
69 просмотры
Այս մասին հաղորդում է Tert.am -ը: Փոքրիկ երեխայի համար դժվար է լինում ինքնուրույն խորխից ազատվելը՝ հատկապես, եթե այն դժվարությամբ է անջատվում բրոնխներից: Սակայն նրան կարելի է օգնել կրծքավանդակի պերկուսիոն մերսման միջոցով: Այս մերսումը շատ պարզ է և այն կարելի է իրականացնել նույնիսկ տնային պայմաններում: Հազի ժամանակ պերկուսիոն մերսումը բարելավում է արյան շրջանառությունը երեխայի մեջքի և կրծքավանդակի հատվածում՝ օգնելով հեշտ դուրս բերել խորխը բրոնխներից: Սակայն հարկ է հիշել, որ սա կարող է լինել միայն համալրում հիմնական բուժմանը: 1. Փոքրիկին հարկավոր է պառկեցնել որովայնի վրա, իսկ կոնքի տակ փոքրիկ բարձ դնել, որպեսզի կոնքն ուսերից բարձր լինի: Երեխայի ձեռքերը պետք է ուղղված լինեն առաջ: 2. Սկզբում հարկավոր է մի փոքր ձեռքերով շոյել փոքրիկի մեջքը, որպեսզի մաշկը տաքանա: Անհրաժեշտ է հնարավորինս խուսափել ողնաշարի հատվածից՝ հատկապես, եթե երեխան շատ փոքր է: 3. Ձեռքերի շարժումները պետք է լինել ողնաշարի երկայնքով՝ ներքևից դեպի վեր (նստատեղից մինչև ուսերը): 4. Հարկավոր է հորիզոնական շարժումներով մերսել մեջքը՝ շարժվելով ողնաշարից դեպի կողերը: 5. Այնուհետև կարելի է անցնել հազի դեմ պերկուսիոն մերսման իրականացմանը: Հարկավոր է 15 րոպե մատների ծայրերով թույլ հարվածել կողոսկրերի միջև՝ սկսելով թոքերի ստորին հատվածից և շարժվելով դեպի վեր: 6. Յուրաքանչյուր 2-3 րոպեն մեկ հարկավոր է երեխային ուղղահայաց դիրքով նստեցնել և օգնել հազալ: 7. Մինչև 1 տարեկան երեխաների դեպքում թույլատրվում է պերկուսիոն մերսում կատարել, սակայն դրա տևողությունը չպետք է գերազանցի 5-10 րոպեն: Բացի այդ, այս դեպքում մերսումը հարկավոր է կատարել սեփական ձեռքի վրայից: Անհրաժեշտ է ձախ ձեռքը դնել թոքի հատվածում, իսկ աջ ձեռքի մատներով զգուշորեն հարվածել ձախ ձեռքին: 8. Պերկուսիոն մերսումից հետո հարկավոր է երեխային կրկին ուղղահայաց դիրքով նստեցնել և օգնել հազալ: Եթե երեխան ջերմում է և նրա մարմնի ջերմաստիճանը 38°С-ից բարձր է, ապա մերսում պետք չէ անել: Այս դեպքում հարկավոր է նախևառաջ կարգավորել փոքրիկի մարմնի ջերմաստիճանը: Նաև հարկ է հիշել, որ ճիշտ իրականացված պերկուսիոն մերսում երեխայի մոտ չպետք է որևէ ցավոտ զգացողություն առաջացնի, իսկ եթե երեխան բողոքում է ցավից, ապա ծնողը մերսելիս չափազանց մեծ ջանքեր ու ուժ է գործադրում: Նյութի աղբյուրը՝ vospitaj.com