61 просмотры
Սննդային թունավորումները ծանոթ են գրեթե բոլորին, քանի որ բավական տարածված խնդիր են: Առավել հաճախ թունավորումը պայմանավորված է լինում բակտերիաներով վարակված մթերքով, որն օրգանիզմում է հայտնվում: Այս խանգարման հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը, ստամոքսի ցավերն ու գլխացավերը: Ծանր դեպքերում փսխումն ու փորլուծությունը կարող են բազմից կրկնվել ու հանգեցնել ընդհանուր թուլության: Սովորաբար թունավորումների դեպքում մարդիկ փորձում են ամեն կերպ օգնել տուժածին ու բարելավել նրա ինքնազգացողությունը, սակայն ձեռնարկված ոչ բոլոր միջոցներն են սովորաբար անվտանգ լինում: Մասնագետները ներկայացրել այն հիմնական սխալները, որոնք մարդիկ թույլ են տալիս թունավորումների դեպքում տուժածին օգնություն ցուցաբերելիս: Սննդային թունավորումները, որպես կանոն, ուղեկցվում են փորլուծությամբ, ուստի նման դեպքերում մարդիկ փորձում են առաջին հերթին ազատվել այս խնդրից՝ տալով հիվանդին փորլուծության դեմ դեղամիջոցներ, ինչն էլ ավելի է վատթարացնում վիճակը: Նման միջոցներն իսկապես ազատում են փորլուծությունից, քանի որ արգելակում են աղիների պերիստալտիկան, սակայն այս դեպքում աղիներում են մնում մեծ քանակությամբ ախտածին միկրոօրգանիզմներ, որոնք շարունակում են տոքսիններ արտազատել ու թունավորել օրգանիզմը: Մյուս սխալը, որը մարդիկ գործում են սննդային թունավորումների ժամանակ, կաթնամթերքի գործածությունն է: Կեֆիրն ու այլ կաթնամթերքը պարունակում են պրոբիոտիկներ, որոնք շատ օգտակար են աղիների համար, սակայն մասնագետները խորհուրդ չեն տալիս ընդունել դրանք թունավորումների դեպքում: Բանն այն է, որ նման մթերքը խթանում է աղիների պերիստալտիկան, ինչը վնասակար է վարակով հյուծված աղիների համար: Այս դեպքում կաթնամթերքը կարող է աղիներում անցանկալի գործընթացներ առաջացնել և էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, սննդային թունավորումների ժամանակ ոչ մի դեպքում չի կարելի. Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ«Õ¶ Õ¿Õ¡Õ¬ Õ£Õ¡Õ¦Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¡Õ® Õ»Õ¸Ö'Ö€, արհեստական փսխում առաջացնել հղի կանանց մոտ, ինքնուրույն փորձել չեզոքացնել թթվային միջավայրը հիմնային նյութերով, հիվանդին տալ փորլուծություն առաջացնող դեղամիջոցներ: Նյութի աղբյուրը՝ med.tert.am