
121 просмотры
Անձնագիրը մարդկանց հնարավորություն է տալիս ճանապարհորդել աշխարհով, բայց, երբեմն, որևէ երկրին ծանոթանալու համար բավարար է թերթել նրա քաղաքացիների անձնագրի էջերը։ Այդ փաստաթուղթը արդեն վաղուց դադարել է լինել սպիտակ թերթերով ձանձրալի գրքույկ։ Տարբեր երկրներում անձնագրի էջերը զարդարում են քաղաքների, տեսարժան վայրերի կամ կենդանիների պատկերները։ Õ–Õ«Õ¶Õ¬Õ¡Õ¶Õ¤Õ«Õ¡ Ֆիննական անձնագիրը թերթելը իսկական հաճույք է։ Այն պատրաստված է ֆլիպբուքի սկզբունքով, այսինքն, եթե այն արագ թերթել, էջերին պատկերված եղջերում «կկենդանանա» և կսկսի «վազել»։ Բացի եղջերուից, այստեղ կարելի է հանդիպել նաև տեղի ֆաունայի այլ ներկայացուցիչների։ Ô¿Õ¡Õ¶Õ¡Õ¤Õ¡ Կանադական նոր անձնագիրը ցերեկը սովորական տեսք ունի՝ հայտնի վայրերի և իրադարձությունների պատկերներով։ Բայց ուլտրամանուշակագույնի պարագայում ամեն ինչ փոխվում է․ էջերը դառնում են վառ նկարներ, իսկ անձնագիրը՝ հիշեցնում տոնական հրավառության։ Ô»Õ½ÕºÕ¡Õ¶Õ«Õ¡ Իսպանացիներինը, թերևս, ամենաինֆորմատիվ անձնագիրն է։ Էջերին կարելի է տեսնել կենդանիներ, թռուններ, ձկներ և միջատներ ամբողջ աշխարհից։ Դրանցից յուրաքանչյուրի մոտ պատկերված է մոլորակը և ցույց է տրված այդ տեսակի միգրացիան մոլորակում։ Ô±Õ"Õ† ԱՄՆ-ի քաղաքացու անձնագրում կարելի է գտնել տիպիկ ամերիկյան բնապատկերներ և հուշարձաններ՝ հավելված ոգեշնչող մեջբերումներով։ Õ–Õ«Õ¬Õ«ÕºÕ«Õ¶Õ¶Õ¥Ö€ Ֆիլիպինների անձնագրի գեղեցիկ էջերում կարելի է տեսնել բրնձի դաշտերը, Մայոն հրաբուխը, Մանիլայի պանորաման, ինչպես նաև՝ կակադուի և ֆիլիպինյան արծվի պատկերներ։ Õ†Õ¸Ö€Õ¾Õ¥Õ£Õ«Õ¡ Այստեղ տեղի բնապատկերները պատկերված են մինիմալիստական ոճով․ հստակ գծեր և ոչինչ ավելին։ Բայց ուլտրամանուշակագույն լամպի ներքո կարելիէ տեսնել հյուսիսափայլը։ Ô»Õ¶Õ¤Õ¸Õ¶Õ¥Õ¦Õ«Õ¡ Ինդոնեզիայի քաղաքացիների անձնագրի էջերը շատ գունեղ է և նման կենդանների մասին գունազարդ գրքի։ Նյութի աղբյուրը՝ travelnews.am