
39 просмотры
Համաշխարհային բանկի առողջապահության մասնագետների հետ կայացած հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Ô±Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¸Õ¬Õ¸Ö€Õ¿Õ« Õ¿Õ¶Õ¿Õ¥Õ½Õ¡Õ£Õ¥Õ¿, Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Õ¤Ö€Õ¡Õ¶Ö"Õ« Õ©Õ«Õ´Õ« Õ²Õ¥Õ¯Õ¡Õ¾Õ¡Ö€ Ô±Õ¶Õ¡ Õ€Õ¸Õ¬Õ¿Õ¨ Ö‡ Ô¼Ö‡Õ¸Õ¶ Ô±Õ¬Õ©Õ¸Ö'Õ¶ÕµÕ¡Õ¶Õ¨ Õ¯Õ¡Ö€Ö‡Õ¸Ö€Õ¥Õ¬ Õ¥Õ¶ Õ¤Õ¥Õ¼Ö‡Õ½ 2015Õ©. Õ´Õ¥Õ¯Õ¶Õ¡Ö€Õ¯Õ¡Õ® Õ¦Õ¡Ö€Õ¯Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¥Ö€Õ³Õ¶Õ·Õ´Õ¡Õ¶, Õ·Õ¡Ö"Õ¡Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¤Õ«Õ¡Õ¢Õ¥Õ¿Õ« Ö‡ ÕŠÔ±ÕŠ Õ©Õ¥Õ½Õ¿Õ« Õ½Õ¯Ö€Õ«Õ¶Õ«Õ¶Õ£Õ¡ÕµÕ«Õ¶ Õ®Ö€Õ¡Õ£Ö€Õ¥Ö€Õ« Õ·Õ¡Ö€Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨Ö‰ Անդրադառնալով Համաշխարհային բանկի և կառավարության համաֆինանսավորմամբ արդիականացված Արյունաբանական կենտրոնին` Անա Հոլտը նշել է, որ ամենաժամանակակից սարքավորումներով և բարձր որակավորում ունեցող մասնագետներով ապահովված կենտրոնը կարող է հավակնել տարածաշրջանում կարևոր դերակատարում ունենալու։ Նախարար Լևոն Ալթունյանը և ՀՀ ԱՆ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Անի Հարությունյանը տեղեկացրել են, որ Արյունաբանական կենտրոնի բժշկական ծառայությունների արտահանման մեծ հնարավորություններն իրականություն դարձնելու նպատակով դեռ անցած տարի նախարարությունը հանձնարարել է մշակել բիզնես պլան, որում պետությունն իր մասնակցությունը ևս ունենալու է։ Նշվել է, որ արդեն ներկայացված երեք տարվա հավակնոտ պլանն իրատեսական է։ Դրանում ոսկրածուծի փոխպատվասումը դիտվում է նաև որպես առանձին բիզնես պլան, ինչը չի կարող խոչընդոտել կենտրոնի գործունեության բնականոն իրականացմանը։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների կողմից նման մոտեցումը ողջունվել է։ Այստեղ ընդգծվել է ակտիվ մարկետինգի և հանրայնացման անհրաժեշտությունը։ Բժշկական տուրիզմը զարգացնելու գործում երկուստեք կարևորվել է սփյուռքի և հատկապես սփյուռքահայ բժիշկների ներուժի ընդգրկումը։ Նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանի հետ նախորդ օրն ունեցած աշխատանքային քննարկման ընթացքում Համաշխահային բանկի մասնագետները ծանոթացել են ֆինանսավորման նոր մոտեցումներին, մասնավորապես` Հայաստանում առանձին խմբերի համար պետության կողմից բժշկական ապահովագրական փաթեթներ ձեռք բերելու փորձին։ Այս ծրագրերը ևս արժանացել են Համաշխարհային բանկի գործընկերների հավանությանը։ Ավելին` ՀԲ-ի ներկայացուցիչները նշել են, որ հաջողության դեպքում ներդրված յուրատեսակ մոդելը կարող է դառնալ հաջողված փորձի լավագույն օրինակներից մեկը։