
9 просмотры
Ճգնաժամերը տուժած երեխաների համար վախի և շփոթության ժամանակաշրջան է, որը հաճախ ենթադրում է բաժանում ընտանիքից և ընկերներից, տան և գույքի ոչնչացում և անգամ ավելի վատ՝ սիրելիների կորուստ: Տարհանումը և ազդանշանային շչակների ձայնը երեխաների հոգեկան առողջության խաթարման լուրջ պատճառներից են: Ինչպես գիտեք, հոգեբանական սթրեսը, լինի այն կարճաժամկետ, թե երկարաժամկետ, տարբեր ձևով է անդրադառնում յուրաքանչյուր երեխաների վրա: Եթե ամենափոքրերը կարող են չհասկանալ տարհանման անհրաժեշտությունը, մյուսների արձագանքը կհամապատասխանի նրան, ինչ հոգեբանները անվանում են՝ խնդրի առջև սառել, պայքարել կամ փախուստի դիմել: Հենց նման ժամանակներում է, որ ծնողները պետք է հնարավորության սահմաններում լինեն հանդարտ, պահպանեն ինքնատիրապետումն ու լավատեսությունը: Ա մենակարևոր ը՝ մի՛ մոռա ցեք անվտանգության կանոնների մասին Ցո՛ւյց տվեք Ձեր երեխային, թե ինչպես պետք է պատսպարվել ռմբակոծության ժամանակ. պառկել փորի վրա, փակել ականջները և թեթևակի բացել բերանը: Եթե ապաստարան չկա, ավելի լավ կլինի կանգնել շենքի աստիճանավանդակին և հեռու մնալ պատուհաններից: Ձեր երեխային հիշեցրե՛ք, որ չդիպչի անծանոթ առարկաների կամ ռմբակոծված շինությունների փլատակներին՝ պայթուցիկ նյութերից խուսափելու համար: Նախապես պատրաստվեք։ Երեխայի հետ դիտարկեք՝ ինչ անել, երբ ռմբակոծություն է տեղի ունենում և ինչ անել դրանից հետո: Եթե կա ապաստարան, ապա փորձարկե՛ք ապաստարան շտապելու ընթացքը: Արտակարդ իրավիճակների վարժանքները սովորական գործողության վերածելը էապես նվազեցնում է սթրեսը և ձեր երեխային փոխանցում իրավիճակը վերահսկելու զգացողություն: Պատրաստե՛ք առաջին անհրաժեշտության պարագաներով «ճգնաժամային պայուսակ», որը կկարողանաք վերցնել ձեզ հետ ապաստարան կամ նկուղ վազելիս: Ուսապարկը լավագույն տարբերակն է, որպեսզի ձեռքերն ազատ լինեն, սակայն այլընտրանք կարող է լինել նաև փոքր անվավոր ճամպրուկը կամ պայուսակը: Հաշվի՛ առեք, որ դուք ստիպված եք լինելու վազել այդ բեռով: Ահա թե ինչ պետք է ունենաք ճգնաժամային պայուսակում Վերցրե՛ք երեք օրվա համար նախատեսված չփչացող սննդամթերք և ջուր՝ ձեր ընտանիքի բոլոր անդամների հաշվարկով: Ներառե՛ք մեկ շաբաթվա համար հագուստ և անձնական հիգիենայի պարագաներ, այդ թվում՝ խոնավ անձեռոցիկներ և ձեռքի ախտահանիչ: Փաթեթավորե՛ք անհրաժեշտ դեղորայք և վիտամիններ: Չմոռանաք առաջին օգնության դեղատուփը՝ վնասվածքները մշակելու համար անհրաժեշտ պարագաներով: Հավաքե՛ք այն ամենը, ինչը կարող է անհրաժեշտ լինել ձեր փոքրիկներին, օրինակ՝ կերային խառնուրդ, շիշ, մանկական սնունդ, տակդիրներ: Ձեզ մոտ ունեցե՛ք ձեր անձնագիրը, նույնականացման քարտը, կարևոր փաստաթղթերը և բանկային քարտերը: Ներառե՛ք լապտեր, մարտկոցներ, ձեր բջջային հեռախոսը և լիցքավորիչը, ինչպես նաև կանխիկ գումար այն դեպքերի համար, եթե տարածքում էլեկտրականությունն անջատված լինի և բանկոմատներից հնարավոր չլինի կանխիկացնել գումար: Եթե ժամանակը թույլ է տալիս, տեղավորե՛ք արժեքավոր կամ անփոխարինելի իրերը, շարժական համակարգիչները: Լավ կլինի, որ ձեր համակարգչի կարևոր տվյալներն ու փաստաթղթերը պարբերաբար պահպանեք արտաքին կրիչի վրա կամ ամպային պահոցում: Եթե ժամանակ ունեք, նաև վերցրե՛ք մի քանի փոքր խաղալիք կամ գիրք, մատիտներ և թուղթ կամ այլ փոքր պարագաներ, որոնք օգտակար կլինեն ձեր երեխաներին: Չմոռանա՛ք ձեր ընտանի կենդանիներին: Ունեցե՛ք փոխադրման համար նախատեսված արկղ կամ վանդակ և անհրաժեշտ սնունդ: Ահա մի քանի կարևոր խորհուրդ , որ պետք է հիշել ապաստարանում եղած ժամանակ Ô±Õ·ÕÕ¡Õ¿Õ¥Õ›Ö" Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Õ¾Õ¥Õ¬ Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¡Ö€Õ«Ö"Õ¶Õ¥Ö€Õ¨ (Õ½Õ¶Õ¸Ö'Õ¶Õ¤, Õ°Õ¥Õ²Õ¸Ö'Õ¯, Õ°Õ¡Õ£Õ¸Ö'Õ½Õ¿, Õ°Õ«Õ£Õ«Õ¥Õ¶Õ¡): Փորձե՛ք սահմանել օրվա կարգուկանոն: Դա կայունության, ինչպես նաև վստահության զգացում կտա երեխային, որ գոնե ինչ–որ բան վերահսկելի է: Պարտադիր չէ մշտապես «ուժեղ» լինել. դուք առանց այդ էլ անում եք հնարավորինը ձեր ուժերի ներածին չափով: Սակայն փորձե՛ք լինել հնարավորինս լավատես, հո՛գ տարեք ինքներդ ձեր մասին և արտահայտե՛ք դրական հույզեր, քանի որ երեխաները ձեր վարքից հասկանում են, թե ինչ է կատարվում և ինչպես կարելի է արձագանքել: Մի՛ խրախուսեք զայրույթի կամ վրեժի զգացումը ձեր երեխայի մեջ: Դա միայն կավելացնի նրա անհանգստությունը: Խուսափե՛ք երեխային ինչ-որ կոնկրետ զգացում ապրելու ուղղությամբ ուղղորդելուց: Ոմանք կարող են հարձակումների ժամանակ շատ զուսպ և հանգիստ պահել իրենց, մինչդեռ մյուսները կարող են խիստ ցասումով լցվել: Անկախ նրանից, թե ձեր երեխաները ինչ են զգում և ինչպես են դա արտահայտում, ըմբռնումո՛վ մոտեցեք և ընդունեք նրանց տարբեր զգացումները: Երեխաներին զե՛րծ պահեք իրադարձությունների հետ կապված պատկերներից և տեսանյութերից՝ հեռախոսով, հեռուստատեսությամբ, թե ռադիոյով: Դեռահասների դեպքում ցուցաբերե՛ք հավասարակշռված մոտեցում՝ նրանց վերաբերվելով որպես չափահասի (ասելով ճշմարտությունը, նրանց հետ կիսելով սեփական մտքերը, տալով պատասխանատու հանձնարարություններ), ինչպես նաև թո՛ւյլ տվեք, որ նրանք դիմեն ձեր օգնությանը: Խուսափե՛ք բարեկամների և ընտանիքի անդամների հետ բացահայտ վեճերից և հակասություններից: Որքան շատ աջակցություն ստանաք ուրիշներից, այնքան ավելի լավ կկարողանաք օգնել ձեր երեխաներին: Ահա սթրեսը նվազեցնելու մի քանի խորհուրդ Եթե երեխան ցանկանում է, գրկե՛ք նրան և թո՛ւյլ տվեք, որ «հարմարավետ տեղավորվի» ձեր գրկում: Միասին երգե՛ք ձեր սիրած երգերը: Դա ապահովության զգացողություն կտա նրան: Եթե ցանկանում եք, կարող եք աղոթել ձեր երեխայի հետ: Ձեր երեխային հիշեցրե՛ք նախկինում եղած դրական իրադարձությունների, ընտանիքի և ընկերների մասին: Միասին պատկերացրե՛ք մի ապահով վայր, որտեղ էլ այն լինի: Թո՛ւյլ տվեք ձեր երեխային վերարտադրելու այն, ինչ տեսնում և զգում է այդ վայրում: ÔµÕ¾ Õ¾Õ¥Ö€Õ»Õ¸Ö'Õ´, Õ´Õ« Ö"Õ¡Õ¶Õ« Õ·Õ¶Õ¹Õ¡Õ¼Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¾Õ¡Ö€ÕªÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€. Փոքրիկ ճագարիկ . ձեր երեխային համոզե՛ք այգում վազվզող ճագարիկի պես երեք անգամ արագ–արագ շնչել քթով, որից հետո երկար արտաշնչել բերանով: Հոտ քաշել ծաղիկներից . ձեր երեխային առաջարկե՛ք պատկերացնել, թե հոտ է քաշում ծաղիկից՝ խոր շունչ քաշելով քթով և արտաշնչելով բերանով: Նա նաև կարող է մտքում պատկերացնել ծաղիկները: Սթրեսը թոթափող գնդակ . պատրաստե՛ք սթրեսը թոթափող սեփական գնդակ՝ որևէ գործվածքի, պլաստիկ տոպրակի կամ փուչիկի մեջ լցնելով չոր ոսպ կամ բրինձ: Սթրեսի զգացողություն ունենալիս ձեռքերով տրորե՛ք գնդակը՝ մկանային լարվածությունը թուլացնելու համար: unicef.org