
89 просмотры
«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է TERT.AM –Ը Բարձր ջերմությունը ոչ միշտ է շատ վատ: Եթե մարդը ջերմում է, ապա նրա օրգանիզմը փորձում է պայքարել վարակների դեմ: Սա օրգանիզմի պաշտպանական մեխանիզմն է, որն օգնում է պայքարել վիրուսների դեմ: 1. Որ դեպերում և ինչպես է պետք իջեցնել երեխայի մարմնի ջերմաստիճանը: Երեխայի ջերմությունը հարկավոր է իջեցնել, եթե այն 39°C -ից բարձր է: Հարկավոր է իջեցնել մինչև 38.9°C (հետանցքային) (թևատակերում՝ 38.5°C): Որպես ջերմիջեցնող հարկավոր է օգտագործել պարացետամոլ ու իբուպրոֆեն, սակայն ոչ մի դեպքում չօգտագործել ասպիրին՝ հատկապես ջրծաղիկի ժամանակ: Երեխայի հագուստը հարկավոր է հանել և չփաթաթել նրան տաք ծածկոցներով: Սենյակի օդը պետք է մաքուր ու սառը լինի: Բացի այդ, ջերմությունն իջեցնելու համար արդյունավետ կլինի նաև սառը լոգանքը (ջրի ջերմաստիճանը պետք է մարմնի նորմալ ջերմաստիճանին համապատասխան լինի): Ոչ մի դեպքում չի կարելի սպիրտով շփումներ անել՝ հատկապես, եթե երեխան շատ փոքր է: Հարկ է հիշել, որ երեխաների համար ալկոհոլը թույն է: 2. Ինչու երբեմն պարացետամոլն ու իբուպրոֆենը չեն օգնում Բանը նրանում է, որ երեխաների համար նախատեսված դեղորայքի չափաբաժինը կախված է երեխայի քաշից, իսկ արտադրողները երբեմն սահմանվածից ավելի փոքր չափաբաժին են օգտագործում: Բացի այդ, «6 ամսականից մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված» դեղամիջոցները նույնպես վստահելի չեն, քանի որ չի կարող նույն չափաբաժինը համապատասխան լինել և՛ 8կգ քաշով երեխայի, և՛ 18 կգ քաշով երեխայի համար: 3. Ինչպես հաշվարկել ջերմիջեցնող միջոցի ճիշտ չափաբաժինը Պարացետամոլի մեկանգամյա օգտագործման չափաբաժինը 15 մգ/կգ-ն է: Սա նշանակում է, որ 10 կգ քաշով երեխայի համար նախատեսված չափաբաժինը 150 մգ-ն է (10կգ Х 15 =150), իսկ 15 կգ քաշով երեխայի համար՝ 225 մգ-ը (15Х15=225): Անհրաժեշտության դեպքում այս չափաբաժնով դեղամիջոցը կարելի է տալ երեխային օրական մինչև 4 անգամ: Իբուպրոֆենի մեկանգամյա օգտագործման չափաբաժինը 10 մգ/կգ-ն է: Սա նշանակում է, որ 8 կգ քաշով երեխային անհարժետ է 80 մգ իբուպրոֆեն, իսկ 20 կգ քաշով երեխային՝ 200 մգ: Դեղամիջոցը կարելի է տալ երեխային օրական 3 անգամից ոչ ավել: Այս դեղամիջոցները 1-1,5 ժամվա ընթացքում 1-1,5 աստիճանով իջեցնում են ջերմաստիճանը, ինչը նշանակում է, որ այն երբեք չի իջեցնի ջերմաստիճանը մինչև նորմա համարվող 36,6 աստիճանի: 4. Որ դեղամիջոցները չի կարելի տալ երեխային Ô±Õ¶Õ¡Õ¬Õ£Õ«Õ¶ Այս դեղամիջոցը խիստ թունավոր է և խանգարում է արյան ստեղծման գործընթացը: Այլ ավելի անվնաս դեղամիջոցների բացակայության դեպքում մեկ անգամ կարելի է ջերմությունն իջեցնել անալգինով, սակայն ամեն անգամ այս դեղամիջոցի օգտագործումն անթույլատրելի է: Ասպիրին (ացետիլսալիցիլաթթու) Մինչև 12 տարեկան երեխաների բուժումը ասպիրինով անթույլատրելի է, քանի որ բարձր է Ռեյեի համախտանիշի առաջացման հավանականությունը: Õ†Õ«Õ´Õ¥Õ½Õ¸Ö'Õ¬Õ«Õ¤ (Õ†Õ¡ÕµÕ¦, Õ†Õ«Õ´Õ¸Ö'Õ¬Õ«Õ¤) Մի քանի տարի առաջ այս դեղամիջոցը գովազդվում էր որպես երեխաների համար ջերմիջեցնող միջոց: Հնդկաստանում արտադրվող այս դեղամիջոցը շատ արդյունավետ կերպով իջեցնում է ջերմությունը, սակայն այն արգելված է, քանի որ ախտահարում է լյարդը: 5. Õ‰Õ«Õ› Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬Õ« Բարձր ջերմության դեպքում չի կարելի է երեխայի մարմնին սառը իրեր դնել, քանի որ դրանց հետևանքով առաջանում են մաշկի անոթներ սպազմներ: Բացի այդ, եթե նույնիսկ մաշկի ջերմաստիճանն իջնում է, միևնույն է ներքին օրգանները շարունակում են ջերմել և դրանց ջերմաստիճանն էլ ավելի է բարձրանում, ինչը խիստ վտանգավոր է: Չի կարելի նաև սպիրտով կամ քացախով շփումներ անել, քանի որ դրանք կարող են մաշկի միջոցով ներթափանցել օրգանիզմ և թունավորումներ առաջացնել: 6. Ինչ անել «սպիտակ տենդի» դեպքում Տենդը օրգանիզմի պատասխանն է վարակներին, դրա պաշտպանիչ մեխանիզմը, որն օգնում է պայքարել վիրուսների դեմ: Եթե բարձր ջերմության դեպքում երեխայի մաշկը վարդագույն է ու մի փոքր խոնավ, ապա անհանգստանալու կարիք չկա, քանի որ ջերմության արտադրության ու դրա կորստի միջև բալանսը խախտված չէ: Սակայն եթե երեխան գունատ է, նրա ձեռքերն ու ոտքերը սառն են և նկատվում է դող, ապա նրա մոտ «սպիտակ տենդ» է, որի դեպքում առաջանում է անոթների սպազմ: «Սպիտակ տենդի» առաջացման պատճառները տարբեր են լինում (կենտրոնական նյարդային համակարգի վնասվածքներ, հեղուկի պակաս, արյան ցածր ճնշում և այլն): «Սպիտակ տենդի» դեպքում. · Փորձեք երեխային Նոշ-պայի կես դեղահաբ տալ: Հարկավոր է հաշվի առնել, որ ջերմիջեցնողը նորմալ չի ազդի, քանի դեռ կա անոթների սպազմ: Բացի այդ, հարկավոր է անհապաղ շտապ օգնություն կանչել: · Բացառեք ֆիզիկական ջերմիջեցման բոլոր մեթոդները (շփումներ, փաթաթումներ, սառը սավան և այլն), քանի որ առանց այդ էլ երեխայի մոտ կա անոթների սպազմ: 7. Դեղամիջոցների որ տեսակն է հարկավոր ընտրել Դեղամիջոցի տեսակն (հեղուկ խառնուրդ, օշարակ, ծամվող հաբեր, մոմիկներ) ընտրելիս հարկավոր է հաշվի առնել, որ լուծույթներն ու օշարակներն ազդում են 20-30 րոպե անց, իսկ մոմիկները՝ 30-45 րոպե անց, սակայն դրանց ազդեցությունը երկարատև է: Մոմիկները կարելի է օգտագործել այն դեպքում, երբ երեխայի մոտ սրտխառնոց ու փսխում է առաջանում հեղուկ ընդունելիս, կամ նա հրաժարվում է դեղ խմել: Մոմիկները ցանկալի է օգտագործել երեխայի արտաթորելուց հետո: Դրանք շատ հարմար են գիշերվա ժամերին օգտագործելու համար: Ô²Õ¸Ö'ÕªÕ«Õ¹ Õ©Õ¸Ö'Ö€Õ´Õ¥Ö€ Õ¢Õ¡Ö€Õ±Ö€ Õ»Õ¥Ö€Õ´Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Կարելի է 20 կաթիլ ակնամոմի թուրմն ավելացնել կես բաժակ տաք կաթին (եթե երեխան կաթը չի սիրում կամ օրգանիզմը լավ չի ընդունում, ապա կարելի է օգտագործել ¼ բաժակ կաթ կամ նույնիսկ մեկ ճաշի գդալ): Կաթի ու ակնամոմի համադրությունը շատ օգտակար է և արդյունավետ: Այն կօգնի բուժել թոքերի հիվանդությունները, գրիպն ու մրսածությունը, ինչպես նաև կբարելավի ինքնազգացողությունը, հոգեվիճակն ու քնի որակը: Ակնամոմի 10%-անոց թուրմը կարելի է գնել դեղատնից: Այն շատ մատչելի է և կարելի է օգտագործել բավական երկար ժամանակ: Այս միջոցը ցանկալի է ընդունել երեկոյան՝ քնելուց անմիջապես առաջ: Õ"Ö€Õ½Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¸Ö' Õ£Ö€Õ«ÕºÕ« Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¸Õ¿ Õ¤Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Ö"Õ¶ Õ¡Õ¶Õ´Õ«Õ»Õ¡ÕºÕ¥Õ½ Õ¡Õ¯Õ¶Õ°Õ¡ÕµÕ¿ Õ§ Õ¬Õ«Õ¶Õ¸Ö'Õ´: ÔµÖ€Õ¥Õ¯Õ¸ÕµÕ¡Õ¶ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ«Õ¶ 1-2 Õ¯Õ¡Õ©Õ«Õ¬ Õ¡Õ¯Õ¶Õ¡Õ´Õ¸Õ´Õ« Õ©Õ¸Ö'Ö€Õ´ Õ¿Õ¡Õ¬Õ¸Ö' Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ ÖƒÕ¸Ö"Ö€Õ«Õ¯Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¸Õ¿ÕµÕ¡Õ¶ Õ¡Ö€Õ¤Õ¥Õ¶ Õ·Õ¡Õ¿ Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« Õ¬Õ¡Õ¾ Õ¯Õ¦Õ£Õ¡ Õ«Ö€Õ¥Õ¶: Այս թուրմը նաև շատ արդյունավետ է սուր շնչառական վիրուսների, բրոնխիտի, թոքերի բորբոքման, տուբերկուլյոզի դեպքում: Այն նույնիսկ օգնում է մեղմացնել աղեստամոքսային տրակտի բորբոքումները: Գաստրիտի կամ դուոդենիտի դեպքում նույնպես հարկավոր է միջոցներ ձեռնարկել՝ հիվանդության բարդացումից և ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունից խուսափելու համար, սակայն արդյունավետ, բայց վնասակար կողմնակի ազդեցություն չունեցող դեղամիջոցներն այդքան էլ շատ չեն: Նման դեղամիջոցներից մեկը ակնամոմի թուրմն է: Ընդ որում՝ այն կարելի է ընդունել ինչպես և մրսածության դեպքում (կաթի մեջ մի քանի կաթիլ թուրմ ավելացնել և ընդունել քնելուց առաջ): Այս թուրմը նաև շատ արդյունավետ է պանկրեատիտի դեպքում: Այս հիվանդությունն առաջացնում է սաստիկ ցավեր: Ընդ որում՝ պանկրեատիտի հուսալի բուժում չկա: Այն սովորաբար բուժվում է ֆերմենտներով, որոնք փոխարինման են գալիս ենթաստանոքսային գեղձի աշխատանքին, ինչի արդյունքում գեղձը սկսում է ավելի ու ավելի վատ գործել: Այս թուրմը կօգնի բուժել պանկրեատիտը և կազատի նման բարդություններից: Նյութի աղբյուրը՝ ognov.ru http://med.tert.am/am/news/2017/10/23/jermutun/43752