
101 просмотры
Հարցազրույց պլաստիկ վիրաբույժ Գոռ Ամիրբեկյանի հետ -Բժիշկ Ամիրբեկյան, ժամանակակից տեխնոլոգիաները ներթափանցում են պլաստիկ վիրաբուժության՝ որպես առաջադեմ ու անընդհատ զարգացող ոլորտ: Որո՞նք են այն տեխնոլոգիաները, որոնք կիրառելի են այսօր, օրինակ ռինոպլաստիկայում: -Եթե խոսում ենք էսթետիկ արդյունքների մասին, բազմաթիվ տեխնիկաներ կան: Օրինակ՝ երկրորդային ռինոպլաստիկայի ժամանակ կողաճառ վերցնելու նպատակով կիրառում են էնդոսկոպիկ մեթոդը: Սա բավական բարդ պրոցես է, կարելի է ասել ևս մի վիրահատական միջամտություն: Այնուհետև՝ վերցված կողաճառը համապատասխան սեգմենտի բաժանել, կառուցել կառկասը՝ կմախքը, կարել, և այլ տեխնիկական հարցեր: Ինչ վերաբերում է քթի ֆունկցիան վերականգնելուն, ժամանակակից մեթոդ է լազերային եղանակը, երբ կիրառում ենք լազերը քթի խեցիների չափը փոքրացնելու համար: -ÕˆÕžÖ€ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¡ÕµÕ¶ Õ¯Õ«Ö€Õ¡Õ¼Õ¾Õ¸Ö'Õ´: -Եթե հիվանդը դիմում է շնչառական խնդրով, պետք է հետազոտվի, հասկանանք միայն խեցիների խնդիր ունի, թե միջնապատի ծռվածություն ևս առկա է: Եթե ինչ-ինչ պատճառով՝ ալերգիկ ռենիտի կամ նախկինում տարած գրիպոզ բարդությունների հետևանքով ունենք միայն խեցիների մեծացում, ապա այս դեպքում լազերային եղանակով տեղային անզգայացմամբ հեշտությամբ խեցու չափը փոքրացվում է: Դեպքերի մեծամասնությունում քթի տամպոնադայի կարիք չի առաջանում, և վիրահատությունից անմիջապես հետո հիվանդը շատ հանգիստ կարող է տուն գնալ: -Կա՞ն այլ ցուցումներ ևս: -Նույնիսկ երբ առկա է միջնապատի թույլ արտահայտված թեքվածություն, աճառային կուզ, կարելի է լազերային եղանակով այդ կուզը այրել՝ կարգավորելով խնդիրը, բայց եթե կա միջնապատի լուրջ դեֆորմացիա, այս դեպքում դիմում ենք վիրահատության՝ սեպտոպլաստիկայի, որի ժամանակ կատարում ենք նաև խեցիների հետ կապված միջամտությունը: -Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ Õ¯Õ¢Õ¶Õ¸Ö'Õ©Õ¡Õ£Ö€Õ¥Ö" Õ´Õ¥Õ©Õ¸Õ¤Õ¨: — Սա ալտերնատիվ մեթոդ է, որը կիրառելի է բացառապես խեցիների խնդիր ունեցող մարդկանց պարագայում: -ÕˆÖ€Õ¸ÕžÕ¶Ö" Õ¥Õ¶ Õ´Õ«Õ»Õ¡Õ´Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¢Õ¶Õ¸Ö€Õ¸Õ·Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¸Ö' Õ¡Õ¼Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨: -Լազերն ունի այրող էֆեկտ, խեցու վրա միանգամից տեղային ազդում ենք: Ամենակարևորը, որ տեղային անզգայացմամբ է կատարվում: Եվ, քանի որ լազերն անմիջապես և ջերմային ուժով է ազդում, արնահոսությունների քանակը քիչ է: Բնականաբար, նշանակություն ունի նաև խեցիների մեծացածության աստիճանը: Նշեմ նաև, որ, այնուամենայնիվ, եթե խեցին շատ մեծացած չէ, հետևաբար շնչառության խանգարումը շատ արտահայտված չէ, դեղորայքային բուժման միջոցով ևս հնարավոր է փոքրացնել դրանց չափը և լազերային շտկման դիմել այն դեպքում, երբ խեցիները մեծացումն արտահայտված է և դրանք խանգարում են նորմալ շնչառությանը: Նյութի աղբյուրը՝ healthmag.am