
77 просмотры
Սուրճի օգտակարության եւ վնասակարության մասին բազմիցս է խոսվել: Շատերը պնդում են, թե սուրճի ամենօրյա օգտագործումը դրական է անդրադառնում օրգանիզմի վրա, շատերն էլ՝ ճիշտ հակառակը: Եթե Ձեր օրն առանց սուրճի չեք պատկերացնում, ապա եկեք տեսնենք, թե ինչ է լինում մեր օրգանիզմի հետ, երբ այն կոֆեին չի ստանում: Ô±Õ¾Õ¥Õ¬Õ« Ö"Õ«Õ¹ Õ¡Õ¶Õ°Õ¡Õ¶Õ£Õ½Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Եթե Դուք չափից շատ անհանգստություն կամ տագնապային զգացողություն ունեք, պատճառը կարող է կոֆեինը լինել: Ավելին՝ կոֆեինի չարաշահումը կարող է նաեւ անհարկի խուճապ առաջացնել մարդու մոտ: Կոֆեինի բարձր քանակությունը կարող է նաեւ դեպրեսիայի հանգեցնել: Ô±Õ¾Õ¥Õ¬Õ« Õ¬Õ¡Õ¾ Ö"Õ¸Ö'Õ¶ Կոֆեինից կախվածությունը կարող է անդրադառնալ Ձեր քնի որակի վրա՝ էականորեն վատացնելով այն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սուրճի ամենօրյա օգտագործումը կարող է խաթարել քնի փուլերն ու ցերեկը քնելու ցանկություն առաջացնել, հատկապես, եթե սուրճ եք խմում քնելուց առաջ: Ձեր օրգանիզմն ավելի լավ է յուրացնում օգտակար նյութերը Տանինը, որն առկա է կոֆեինի մեջ, դժվարացնում է կալցիումի, երկաթի, B վիտամինների յուրացումը: Ô±Õ¾Õ¥Õ¬Õ« Õ¡Õ¼Õ¸Õ²Õ» Õ¥Ö' Õ½ÕºÕ«Õ¿Õ¡Õ¯ Õ¡Õ¿Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€ Այլեւս կասկածից վեր է, որ սուրճը եւ թեյը խամրեցնում են ատամների գույնը, իսկ սուրճի եւ գազավորված ըմպելիքների մեջ պարունակվող թթուները վնասում են էմալը: Կանանց մոտ հորմոնալ հավասարակշռություն Կոֆեին պարունակող ըմպելիքները կանանց մոտ բարձրացնում են էստրոգենների մակարդակը, ուստի կանայք ավելի են շահում, երբ հրաժարվում են կոֆեինից: Արյան ցածր ճնշում Կոֆեինը բարձրացնում է արյան ճնշումը: Օրական 3-4 բաժակ սուրճը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը: Ավելի քիչ կնճիռներ Եթե անհանգստանում եք շուտ ծերանալու համար, ապա լավ կանեք հրաժարվել կոֆեինից: Կոֆեինը նվազեցնում է մաշկում կոլագենի սինթեզը, իսկ կոլագենն ուղիղ ազդեցություն ունի մաշկի, մարմնի, եղունգների վրա, ուստի բաց թողնելով առավոտյան սուրճը՝ Դուք ավելի քիչ կնճիռներ եք «վաստակում»: