
53 просмотры
Կարդալը երեխայի իրավունքն է։ Այն օգնում է երեխային ձևավորվել որպես մարդ, կրթում է նրան և վստահաբար նպաստում է նրա ուղեղի զարգացմանը։ Ահա՛ , թե ինչպես։ Երեխաները ծնվում են պատրաստ սովորելուն։ Ծնվելու պահից մինչ երեք տարեկան շրջանում է ձևավորվում նրանց առողջ մանկության և առողջ ապագայի հիմքը։ Այս շրջանում երեխաների համար բարձրաձայն գիրք ընթերցելը, օգնում է նրանց ավելի կապվել ծնողների հետ։ Բայց գրքերը ոչ միայն հաճույք են պատճառում, այլ նաև նպաստում են երեխայի խոսքի և լեզվամտածողության զարգացմանը, քանի որ նրանք բացահայտում են նոր ձայներ, նոր բառեր և նոր հնչյուններ։ Մանկապարտեզ հաճախելու տարիքում արդեն երեխայի իմացած և գործածած բառերի քանակը նրա ուղեղի զարգացման կարևոր ցուցանիշներից մեկն է։ Կարդալով և ծնողների հետ խոսելով է երեխան զարգացնում իր բառապաշարը: Մեծանալուն զուգընթաց՝ ծնողի հետ միասին գիրք ընթերցելը երեխայի մոտ զարգացնում է պատկերացումն ու ստեղծարար մտածողությունը, ինչպես նաև՝ օգնում նրան ավելի լավ ճանաչել շրջապատն ու բացահայտել նոր աշխարհներ։ Հեքիաթներից նրանք սովորում են բազմաթիվ բաներ, օրինակ, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ սուտ խոսելը, ինչպես Պինոկիոյի դեպքում: Ո ր կյանքում կարելի է հաճույք ստանալ հասարակ բաներից ևս, ինչպես Վինի Թ ու խը: Ո ր պետք է սիրել բնություն ն ու կենդանիներին, ինչպես Մաուգլի ն ։ Հ եքիաթների շնորհիվ երեխան նաև սովորում է կարևոր արժեքների մասին, ինչպիսիք են՝ կարեկցանքը, մյուսներին օգնելը, զգացմունքներն արտահայտելը և այլն, և այլն։ Կամաց-կամաց նրանք ծանոթանում են պատմություններ պատմելու արվեստին և սկսում ստեղծել իրենց պատմությունները կամ սիրած պատմվածքի ս եփական տարբերակները։ Այսպես, հ եքիաթների միջոցով երեխան նաև սովորում է տարբեր ձևաչափերի մասին, ինչպիսիք են՝ անցյալ - ապագա, պատճառ - հետևանք, սկիզբ– գործողություն - վերջ, խնդիր - լուծում և այլն։ Վերջապես, կարդալը նաև հանգստացնում է երեխաներին՝ օգնելով նվազեցնել բացասական էմոցիաները, քանի որ նրանք սկսում են ճամփորդել գրքի հերոսի հետ։ Հնարավորինս վաղ սկսեք կարդալ ձեր երեխա յ ի համար՝ նույնիսկ սկսած 3 4 ամսականից։ Ընթերցանության հատուկ օրակարգ մշակեք ․ կարող եք այն դարձնել քնելու օրակարգի մի մաս կամ կեսօրին սնվելու մի մաս և հավատարի՛մ եղեք այդ օրակարգին։ Փոքր տարիքում օրական 5-10 րոպե ընթերցանությունը, իսկ հետագայում՝ օրական 15-20 րոպե ն լրիվ բավական է երեխայի ուղեղի զարգացմանը նպաստելու և նրա համար կյանքի լավ սկիզբ ապահովելու համար։ Նյութը ՝babycef.am