65 просмотры
Վարսակը բավական տարածված մթերք է, որը մարդիկ սովորաբար օգտագործում են նախաճաշին։ Այնուամենայնիվ մասնագետները նշում են, որ այս պարզ մթերքը հարուստ է բազմաթիվ օգտակար նյութերով և դրական ազդեցություն է ունենում ամբողջ օրգանիզմի վրա, ուստի այն հիանալի մթերք է ոչ միայն նախաճաշի համար։ Վարսակը շատ օգտակար մթերք է, որը պարունակում է հսկայական քանակությամբ սննդարար նյութեր։ Ընդամենը մի բաժակ (մոտ 81 գրամ) վարսակն օրգանիզմին տալիս է 307 կալորիա, 55 գրամ ածխաջուր, 8 գրամ մանրաթելեր, 11 գրամ սպիտակուց և 5 գրամ ճարպ։ Բացի այդ, վարսակի այս քանակությունն ապահովում է մագնեզիումի օրական անհրաժեշտ չափաբաժնի 27%-ը, սելենի օրական անհրաժեշտ չափաբաժնի 43%-ը, ֆոսֆորի օրական անհրաժեշտ չափաբաժնի 27%-ը, կալիումի օրական անհրաժեշտ չափաբաժնի 6%-ը և ցինկի օրական անհրաժեշտ չափաբաժնի 27%-ը։ Օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը Վարսակը պարունակում է բետա-գլյուկան՝ լուծվող մանրաթելերի տեսակ, որը նվազեցնում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակը։ Գործածության դեպքում բետա-գլյուկանը վերածվում է գելի, որը սահմանափակում է խոլեստերինի կլանումն ու կանխում է ճարպերի փոխանակության համար անհրաժեշտ լեղաթթուների աղերի ռեաբսորբացիան։ Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական առնվազն 3 գրամ բետա-գլյուկանի գործածությունն օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը 5-10%-ով։ Õ•Õ£Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¾Õ¥Ö€Õ¡Õ°Õ½Õ¯Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¿Õ¡Õ¯ ÕºÕ¡Õ°Õ¥Õ¬ Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶ Õ´Õ¥Õ» Õ·Õ¡Ö"Õ¡Ö€Õ« Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ¤Õ¡Õ¯Õ¨ Գիտնականներն ապացուցել են, որ վարսակի մեջ պարունակվող բետա-գլյուկանը մարսողության ընթացքում գելանման զանգվածի վերածվելու շնորհիվ օգնում է հեշտությամբ վերահսկողության տակ պահել շաքարի մակարդակը, ինչը շատ կարևոր է ինչպես շաքարային դիաբետի կանխարգելման, այնպես էլ հիվանդների ինքնազգացողության բարելավման համար։ Ô¿Õ¡Ö€Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¦Õ¡Ö€Õ¯Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¢Õ¡Ö€Õ±Ö€ Õ³Õ¶Õ·Õ¸Ö'Õ´Õ¨ Վարսակը պարունակում է լուծվող մանրաթելեր, որոնք նվազեցնում են զարկերակային բարձր ճնշումը՝ այդ կերպ ազատելով սրտի հիվանդությունների զարգացմանը նպաստող գլխավոր ռիսկային գործոններից մեկից։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր վարսակի թեփի գործածության շնորգիվ 8 գրամ լուծվող մանրաթելեր ստանալը կօգնի զգալիորեն նվազեցնել ինչպես սիստոլիկ, այնպես էլ դիաստոլիկ ճնշումը։ ÕŠÕ¡Õ°ÕºÕ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¡Õ²Õ«Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Վարսակը շատ օգտակար է նաև աղիների համար։ Այս մթերքը հարուստ է ոչ միայն լուծվող, այլև չլուծվող մանրաթելերով, որոնք պահպանում են աղիների առողջությունը՝ նպաստելով դրանց մաքրմանն ու ճիշտ աշխատանքին։ Õ†ÕºÕ¡Õ½Õ¿Õ¸Ö'Õ´ Õ§ Ö"Õ¡Õ·Õ« Õ¶Õ¾Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¶Õ¨ Վարսակը բավական տարածված մթերք է նիհարել ցանկացողների շրջանում, քանի որ ամբողջահատիկ վարսակի գործածությունը նվազեցնում է քաշի ավելացման ու ճարպակալման հավանականությունը։ Բացի այդ, վարսակում պարունակվող լուծվող մանրաթելերը բավական երկար ժամանակ պահպանում են հագեցածության զգացումը և նվազեցնում են օրվա ընթացքում ավելորդ սնունդ օգտագործելու հավանականությունը։ Նյութի աղբյուրը՝ medikforum.ru