
131 просмотры
Բժիշկ-սոնոգրաֆիստ Վրէժ Սարգիսին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել , թե ինչպես իջացնել խոլեսթերինը սննդակարգի միջոցով: Արյան մեջ ընդհանուր խոլեսթերինի քանակը նորմայում պետք է լինի առողջ մարդկանց մոտ 5 միլիմոլ/լ կամ պակ աս, իսկ ռիսկային մարդկանց մոտ 4 միլիմոլ/լ կամ պակաս: Ռիսկի խումբ են համարվում այն մարդիկ ովքեր ծխում են,ունեն արյան բարձր ճնշում,ալկոհոլ են չարաշահում, շաքարային դիաբետ, ավելորդ քաշ և նստակյաց կյանք նրանց մոտ վտանգը ավելի շատ է, որ խոլեսթերինը բարձրանա: Ô²Õ¡Ö€Õ±Ö€ ÕÕ¸Õ¬Õ¥Õ½Õ©Õ¥Ö€Õ«Õ¶Õ¨ Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ§ Õ¡ÕµÕ¶ Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¸Õ¾ Õ¸Ö€ Õ¶Õ¡ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¢Õ¥Ö€Õ« Õ½Ö€Õ¿Õ« Õ«Õ¶Ö†Õ¡Ö€Õ¯Õ¿Õ«, Õ£Õ¬ÕÕ¸Ö'Õ²Õ¥Õ²Õ« Õ«Õ¶Õ½Õ¸Ö'Õ¬Õ¿Õ«, Õ¸Õ¿Ö"Õ¥Ö€Õ« Ô±Õ©Õ¥Ö€Õ¸Õ½Õ¯Õ¬Õ¥Ö€Õ¸Õ¦Õ«: Չհագեցած ճարպաթթուներով սննդակարգը մեծ դեր է խաղում կարգավորելով խոլեսթերինի քանակը: Անոթների դուպլեքս հետազոտությունը իրենից ներկայացնում է անոթների սոնոգրաֆիա, որի ժամանակ հայտնաբերում ենք այդ կուտակված խոլեսթերինային վահանիկները (Atherosclerotic Plaques) որոնք նստում են անոթների պատի վրա և խցանելով անոթը բերում են արյան մատակարարման խանգարմանը տվյալ օրգանի որոշակի հատվածում (ոտքեր,սիրտ,գլուխ) չափում եվ նաև հսկում ենք անոթների այդ նեղացումները և վահանիկները կանխելով բարդությունները: Ուշագրավ է նաև որ արյան մեջ նույնիսկ առանց խոլեսթերինի քանակը բարձրանալու, որոշակի հիվանդների մոտ անոթների դուպլեքս հետազոտության ժամանակ անոթների պատերում նույնպես հայտնաբերում ենք վտանգավոր խոլեսթերինի վահանիկներ նորմալ խոլեսթերինի քանակի սահմաններում: Ներկայացնենք այն սննդակարգը , որը իջեցնում է խոլեսթերինի քանակը՝ -ձիթապտղի ձեթ, սխտոր, սպանախ, ձուկ, կոճապղպեղ (ginger, имбирь), նուշ, կանաչ թեյ, կարմիր խնձոր, կիվի, դառը շոկոլադ, լոբի, ընկույզ, լիմոն, ելակ,հատապտուղ, նարինջ, գարի (barley, ячмень), սոյա, լոլիկ, դարչին, ավոկադո: