
11 просмотры
Կարտոֆիլի օգուտի ու վնասի մասին տեղեկությունները հակասական են։ Այն մեկ անվանում են ամենաօգտակար մթերքներից մեկը, մեկ էլ համառորեն խորհուրդ են տալիս բացառել սննդակարգից։ Sputnik․ Դժվար է գտնել որևէ մեկին, ով տհաճությամբ է կարտոֆիլ ուտում։ Աշխարհում հսկայական քանակությամբ ճաշատեսակներ կան, որոնց հիմքում այս սիրված պալարապտուղն է։ Երկար ժամանակ համարվում էր, որ ավելորդ քաշ չհավաքելու համար պետք է այն բացառել սննդակարգից, իսկ հետո զանազան կարտոֆիլային դիետաներ ի հայտ եկան։ Ամեն դեպքում, կարտոֆիլը հաճախ «երկրորդ հաց» են անվանում, և ոչ անհիմն։ Այն աշխարհի ամենասննդարար մթերքներից է․միջին չափի 1 կարտոֆիլը մոտ 110 կկալ է պարունակում։ Բացի այդ, այն հարուստ է օսլայով, պարունակում է սպիտակուցներ և վիտամին C-ի աղբյուր է հանդիսանում։ Õ•Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Կարտոֆիլի շնորհիվ կարելի է սննդակարգում բազմազան վիտամիններ և միկրոէլեմենտներ ավելացնել։ Մասնավորապես՝ այն հանքանյութերի աղբյուր է, որոնց թվում են կալիումը, կալցիումը, ցինկը, մագնիումը, պղինձը, սելենը, երկաթը, մանգանը, քլորը, յոդը, մոլիբդենը, քրոմը, կոբալտը, ֆոսֆորը, նատրիումը և այլն։ Բացի վիտամի C-ից, այն պարունակում է նաև В1, В2, В6, В9 (ֆոլաթթու) վիտամիններ։ Փորձագետները համակարծիք են, որ կարտոֆիլն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, նվազեցնում է անոթներում խոլեստերինային թիթեղիկների առաջացման ռիսկը։ Իսկ դրանում պարունակվող բջջանյութը հեշտությամբ է յուրացվում ստամոքսում, այդ պատճառով էլ գաստրիտի և ստամոքսախոցի դեպքում կարտոֆիլից հրաժարվելու կարիք չկա։ Այն նաև խթանում է մտավոր գործունեությունը, օգնում է հաղթահարել սթրեսը, բարձրացնում է իմունիտետը, պաշտպանում է պիգմենտային բծերից և հանում է կապտուկները։ Ô±Õ´Õ¥Õ¶Õ¡Ö…Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€Õ¨ Õ£Õ¡Ö€Õ¶Õ¡Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¯Õ¡Ö€Õ¿Õ¸Ö†Õ«Õ¬Õ¶ Õ§, Õ¡ÕµÕ¶ Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ¡Õ£Õ¸Ö'ÕµÕ¶ Ö"Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ Õ¾Õ«Õ¿Õ¡Õ´Õ«Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ§ ÕºÕ¡Ö€Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´Ö‰ Համարվում է, որ օգտակար հատկությունները լավագույնս պահպանվում են, երբ կարտոֆիլը կեղևով ենք խաշում կամ ջեռոցում եփում։ Առանց կեղևի եփածը նույնպես օգտակար է, բայց այդպես փոքր-ինչ նվազում է սպիտակուցների քանակը։ Կարտոֆիլը հիանալի համադրվում է բոլոր բանջարեղենների, կանաչեղենի, սնկի, թթու կաղամբի, մարինացված վարունգի և սոխի հետ։ Այն կարելի է մատուցել զանազան թարմ կամ եփած բանջարեղենային աղցանների կազմում` համեմելով բուսական յուղով։ Նման համադրությունը համեղ ու օգտակար կլինի և քաշ չի ավելացնի։ Հաճախ քննարկվում է, թե արժե արդյոք կարտոֆիլը համադրել մսի կամ ձկան հետ։ Մասնագետների կարծիքով՝ սպիտակուցային մթերքները մարսելու համար ստամոքսին թթվային միջավայր է անհրաժեշտ, օսլա պարունակողները մարսելու համար՝ հիմնային։ Ուստի նման համադրությունը կարող է մարսողական համակարգում անհարմարություն և տհաճ զգացողություններ առաջացնել։ Ô¿Õ¡Ö€Õ¿Õ¸Ö†Õ«Õ¬Õ« Õ¾Õ¶Õ¡Õ½Õ¡Õ¯Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Պալարապտուղը բարձր կալորիականություն ունի, ուստի ճարպակալման դեպքում դրա օգտագործումը չի խրախուսվում։ Ինչ վերաբերում է օսլային՝ մի կողմից այն օրգանիզմի համար էներգիայի աղբյուր է, բայց մյուս կողմից՝ նյութափոխանակության խաթարման պատճառ կարող է դառնալ։ Չափից շատ օգտագործելու դեպքում օսլայից առաջացող գլյուկոզան նույնպես կարող է բերել քաշի կտրուկ ավելացման։ Հատկապես պետք է ուշադիր լինել և չօգտագործել կանաչած կամ ծլած կարտոֆիլ․ այն պարունակում սոլանին թույնը, որի օգտագործումը վնասում է մարդու առողջությանը և կարող է թունավորման պատճառ դառնալ։ Այդ թունանյութի ազդեցությամբ կարող է խաթարվել ստամոքսաղիքային համակարգի աշխատանքը, կարող են տուժել նյարդային, շնչառական և սիրտ-անոթային համակարգերը։ Խորհուրդ է տրվում կանաչած մաս ունեցող կարտոֆիլն ամբողջությամբ դեն նետել։ Պետք է իմանալ, որ կարտոֆիլը կանաչում է ոչ ճիշտ աճեցման, պարարտանյութերի ավելցուկի, արևի ուղիղ ճառագայթների տակ պահելու պատճառով։ Ի դեպ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծլած կարտոֆիլում թունանյութերի քանակը մեծ չէ և այն կարելի է օգտագործել սննդի մեջ։ Գիտնականները հաստատում են, որ թեև ծլած կարտոֆիլի համը փոխվում է, բայց ուտելիքի անվտանգ լինելու վրա դա չի ազդում։ Այնուամենայնիվ, կարտոֆիլը պետք է ճիշտ պահպանել, որպեսզի չծլի, իսկ սննդի մեջ օգտագործել միայն որակյալ և անվտանգ մթերք։ Եթե անսովոր դառնահամ եք զգում, դա կարող է պալարապտղի մեջ պարունակվող թույների խտացման նշան լինել, այդպիսի կարտոֆիլն ուտել չի կարելի։ Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¶Õ«Õ°Õ¡Ö€Õ¥Õ¬ Õ»Ö€Õ« Ö…Õ£Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ Թերությունների թվում կարելի է դասել նաև բարձր գլիկեմիկ ինդեքսը, որը կարող է վատ անդրադառնալ արյան մեջ շաքարի պարունակության վրա։ Արդյունքում հնարավոր է հաճախակի զգալ քաղցի զգացում, նյութափոխանակության խանգարումներ և ավելորդ քաշի ձևավորում։ Բայց այս ամենը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե ամեն օր եք կարտոֆիլ օգտագործում։ Ամեն դեպքում կարևոր է հիշել, որ անգամ ամենաօգտակար սննդամթերքը չարաշահել չի կարելի։