմանը, նվազեցնում է հիվանդությունների հնարավոր վտանգը և հաղորդում է բարձր տրամադրություն: