
159 просмотры
Ստորին վերջույթների վարիկոզ հիվանդության բուժման ավանդական եղանակը երկար տարիներ համարվում է դասական ֆլեբէկտոմիան: Ներկայում կլինիկական պրակտիկայում ներդրվել են վարիկոզ հիվանդության բուժման նոր մեթոդներ, որոնք հիմնված են ներանոթային թերմոօբլիտերացիայի սկզբունքի վրա, որը թույլ է տալիս իրականացնել միջամտությունը տեղային անզգայացմամբ, առանց կտրվածքների, ինչը քիչ ինվազիվ է և կոսմետիկ: Միջազգային չափանիշներին համապատասխան վիրահատական միջամտություններն արդեն ներդրվել են և առաջին ա նգամ հանրապետությունում կիրականացվի «Իզմիրլյան» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքում ՝ վիրահատական ներանոթային ամբլիացիա, ստորին վերջույթների վարիկոզ հիվանդության ժամանակ: Միջամտությունը կատարվելու է պունկցիոն եղանակով ՝ տեղային անզգայացմամբ: Վիրահատությունը կիրականցվի «Մետրոնիկ» ընկերության կողմից հրավիրված բժիշկ Ալեքսանդր Տատարինի և «Իզմիրլյան» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքի առաջատար մասնագետների հետ համատեղ: Հերթագրվելու և տեղեկատվություն ստանալու համար դիմեք «Իզմիրլյան» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունք: Բաժանմունքի վարիչ՝ բ.գ. թ. Վարդան Ոսկանյան Õ€Õ¥Õ¼Õ¡ÕÕ¸Õ½. +374 91 30 08 97 Ծրագրի պատասխանատու և իրականացնող՝ բ. գ. թ. Գալուստ Բարաղամյան Õ€Õ¥Õ¼Õ¡ÕÕ¸Õ½. +374 91 17 13 27