
67 просмотры
Աշնանը մաշկի խնամքը պահանջում է հետեւյալ պրոցեդուրաները՝ պաշտպանել, խոնավեցնել, սնուցել, մաքրել, տոնուս հաղորդել: Աշնանային կոսմետիկայի բաղադրության մեջ մտնում են մեծաքանակ յուղային տարրեր: Որքան փողոցում ցուրտ է, այնքան քսուքը պետք է յուղոտ լինի: Բայց ամեն բան չափի մեջ, իհարկե. շատ յուղոտ քսուքը կարող է վնասել: Յուղը սենյակում հալվում է, խցանում ծակոտիները եւ արգելափակում թթվածնի մուտքը: Լվացում Õ‰Õ« Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬Õ« Õ¤Õ¥Õ´Ö"Õ¨ Õ°Õ¡Õ³Õ¡ÕÕ¡Õ¯Õ« Õ¬Õ¾Õ¡Õ¶Õ¡Õ¬ Õ»Ö€Õ¸Õ¾. Õ"Õ¡Õ·Õ¯Õ¶ Õ¡Ö€Õ¡Õ£ Õ¹Õ¸Ö€Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§, Õ¡ÕµÕ¤ ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¸Õ¾ Õ°Õ¥Õ¿Õ¥Ö'Õ¥Õ›Ö" Õ¡ÕµÕ½ ÕÕ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶. Տաք ջուրը վնասակար է մաշկի համար, այն նպաստում է ջրազրկմանը եւ մաշկի վիճակի վատթարացամնը: Լվացվե՛ք սառը ջրով խոնավեցնող եւ մաքրող հավելումներով: Առավոտյան օճառ մի՛ օգտագործեք, այն ոչնչացնում է պաշտպանիչ թաղանթը: Վաննա ընդունելիս ջրի մեջ բուսական յուղե՛ր լցրեք, օրինակ, նշի կամ ձիթապտղի յուղ, որպեսզի մաշկը փափկի: Սնուցում Մաշկը իդեալական վիճակում պահելուն կօգնի ճիշտ սնուցումը: Աշնանը վիտամին С-ն հատկապես պետք է մեր մաշկին: Այդ պատճառով ավելի շա՛տ խնձոր, կաղամբ եւ քաղցր պղպեղ կերեք: Թարմ մրգերը եւ բանջարեղենը կարելի է օգտագործել սնուցող դիմակներ պատրաստելու համար: Վիտամիններ եւ հակաօքսիդանտներ օգտագործելը նվազեցնում է սթրեսը, որն առաջանում է ջերմաստիճանի փոփոխությունից, դա կիջեցնի կնճիռների առաջանալու ռիսկը: Վիտամին А-ն գիշե՛րն ընդունեք: Ցերեկվա լույսը այդ վիտամինի հետ մաշկը զգայուն է դարձնում, առաջացնում պզուկներ: Փայլուն մաշկի էֆեկտ ստանալու համար օգտագործե՛ք վիտամին Е-ով քսուքներ: Վիտամին D-ն բարձրացնում է իմունիտետը, նվազեցնում մաշկի զգայունությունը, կանխում պզուկների եւ կարմրածության առաջացումը: Ձկան յու՛ղ խմեք, որը կանխում է մաշկի չորացումը եւ բարձրացնում ընդհանուր տրամադրությունը: Տոնուս Ջրային պրոցեդուրաներից հետո ծակոտիները որոշ ժամանակ բաց են մնում, որոնցով խոնավությունը դուրս է գալիս: Տոնուս հաղորդող միջոցները ջրային պրոցեդուրաներից հետո փակում են ծակոտիները, մաքրում օճառի մնացորդները եւ խոնավեցնում մաշկը: Խոնավեցում Ցուրտն ու քամին չորացնում են մաշկը, այն կարող է խամրել եւ դեղնել: Դրանից խուսափելու համար խոնավեցրեք մաշկը: Ամռան հետեւանքներից խուսափելու համար օգտագործե՛ք խոնավեցնող եւ սպիտակեցնող քսուքներ եւ դիմակներ: Մաշկը խոնավեցրե՛ք ներսից. խմե՛ք շատ ջուր կամ խոտաբույսերով թեյ: Մաշկի խնամքի միջոցներն ընտրեք՝ մաշկից կախված՝ յուղոտ, չոր կամ նորմալ: Քնելուց առաջ մաշկը սնուցող քսուքնե՛ր օգտագործեք: Մի՛ մոռացեք աչքերի հատվածը: Դա անհրաժեշտ է սագի թաթերի էֆեկտից խուսափելու համար: Õ"Õ¡Ö"Ö€Õ¸Ö'Õ´ Աշունը լավագույն ժամանակն է պիգմենտներից եւ սպիներից ազատվելու համար, հակառակ դեպքուն մաշկը լաքաներ կունենա: Պրոցեդուրայի համար սկզբում օգտագործեք թեթեւ պիլինգ եւ մնեխանիկական մաքրում: Դրանից հետո մաշկը մաքրե՛ք ապարատներով՝ միկրոհղկում եւ միկրոէլեկտրական թերապիա: Մաշկի պորը թեփահանումը թույլատրելի է շաբաթական 1-2 անգամ: Նման պրոցեդուրաներից հետո մաշկն ավելի լավ է ներծծում սնուցող քսուքները: Աղբյուրը՝ Liza.ua