
387 просмотры
Ներկայում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում գործում է Հանրապետությունում ինֆուզիոն պորտ համակարգի ամենամատչելի տեղադրումը (port-a-cath` պորտակատ), որը կիրառվում է քիմիաթերապիայի դեղերի ներարկման համար: Քիմիաթերապևտիկ դեղամիջոցները այս եղանակով ներարկելը անհամեմատ ավելի հեշտ ընթացք է ունենում պացիենտի համար: Կարիքը չի լինում ամեն գործողության համար կրկնակի ներերակային սրսկումներ անել, իսկ երբեմն բուժումը կարող է տևել ամիսներ: Õ†Õ¯Õ¡Ö€Õ¡Õ£Õ«Ö€ Պորտ համակարգն իմպլանտացվող համակարգ է և տալիս է մուտք դեպի կենտրոնական երակային համակարգ: Պորտ համակարգի միջոցով դեղը` մուտք գործելով կենտրոնական երակային համակարգ, անմիջապես խառնվում է մեծածավալ արյան հետ և առավել արդյունավետ է տարածվում քիմիաթերապիա ստացող պացիենտների ամբողջ օրգանիզմով: Ô»ÕžÕ¶Õ¹ Õ§ ÕºÕ¸Ö€Õ¿ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¨ Պորտ համակարգը կազմված է երկու մասից. պորտ և կաթետր: Պորտը ոչ մեծ տարա է, որն իմպլանտացվում է կրծքավանդակի վերին հատվածում` մաշկի տակ: Պորտին միանում է կաթետերը, որի միջոցով համակարգը միակցվում է կենտրոնական երակային համակարգին: Ô»Õ¶Õ¹Õ¸Ö'Õž Õ§ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ ÕºÕ¸Ö€Õ¿ Õ¯Õ¡Õ©Õ¥Õ¿Õ¥Ö€Õ¨ Բուժման ժամանակ անընդհատ երակային մուտքի կարիք է լինում: Տոքսիկ դեղորայքը, հատկապես քիմիաթերապևտիկ դեղերը, վնասում են փոքր տրամաչափի երակները և հետագա ներարկումները լինում են ցավոտ: Ունենալով մուտք դեպի կենտրոնական երակային համակարգ, թերապիան իրականացվում է առավել հարմարավետ և անվտանգ: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ Õ§ Õ¿Õ¥Õ²Õ¡Õ¤Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ ÕºÕ¸Ö€Õ¿ Õ¯Õ¡Õ©Õ¥Õ¿Õ¥Ö€Õ¨ Ինֆուզիոն պորտը մոտավորապես 4 սմ տրամագծով և 2 սմ հաստությամբ տարա է, որը ներսից ծածկված է բիոիներտ պոլիմերով: Վերին հատվածը ծածկված է բազմաշերտ սիլիկոնե թաղանթով, որտեղից իրականացվում է դեղերի ներարկումը: Տարային միացվում է կաթետեր, որի դիստալ հատվածը միակցվում է կենտրոնական երակային համակարգին (ենթանրակային կամ ներքին լծային երակների Մոտավորապես 1 ժամ տևողությամբ միջամտությունն իրականացվում է ռենտգեն վիրաբուժական սենյակում, տեղային կամ ներերակային անզգայացմամբ, որից հետո պացիենտը մնում է ստացոնարում ևս 4 ժամ: Միջամտության ժամանակ կատարվում է փոքր կտրվածք և ներմաշկային գրպանիկի ձևավորում՝ կրծքավանդակի վերին հատվածում տարայի տեղադրման համար: Այնուհետև միացվում է կաթետերը, որի դիստալ հատվածը` ռենտգեն հսկողության ներքո, իջեցվում է մինչև վերին սիներակի ստորին 1/3 հատվածը: Անհրաժշտության դեպքում, հենց հաջորդ օրը պացիենտը կարող է քիմիաթերապիա ստանալ: Ցանկալի է պորտ կաթետերը տեղադրել քիմիաթերապիա ստանալուց առնվազն տաս օր առաջ: Ինչպե՞ս է իրականացվում պորտի խնամքը Պորտի տեղադրումից հետո, նվազագույնն ամիսը մեկ անգամ, այն պետք է, այսպես ասված լվանալ, որպեսզի խուսափենք կաթետերի խցանումից: Պորտը կարելի է հեռացնել բուժման ամբողջական կուրսն ավարտելուց հետո, ինչպես նաև` եթե խնդիրներ չեն առաջացել, կարելի է թողնել, քանի որ տվյալ խմբի պացիենտներն անընդհատ երակային ներարկումների կարիք են ունենում: Հնարավոր է նաև լաբորատոր հետազոտությունների համար պորտի միջոցով արյուն վերցնել: Ô»ÕžÕ¶Õ¹ Õ¼Õ«Õ½Õ¯Õ¥Ö€ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Ö" Նորագույն տեղնոլոգիաները՝ռենտգենի և ուլտրաձայնի առկայությունը, թույլ են տալիս ռիսկերը նվազագույնի հասցնել: Կան վերքի ինֆեկցվելու հետ կապված ոչ մեծ ռիսկեր: Կարևոր է տիրապետել պացիենտի ալերգիաների նկատմամբ տեղեկատվությանը: