
63 просмотры
Համեմը (գինձ) համարվում է օրգանիզմը տոքսիններից ու վնասակար ծանր մետաղներից մաքրող ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Այն հարուստ է յուղերով, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում մարսողական համակարգի վրա, խթանում են ախորժակը և ազատում են աղիների գրգռումից: Բացի այդ, այս բույսը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, ինչը շատ կարևոր է առողջության համար:Այս մասին գրում է med.tert.am -ը: Համեմի պտուղներն օգնում են մաքրել շնչառական համակարգը լորձից և խթանում են մայրական կաթի արտադրությունը: Բացի այդ, այն օգնում է մեղմել լյարդային անբավարարության ախտանշանները և մաքրում է օրգանիզմը վնասակար նյութերից, ինչպիսին են մետաղները, բակտերիաները, «վատ» խոլեստերինը և այլն: Սակայն համեմն օժտված է նաև մի շարք այլ օգտակար հատկություններով. · այն օգնում է բարելավել մարսողությունը, · օգտագործվում է որպես արդյունավետ հակաբակտերիալ միջոց, · օգնում է կարգավորել ախորժակը, · օգնում է բուժել միզուղիների վարակները, · ազատում է բերանի խոռոչի տհաճ հոտից և թարմացնում է շնչառությունը, · համեմի թեյն օգնում է ազատվել հոգնածությունից ու գլխացավերից՝ հատկապես, եթե դրանք պայմանավորված են մրսածությամբ կամ գրիպով, · համեմի յուղն ունի շատ յուրահատուկ բույր, ուստի օգտագործվում է կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ, · օժտված է հակաբորբոքային հատկություններով, ուստի օգտագործվում է հոդացավերի ու ռևմատիզմի դեմ քսուքների բաղադրության մեջ, · օգնում է նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակն ու բարձրացնել «լավ» խոլեստերինի մակարդակը, · օգնում է դաշտանային ցիկլի հետ կապված խնդիրների դեպքում, · օգնում է բարելավել քնի որակը և այլն: Բացի այդ, համեմն օժտված է նաև հակասեպտիկ, հակասնկային և հակաբորբոքային ազդեցությամբ, ինչի շնորհիվ օգնում է ազատվել վարակներից, նվազեցնում է բորբոքումների մակարդակն ու արդյունավետ կերպով մաքրում է օրգանիզմի բոլոր համակարգերը: Նյութի աղբյուրը՝ med.tert.am