
115 просмотры
Եղունգների շերտազատումը կարող է պայմանավորված լինել սթրեսով, վատ սնվելով, ջրի հետ մշտական շփումով, վահանագեղձի հետ խնդրով, և այլն: Այս խնդրից ազատվելու համար կարելի է դիմել բժշկի խորհրդատվությանը կամ էլ օգտագործել բնական միջոցներից որևէ մեկը: Եթե եղունգների շերտավորման պատճառը սնունդն է, ապա դա, ամենայն հավանականությամբ, կապված է կալցիումի պակասի հետ: Կալցիումի անհրաժեշտ քանակն օրգանիզմում ապահովելու համար պետք է կաթնամթերք, ինչպես նաև՝ բանջարեղեն օգտագործել:Անհրաժեշտ է խուսափել գազավորված ըմպելիքների, թեյի, սուրճի և այլ ըմպելիքների օգտագործումից, որոնք խոչընդոտում են կացիումի յուրացմանն օրգանիզմի կողմից: Բացի դա, կարելի է ճաշացանկում ներառել նաև А, B, D վիտամիններ: Եթե եղունգների շերտավորման պատճառը ոչ բավարար խոնավեցումն է, ապա խորհուրդ է տրվում ավելի շատ մրգեր, ըմպելիքներ օգտագործել: Օրվա ընթացքում մեկ անգամ եղունգներին խոնավեցնող կրեմ է պետք քսել. գերադասելի է դա անել քնելուց առաջ կամ ջրի հետ շփումից հետո: Սա վերաբերում է այն մարդկանց, ովքեր սովորություն ունեն եղունգները կրծելու: Երբեմն եղունգների շերտավորման պատճառ կարող են դառնալ լաքերի մշտական օգտագործումը, դրանք հեռացնելու համար վտանգավոր նյութերի օգտագործումը: Պատճառներից մեկն էլ կարող է դառնալ տարբեր քիմիական միջոցների հետ շփումը: Նման ազդեցություններից խուսափելու համար քիմիական նյութերի հետ շփվելիս պետք է ձեռնոցներ օգտագործել: ÔµÕ²Õ¸Ö'Õ¶Õ£Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Õ´Õ¢Õ¸Õ²Õ»Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ ÕÕ¡ÕÕ¿Õ¾Õ¥Õ¬ Õ·Õ¡Õ£Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ£Õ¥Õ²Õ±Õ« Õ°Õ¥Õ¿ Õ¯Õ¡ÕºÕ¾Õ¡Õ® ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€Õ« ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¸Õ¾: Ô±ÕµÕ¤ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ§ Õ¤Õ«Õ´Õ¥Õ¬ Õ§Õ¶Õ¤Õ¸Õ¯Ö€Õ«Õ¶Õ¸Õ¬Õ¸Õ£Õ« Ö…Õ£Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶Õ¨: ÔµÕ©Õ¥ Õ¥Õ²Õ¸Ö'Õ¶Õ£Õ¶Õ¥Ö€Õ« Õ·Õ¥Ö€Õ¿Õ¡Õ¾Õ¸Ö€Õ´Õ¡Õ¶ ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¨ Õ½Õ©Ö€Õ¥Õ½Õ¶ Õ§, Õ¡ÕºÕ¡ Õ¶Õ¡Õ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ§ ÕºÕ¡ÕµÖ"Õ¡Ö€Õ¥Õ¬ Õ½Õ©Ö€Õ¥Õ½Õ« Ö‡ Õ¤Ö€Õ¡ ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥Õ´: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¢Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¡Õ¾Õ¥Õ¬ Õ¥Õ²Õ¸Ö'Õ¶Õ£Õ¶Õ¥Ö€Õ« Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ¨Ö‰ 1. Մի օգտագործեք չափազանց էժան լաքեր եղունգների համար: Դրանց օգտագործման արդյունքում՝ եղունգներն ավելի թույլ և բարակ են դառնում: 2. Օգտագործեք հատուկ միջոցներ, որոնք նախատեսված են շերտավորված եղունգների համար: Այսօր գոյություն ունեն բազամաթիվ կոսմետիկ միջոցներ, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ եղունգների որակի վրա: 3. Շաբաթվա ընթացքում նվազագույնը երեք անգամ միջոցներ օգտագործեք, որոնք ամրացնում են եղունգները: 4. Եղունգները որոշ ժամանակ պահեք ջրի և խնձորի քացախի խառնուրդում: 5. Ô±Õ·ÕÕ¡Õ¿Õ¥Ö" Õ¥Õ²Õ¸Ö'Õ¶Õ£Õ¶Õ¥Ö€Õ« Õ·Õ¥Ö€Õ¿Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¡Õ® Õ´Õ¡Õ½Õ¥Ö€Õ¨ Õ¹ÕºÕ¸Õ¯Õ¥Õ¬: Ինչպես ինքնուրույն եղունգներն ամրացնող միջոց պատրաստել։ 1. 2 ճաշի գդալ ձիթապտղի ձեթը խառնեք 1 ճաշի գդալ մեղրի հետ, 1 դեղնուցի և մի փոքր աղի հետ: Պարզապես խառնեք բոլոր բաղադրամասերը և ստացված խառնուրդը քսեք եղունգներին: 20 րոպե թողեք եղունգներին, ապա մաքրեք տաք ջրով: Այս պրոցեդուրան կարող եք կրկնել շաբաթվա ընթացքում 3 անգամ: 2. Ձիթապտղի ձեթը խառնեք ջրի հետ և մինչև քնելը ձեռքերը որոշ ժամանակով թողեք դրա մեջ: Եթե խառնեք նաև նշի յուղ, ապա արդյունքն ավելի զգալի կլինի: 3. Եթե դուք եղունգներն ամրացնող որևէ միջոց եք գնել, ապա մինչև դրա օգտագործումը կարող եք սխտորի մի մասը ճզմել, ավելացնել 5 կաթիլ կիտրոնի հյութ և 5 կաթիլ սպիտակ յոդ: Լավ խառնեք բոլոր բաղադրամասերը, թողեք 2 օր, ապա օգտագործեք 2 շաբաթների ընթացքում: Նյութի աղբյուր՝ hospitals.am