
47 просмотры
Շաքարային դիաբետը ասոցացնում են մեծահասակների հետ, սակայն այն հանդիպում է նաեւ երեխաների մոտ: Այս մասին Аргументы и факты պարբերականի հետ զրույցում ասել է մանկական էնդոկրինոլոգ Ելենա Դեմինան: «Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմամբ եւ որպես հետեւանք բոլոր տեսակի փոխանակությունների խախտմամբ: Պայմանականորեն շաքարային դիաբետը բաժանում են երեխաների եւ մեծահասակների մոտ հանդիպող տեսակների, որոնք սկզբունքային տարբերություններ ունեն»,- բացատրել է մասնագետը: Նրա խոսքով՝ մեծահասակների դիաբետը (դասակարգմամբ՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետ) ի հայտ է գալիս ինսուլինի հանդեպ զգայունության խախտման պատճառով: Սակայն սկզբնական փուլում այդ հորմոնը մեծ քանակությամբ է լինում, եւ միայն հիվանդության ուշ փուլերում է ինսուլինի անբավարարություն ի հայտ գալիս: Ի տարբերություն մեծահասակների՝ մանկական դիաբետը (1-ին տիպի շաքարային դիաբետ) բնորոշվում է բացառիկ ինսուլինային անբավարարությամբ, եւ տվյալ հիվանդության ողջ ընթացքը պայմանավորված է այդ իրավիճակով, մեկնաբանել է Դեմինան: Նրա խոսքով՝ շաքարային դիաբետով հիվանդանալ հնարավոր է ցանկացած տարիքում: Առաջին տիպի դիաբետը հանդիպում է 4-14 տարեկան երեխաների մոտ: Պատանիներն ու երիտասարդները նույնպես կարող են հիվանդանալ այդ հիվանդությամբ, ինչը պետք է հաշվի առնեն բժիշկները հիվանդությունն ախտորոշելիս: ÔµÕ©Õ¥ Õ°Õ¡Õ·Õ¾Õ« Õ¡Õ¼Õ¶Õ¥Õ¶Ö" Õ¡ÕµÕ¶ Õ°Õ¡Õ¶Õ£Õ¡Õ´Õ¡Õ¶Ö"Õ¨, Õ¸Ö€ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶ Õ¿Õ«ÕºÕ« Õ¤Õ«Õ¡Õ¢Õ¥Õ¿Õ¨ Õ¡Õ¸Ö'Õ¿Õ¸Õ«Õ´Õ¸Ö'Õ¶ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ§, Õ¥Ö' Õ¸Ö€ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ´Õ¸Õ¿ Õ£Õ¥Õ¶Õ¥Õ¿Õ«Õ¯ Õ°Õ¡Õ¯Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¯Õ¡, Õ¡ÕºÕ¡ Õ¼Õ«Õ½Õ¯Õ« Õ¸Ö€Õ¸Õ·Õ¡Õ¯Õ« Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ½Õ¡Õ°Õ´Õ¡Õ¶Õ¥Õ¬Õ¶ Õ¸Ö' Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ¯Õ¡Õ¶ÕÕ¥Õ¬Õ¶ Õ¡Õ¶Õ°Õ¶Õ¡Ö€ Õ§: Մասնագետի խոսքով՝ այսօր այդ հիվանդության զարգացումը կանխելն անհնար է: Սակայն բժիշկների հատուկ ուշադրության շնորհիվ հնարավոր է ուշ ախտորոշումից խուսափել եւ սկսել երեխայի բուժումը վաղ փուլում: Շաքարային դիաբետի հետագա բարդացումները կապված են նյութափոխանակության խանգարումների հետ: NEWS.am Medicin