
45 views
Ժամանակակից բժշկությունը առաջարկում է բազմաթիվ վիրահատական լուծումներ ճարպակալումից ազատվելու և նիհարելու համար։ Ներստամոքսային բալոնի տեղադրումը ոչ վիրահատական միջամտություն է, որի կիրառման շնորհիվ բավականին լավ արդյուքներ ենք ստանում: # Էնդոսկոպիկ վերահսկողությամբ ստամոքսում տեղադրվում է բժշկական սիլիկոնից պատրաստված բալոն: ✔️ Այն համապատասխան քանակի հեղուկով լիցքավորվում է ստամոքսի ներսում եւ մնում այնտեղ վեց ամիս: 500-700 մլ ծավալ ունեցող բալոնը լրացնում է ստամոքսի ծավալը եւ միեւնույն ժամանակ գրգռելով ստամոքսի հագեցման ռեցեպտորները, անընդհատ ապահովում է հագեցվածության զգացողություն: Արդյունքում սկսում է նիհարելու պրոցես: Ուրախությամբ կարող եմ նշել, որ մեթոդը շատերին է օգնել նիհարել եւ հասնել ցանկալի արդյունքների: 💠 Ներստամոքսային բալոնավորումը կատարում ենք թեթեւ անզգայացմամբ: Պրոցեդուրան տեւում է 10-15 րոպե: Մի քանի ժամ անց պացիենտը արդեն կարող է տուն գնալ: Թե ինչպիսին կլինեն արդյունքները կախված է մարդուց, թե որքանով է նա հետեւում բժշկի ցուցումներին: Ինչպես եւ ցանկացած հիվանդության դեպքում, այս պարագայում եւս հիվանդը պետք է ուզենա բուժվել, միայն այդ դեպքում կարող ենք խոսել լավ արդյունքների մասին: 💠 Մարդիկ հաճախ կարծում են հրաշք պետք է տեղի ունենա, բալոնի տեղադրումից հետո կկարողանան նույն կերպ սնվել, պասիվ կենսակերպով ապրել ու նիհարել: Այդպես չէ: Ներստամոքսային բալոնավորումը օգնող պրոցեդուրա է: Այն փոքրացնում է ստամոքսի ծավալը, շատ ուտելու ցանկություն չի առաջանում, բայց չ՞է որ մարդիկ ոչ միշտ են սնվում միայն այն ժամանակ, երբ քաղցած են…Պետք է գիտակցաբար հրաժարվել վնասակար սովորություններից, սահմանափակել հեղուկ կալորիաների ընդունումը, սնունդը ընդունել քիչ քանակությամբ, թեկուզ ավելի հաճախ: ------------------------------------------------------ Մանրամասների, ախտորոշման ու բուժման հարցերի համար դիմեք մեզ։ Ô¸Õ¶Õ¤Õ°Õ¡Õ¶Õ¸Ö'Ö€ Ö‡ Õ¬Õ¡ÕºÕ¡Ö€Õ¡Õ½Õ¯Õ¸ÕºÕ«Õ¯, Õ³Õ¡Ö€ÕºÕ¡Õ¯Õ¡Õ¬Õ´Õ¡Õ¶ Õ¾Õ«Ö€Õ¡Õ¢Õ¸Ö'ÕµÕª, Ö…Õ¶Õ¯Õ¸Õ¯Õ¸Õ¬Õ¸ÕºÖ€Õ¸Õ¯Õ¿Õ¸Õ¬Õ¸Õ£, Õ§Õ¶Õ¤Õ¸Õ½Õ¯Õ¸ÕºÕ«Õ½Õ¿ Ô¼Ö‡Õ¸Õ¶ Ô³Ö€Õ«Õ£Õ¸Ö€ÕµÕ¡Õ¶ Õ€Õ¥Õ¼. +37491917838