
89 просмотры
doctors.am -ը ներկայացնում է դեմքի մաշկի խնդիրներին և խնամքին վերաբեվող հաճախ տրվող 7 հարցերի պատասխանները: 1. Ինչի՞ հետ են կապված մաշկի լայն ծակոտիները 25-30 տարեկանից հետո: Առաջին հերթին դա կապված է սխալ խնամքից մասնավորապես տան պայմաններում: 2. Ինչո՞ւ են առաջանում աչքի շուրջ մուգ շրջանակներ և ինչպե՞ս պայքարել դրանց դեմ: Աչքի մուգ շրջանակները հիմնականում պայմանավորված են գենետիկայով: Երեխաները ժառանգում են ծնողների կողմից: Եվ, իհարկե, կարող են առաջանալ նաև ներքին խնդիրների պատճառով, օրինակ`երիկամների ֆունկցիոնալ խանգարումների դեպքում: Էսթետիկ առումով կարող ենք մի քանի պրոցեդուրա կատարել. մեզոթերապիան, հիպոֆիլինգը և ֆիլերների օգնությամբ ներարկումները կարող են նպաստել մուգ շրջանակների գույնի լավացմանը: 3. Արդյո՞ք պետք է խոնավեցնել յուղոտ մաշկը: Խոնավեցնել պետք չէ: Յուղոտ մաշկը պետք է ճարպազրկել և հատուկ խնամել: 4. Ճի՞շտ է արդյոք, որ դեմքի մկանների վարժությունները կանխում են կնճիռների առաջացումը: Ճիշտ վարժությունները կանխում են: Դեմքի մկանները միշտ պետք է հանգստացնել: 5. Ô±Ö€Õ¤ÕµÕ¸ÕžÖ" Õ¾Õ¶Õ¡Õ½Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ§ Õ½Õ¯Ö€Õ¡Õ¢Õ¶Õ¥Ö€Õ« Õ¯Õ«Ö€Õ¡Õ¼Õ¸Ö'Õ´Õ¨ Õ¿Õ¡Õ¶ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´: Վնասակար չէ: Եթե Ձեր մաշկի տեսակին համապատասխան ճիշտ սկրաբ ընտրեք, շաբաթը երկու անգամ կարելի է օգտագործել: 6. Ո՞ր տարիքից պետք է սկսել խնամել մաշկը: Մաշկի պետք խնամել միշտ` ծնված օրվանից: Անցումային տարիքում կարելի է հաճախել բժիշկ- կոսմետոլոգին, ով որ ճիշտ խորհուրդներ կտա տվյալ մաշկի տեսակի, խնամքի միջոցների և կանոնների մասին: 7. Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ Õ¨Õ¶Õ¿Ö€Õ¥Õ¬ Õ¤Õ¥Õ´Ö"Õ« ÕÕ¶Õ¡Õ´Ö"Õ« Õ¯Ö€Õ¥Õ´Õ¨ Ö‡ Õ«Õ¶Õ¹Õ«Õ¶ Õ¸Ö'Õ·Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¤Õ¡Ö€Õ±Õ¶Õ¥Õ¬: Դեմքի խնամքը շատ կարևոր է և յուրաքնչյուր միջոց ընտրելուց առաջ անպայման պետք է հետևել բժիշկ-կոսմետոլոգի հորդորներին: Պետք է ընտրել ըստ մաշկի տեսակի`չմոռանալով, որ կրեմից զատ նաև լվացվելու հեղուկը, տոնիկը շատ կարևոր են վերջնական արդյունքի համար: