
107 просмотры
Իհարկե առողջությանը և հիգիենային հետևելը կարևոր պայմաններ են կյանքի բարձր որակ ապահովելու համար: Հիգիենային հետևելը, մարմնի խնամքը գեղեցիկ լինելու կարևոր նախապայմաններ են, ինչը հատկապես կարևորվում է կանանց կյանքում: Սակայն նույն այդ խնամքի միջոցները, երբեմն նաև կարող են վտանգավոր լինել կնոջ համար: Այս համատեքտում, HayNews.am -ը միջադիրների մասին զրուցել է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, բժիշկ-գինեկոլոգ Եվա Չիչոյանի հետ: Հարկ է նշել, որ միջադիրները սկսել են արտադրվել 1880 –ականներից: Լայն կիրառում ստանալով նախորդ դարի 70-ականներից ՝ այսուհետ դառնալով կանանց մշտական ուղեկիցը: «Կնոջ օրգանիզմի առանձնահատկություններով պայմանավորված կանայք կիրառում են միջադիրներ դաշտանի օրերին, իսկ սեփական հարմարավետության և հիգիենայի ապահովման համար կիրառում են նաև ամենօրյա միջադիրներ»,-նշեց բժշկուհին ու շարունակեց. «Միջադիրների ճիշտ ընտրությունն ու օգտագործումը կարևոր նշանակություն ունեն առողջության պահպանման և հասցվող հնարավոր վնասի նվազեցման տեսանկյունից»: Նշյալը հաշվի առնելով, Եվա Չիչոյանի խոսքով, կարևոր է իմանալ միջադիրների հատկապես սխալ կիրառման հնարավոր վտանգներն ու խուսափել դրանցից: Այսպիոսվ, ինչպես զրուցակիցս փաստեց, վնասակար հետևանքներից է հեշտցողաբորբ (վագինիտ)՝ հեշտոցային միկրոֆլորային փոփոխման հետևանքով: «Երբ միջադիրները հաճախակի չեն փոխվում, առաջանում է չշնչող մակերես, խոնավ և բարձր ջերմային պայմաններ (ջերմոցային էֆեկտ), որոնք նպաստում են ախտաբանական ֆլորայի զարգացմանը»,-ասաց մասնագետը: Վտանգներից է նաև սնկախտը (կանդիդոզ), որի ժամանակ հեշտոցային ֆլորայի փոփոխությունը համընկնում է իմուն համակարգի ընկճման հետ: «Ի հետևանք կամ միջադիրի նյութի հանդեպ գերզգայնության կարող է գրգռվել մաշկային ծածկույթը: Հնարավոր է նաև ալերգիկ ռեակցիա ներկանյութերի և անուշաբույրերի հանդեպ»,-մանրամասնեց գինեկոլոգը: Հիշյալ բարդություններից խուսափելու համար, Եվա Չիչոյանը հորդորեց ցանկացած տեսակի միջադիրների կիրառման դեպքում հետևոլ նշված խորհուրդներին. 1.Ցանկացած տիպի միջադիրը անհրաժեշտ է փոփոխել 2-3 ժամը մեկ՝ անկախ արտադրության քանակից: 2.Կիրառել միջադիրները դաշտանի օրերին, իսկ ամենօրյա միջադիրները դաշտանի նախորդող օրերին և դաշտանին հաջորդող օրերին միայն առատ արտադրության դեպքում, եթե առատ արտադրությունը շարունակվում է ավելի երկար ցանկալի է դիմել բժշկի, քանի որ բարձր է հավանականությունը որևէ ախտաբանության: 3. Õ'Õ¡Õ¶Õ¯Õ¡Õ¬Õ« Õ¹Õ§ Õ¯Õ«Ö€Õ¡Õ¼Õ¥Õ¬ Õ¶Õ¥Ö€Õ¯Õ¡Õ¶ÕµÕ¸Ö'Õ©Õ¥Ö€Õ¸Õ¾ Ö‡ Õ¡Õ¶Õ¸Ö'Õ·Õ¡Õ¢Õ¸Ö'ÕµÖ€Õ¥Ö€Õ¸Õ¾ Ö…Õ®Õ¾Õ¡Õ® Õ´Õ«Õ»Õ¡Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€: 4.Õ'Õ¡Õ¶Õ¯Õ¡Õ¬Õ« Õ§ Õ°Õ«ÕºÕ¸Õ¡Õ¬Õ¥Ö€Õ£Õ«Õ¯ Õ¢Õ¡Õ´Õ¢Õ¡Õ¯ÕµÕ¡ Õ·Õ¶Õ¹Õ¸Õ² Õ´Õ«Õ»Õ¡Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€Õ« Õ¯Õ«Ö€Õ¡Õ¼Õ¸Ö'Õ´Õ¨: 5.Ծակոտիների առկայությունը միջադիրի վրա ցանկալի է և նվազեցնում է ջերմոցային էֆեկտի զարգացման ռիսկը: 6.Ցանկալի է կիրառել անհատական փաթեթներում առկա միջադիրներ ՝ պահպանելու համար ստերիլությունը: 7.Ô±Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ§ Õ¸Ö'Õ·Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö' Õ¤Õ¡Ö€Õ±Õ¶Õ¥Õ¬ Õ´Õ«Õ»Õ¡Õ¤Õ«Ö€Õ« Õ¿Õ¸Ö'ÖƒÕ« Õ¾Ö€Õ¡ Õ¡Õ¼Õ¯Õ¡ Õ¾Õ¡Õ²Õ¥Õ´Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕªÕ¡Õ´Õ¯Õ¥Õ¿Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶, Õ·Õ¡Õ¿Õ¥Ö€Õ¶ Õ¡Õ¶Õ£Õ¡Õ´ Õ¿Õ¥Õ²ÕµÕ¡Õ¯ Õ§Õ¬ Õ¹Õ¥Õ¶ Õ¾Õ¥Ö€Õ»Õ«Õ¶Õ«Õ½ Õ£Õ¸ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ´Õ¡Õ½Õ«Õ¶: 8. Քնել ամենօրյա միջադիրները ներքնաշորերում անցանկալի է: Տաթև Առաքելյան