
67 դիտում
Ծիրանի առողջարար հատկությունները մարդկությանը հայտնի են դեռ վաղ ժամանակներից: Ծիրանի չրի օգտակար հատկությունները` 🍑Մաքրում է մարսողական համակարգը Նախքան սնունդ ընդունելը՝ կեր մեկ-երկու չիր, ինչը կխթանի մարսողությունը: 🍑Պայքարում է սակավարյունության դեմ Ծիրանաչիրը երկաթի հարուստ աղբյուր է, որն օգնում է պայքարել սակավարյունության դեմ: 🍑Օգնում է փորկապության դեպքում։ 🍑 Օգնում է տենդի ժամանակ ։ Ծիրանաչրի հետ կարող ես խառնել մեկ թ. գ. մեղր, լուծել ջրի մեջ և ընդունել: Իջեցնում է տաքությունը: 🍑Նպաստում է մաշկի շողարձակմանը Պարունակվող վիտամինների շնորհիվ՝ ծիրանի ու ծիրանաչրի հաճախակի օգտագործումը մաշկը դարձնում է առողջ, առանց ցանի ու ալերգիկ քորի: 🍑Հղիության դեպքում Հղի կանանց կամ կերակրող մայրերի համար ծիրանաչիրը կարող է հիանալի փոխարինել խմորեղենին կամ շոկոլադին, քանի որ ավելի առողջարար տարբերակ է: Սակայն պետք չէ չարաշահել: 🍑Կարգավորում է սրտի աշխատանքը ։ 🍑Լավ տեսողության գրավական է Վիտամին A-ն, որը կա ծիրանաչրի մեջ, տեսողության համար ամենաանհրաժեշտ վիտամիներից է։ 🍑Օգնում է արյան բարձր ճնշման դեպքում։ 🍑Ամրացնում է մկանային հյուսվածքները։ Ծիրանի չրի օգուտները շատ են և այն օգտակար բազմազան հատկությունների եզակի համադրություն է, որը մայր բնությունը տվել է մեզ։ Սակայն դա դա չի նշանակում, որ ծիրանի չիրը կարելի է ընդունել անսահմանափակ քանակով։ Նորմալ օրգանիզմի համար օրեկան չափաբաժինը կազմում է 80-100 գ, այլապես այն կարող է բերել․ արյան ճնշման իջեցման՝ հատկապես այն մարդկանց մոտ, որոնք արյան ցածր ճնշման խնդիրներ արդեն իսկ ունեն, աղեստամոքսային համակարգի խանգարման, ինքնազգացողության վատացման գեր մարդկանց և շաքարային դիաբետ ունեցողների մոտ․ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։