
65 просмотры
Կենդանիների հետ շփումը շատ կարևոր է մարդկանց համար, սակայն որոշ դեպքերում անգամ տնային կենդանիները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել: Մասնագետների խոսքով՝ կենդանիների հետ շփման հետևանքով մարդը կարող է վարակվել անթրոպոզոոնոզներով՝ վարակիչ հիվանդություններով, որոնք կարող են շատ վտանգավոր լինել: Ընդ որում՝ վարակման ցանկացած դեպք որակվում է ծանր, ուստի հարկավոր է լինում անհապաղ միջոցներ ձեռնարկել: Բժիշկները նշել են այն վտանգավոր հիվանդությունները, որոնք մարդուն կարող են փոխանցվել կենդանիներից: Ô¼Õ¡ÕµÕ´Õ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Լայմի հիվանդությունը կենդանիներից մարդկանց փոխանցվող ամենահայտնի հիվանդությունն է: Այն զարգանում է Borrelia burgdorferi բակտերիայի ֆոնին և կարող է փոխանցվել վարակակիր տզի խայթածի միջոցով: Այս հիվանդությամբ հաճախ են վարակվում շները, կատուները, խոշոր եղջերավոր կենդանիները և մարդը: Առավել հաճախ բակտերիայի փոխանցող են հանդիսանում տզերն ու կրծողները: Բրուցելոզ Այս հիվանդության հարուցիչը բրուցելներն են, որոնք հանդիպում են վայրի խոզերի, իշայծյամների, եղջերուների ու շների մոտ: Վերջինների մոտ հարուցիչն ախտահարում է վերարտադրողական համակարգը և այս դեպքում մարդու վարակվելու հավանականությունը չնչին է: Բրուցելոզի հիմնական ախտանշաններից են դեպրեսիան, գլխացավերը, մշտական հոգնածությունն ու տենդը: Հիվանդությունը կարող է մարդուն փոխանցվել կաթնամթերքի միջոցով: Ô¿Õ¡Õ¿Õ¡Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Մարդը կատաղությամբ վարակվում է հիվանդ կենդանու կծածի հետևանքով: Այս դեպքում հարկավոր է սահմանել կարանտին ու կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել հիվանդության տարածումը կանխելու համար: Բացի այդ, հարկավոր է հիվանդին անհապաղ պատվաստել, այլապես հետևանքները կարող են անդառնալի լինել: ÔºÕ¡Õ¶Õ¿Õ¡ÕÕ¿ Ճանտախտի հարուցիչը Yersinia pestis բակտերիաներն են, որոնք տարածվում են լվերի միջոցով: Համաճարակի դեպքում կարող է մահանալ տվյալ տարածքի կենդանիների մինչև 90%-ը: Միջնադարում այս հիվանդության հետևանքով միլիոնավոր մարդիկ են մահացել: Ô±Ö€Ö‡Õ´Õ¿ÕµÕ¡Õ¶ Õ†Õ¥Õ²Õ¸Õ½Õ« Õ¿Õ¥Õ¶Õ¤ Այս հիվանդությունը մարդուն կարող է փոխանցվել տզերի ու մոծակների միջողով: Այն ախտահարում է ավանակներին ու ձիերն, իսկ մարդուն է փոխանցվում հիմնականում մոծակների միջոցով: Սալմոնելոզ Սալմոնելոզով մարդը կարող է վարակվել սալմոնելա բակտերիաներով ախտահարված սնունդ օգտագործելու պատճառով: Հիվանդության ախտանշանները նման են լինում աղիքային վարակի ախտանշաններին: Առավել հաճախ հարուցիչն օրգանիզմում է հայտնվում ախտահարված ձու օգտագործելու միջոցով: Նյութի աղբյուրը՝ med.tert.am