
83 просмотры
Ô»Õ¶Õ¹ Õ§ Õ€Õ¸Õ¬Õ¿Õ¥Ö€ Õ´Õ¸Õ¶Õ«Õ©Õ¸Ö€Õ«Õ¶Õ£Õ¨, Õ¸ÕžÖ€ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Ö‡ Õ«Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ Õ§ Õ¿Õ¥Õ²Õ¡Õ¤Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Հոլտեր մոնիթորինգը սրտի ռիթմի շուրջօրյա գրանցումն է, որը իրականացվում է պացիենտի սովորական, առօրյա ակտիվության ընթացքում: «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Սրտաբանական ծառայության բժիշկ-սրտաբան Աննա Ամատունին նշում է, որ ի տարբերություն ստանդարտ էլեկտրասրտագրության (ԷՍԳ), որը գրանցում է սրտի ռիթմը կարճատև ժամանակահատվածում, Հոլտեր մոնիթորինգը հնարավորություն է տալիս գնահատել սրտի աշխատանքը 24 և ավելի ժամվա ընթացքում՝ ֆիզիկական ակտիվության, հանգստի, քնի ժամանակ, այդպիսով թույլ է տալիս հայտնաբերել նաև այն հնարավոր խնդիրները, որոնք կարճատև են, անցողիկ և չեն հայտնաբերվել սովորական էլեկտրասրտագրության ժամանակ: Տեղադրման ցուցումներն են՝ չբացատրված սինկոպե, պրեսինկոպե, գլխապտույտներ, սրտխփոցներ, սրտի արագ աշխատանք, որը էպիզոդիկ է, ինչպես նաև արդեն առկա որոշակի հիվանդությունների դեպքում բուժման էֆեկտիվության գնահատման կամ պրոգնոստիկ նպատակներով: Քանի որ, Հոլտեր մոնիթորինգի ընթացքում որևէ միջամտություն չի իրականացվում, հետևաբար այն լրիվ անցավ է, անվտանգ, և որևէ հակացուցումներ չունի: Սարքը տեղադրվում է պացիենտի կրծքավանդակին, տրվում է օրագիր, որտեղ պացիենտը կատարում է նշումներ` ֆիքսում ակտիվության և հանգստի, գանգատների առաջացման ժամերը: Պացիենտը հետազոտման իրականացման օրը ապրում է իր սովորական ռիթմով, առանց որևէ փոփոխության, միակ սահմանափակումը այդ օրը լոգանք ընդունելուն է վերաբերում: Բացարձակապես առողջ, առանց գանգատներով պացիենտին Հոլտեր մոնիթորինգի ռուտին իրականացումը կանխարգելիչ նշանակություն չունի, սակայն որոշ դեպքերում, նույնիսկ գանգատների բացակայության դեպքում, եթե այլ հետազոտությունների ընթացքում (Էխո-ՍԳ, ԷՍԳ) հայտնաբերվել են որոշակի շեղումներ, այդ դեպքերում Հոլտերը մոնիթորինգը կարող է նշանակվել որպես լրացուցիչ հետազոտություն: Հոլտեր քննությամբ կարող են հայտնաբերվել՝ սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումնեը, հնարավոր՝ այսպես կոչված համր իշեմիան՝ սրտամկանի սնուցման խանգարումները, որոնք աննկատ են մնում պացիենտի կողմից, գնահատվում է առավելագույն, նվազագույն և միջին ռիթմերը: