
595 просмотры
Հայկական տարանունները՝ ակլատիզ, խմբաբա, խտուտ, խտուտիկ, կռաբանջար, պուպու, քոչի խոտ Õ"Õ«Õ´Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢Õ¡Õ²Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Արմատը պարունակում է տրիտերպենային միացություններ, մինչև 40% ինուլին , մինչև 3% կաուչուկ , ճարպայուղ, որը պարունակում է գլիցերիդներ, դառը գլիկոզիդ տարաքսացին, խեժ, կալիումական և կալցիումական աղեր։ Կաթնահյութը պարունակում է լակտուցերոլ, կաուչուկ, խոլին, ասպարագին, սապոնիններ, օրգանական թթուներ, խեժ, իսկ տերևները ճարպ , պարաքսանթին, կարոտինոիդներ , A , B1, B2, С, РР վիտամիններ, խոլին, թիրոզին , քիմիական տարրերից՝ երկաթ , կալցիում , մանգան , ֆոսֆոր ։ Որպես դեղաբույս խատուտիկի օգտագործումն ունի հին պատմություն: Դեռևս Թեոֆրաստն այն առաջարկել է դեմքի պեպեններ ը և '' լերդային բծերը '' հեռացնելու համար: Ավիցեննան բուսահյութը նշանակել է դռներակային կանգի, ջրգողության և կարիճի խայթոցի ժամանակ, կաթնահյութը` ակնահատը բուժելու նպատակով: Եփուկից պատրաստելով քսուք, նա խառնել է այլ միջոցների հետ և դրել արցունքագեղձի վրա` վերջինիս բորբոքումների ժամանակ: Հյութը տվել է ըմպելու ստամոքսի սուր բորբոքումների, իսկ չորացրած տերևը` ստամոքսի թարախաբորբ ի ժամանակ: Ամիրդովլաթը, ''տարայղուստղան'' անվան տակ, նշում է, որ բույսը արմատով ուտելիս, կտրում է արցունքահոսությունը, լավացնում բերանի համը: Բուլղարիայում թարմ տերևները և հյութը օգտագործում են աթերոսկլերոզի, C-ավիտամինոզի, մաշկային, լյարդի, լեղապարկի, ստամոքսի և աչքերի մի շարք հիվանդությունների, ինչպես նաև ճարպերի վատ յուրացման, աղեփքանքի, փորկապության և թութքի ժամանակ: Գերմանիայում, բացի վերոհիշյալ դեպքերից, արմատն օգտագործում են փայծաղի, երիկամների և միզապարկի, ինչպես նաև երիկամաքարային հիվանդությունների ժամանակ: Խատուտիկի և կռատուկի արմատները 15-ական գ, բիանի արմատը 10 գ, օճառախոտի և տորոնի արմատները 30-ական գ. փոշիացնել խաղնել միմյանց հետ: 1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, եռացնել 15 րոպե: Թրմել, քամել: Խմել օրական 2-3 բաժակ լուծույթ: Օգտագործել` դիաթեզի դեպքում: Խատուտիկ -2 թեյի գդալ չորացրած , փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ ջուր, թրմել 8 ժամ սառը տեղում: Քամել, խմել կումերով, օրական մի քանի անգամից: Օգտագործել ` որպես լեղամուղ միջոց: Խատուտիկի արմատները և անանուխի տերևները 20-ական գ, ջրառվույտի տերևները, օձի սխտորի արմատները 15-ական գ, փոշիացնել, խառնել միմյանց հետ: 2 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ ջուր, եռացնել: Թրմել, քամել: Խմել առավոտյան և երեկոյան ` 1-ական բաժակ: Օգտագործել լեղապարկի բորբոքման դեպքում: Խատուտիկի արմատը , մաղադանոսի, հոռոմ-սամիթի պտուղները, անանուխի տերևները 20-ական գ, բեկտենու արմատը 60 գ, փոշիացնել, խառնել միմյանց հետ: 2 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 0.5 մլ. եռացրած ջուր, թրմել 30 րոպե: Քամել, խմել առավոտյան, միանգամից: Օգտագործել` ճարպակալման դեմ : Խատուտիկ- 1 թեյի գդալ փոշիացրած արմատները եփել 1 բաժակ եռացրած ջրում: Թրմել 20 րոպե, քամել: Խմել օրական 3-4 անգամ` ուտելուց կես ժամ առաջ, 1/4 բաժակ: Օգտագործել` փորկապության դեպքում: