
75 просмотры
Կան դեղեր, որոնց կիրառումն ամռանն արգելված է: Բացարձակ արգելված դեղամիջոցներ չկան, բայց կան մոտեցումներ և դեղամիջոցներ, որոնց կիրառման ժամանակ պետք է պաշտպանել մաշկը արևից, իսկ որոշ դեպքերում բացարձակ խուսափել արևի տակ լինելուց: 1. Ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ, ցավազրկողներ: Հատկապես վտանգավոր է, երբ երկարատև և մեծ դոզաներով եք կիրառում այդ միջոցները: 2. Հակաբիոտիկներ: տետրացիկլինը, դոքսիցիկլինը, էրիթրոմիցինը, գենտամիցինը, ազիտրոմիցինը և այլն: 3. Միզամուղներ: հիմնականում կիրառվում են որպես հակագերճնշումային միջոցներ, սակայն մեր ժամանակներում ակտիվ կիրառվում են որպես նիհարեցնող միջոցներ: 4. Սիրտ անոթային դեղամիջոցներ: Ամիոդարոն կարվեդիլոլ, լոզարտան, մինոկսիդիլ, սիմվաստատին: Դեղամիջոնցներ, որոնք պարունակում են քինին: 5. Հորմոնալ միջոցներ, հատկապես հակաբեղմնավորիչներ: 6. Հոգեբուժության մեջ կիրառվող դեղամիջոցներ: 7. Տրանկվիլիզատորներ, հակադեպրեսանտներ, հակաէպիլեպտիկ դեղամիջոցներ: 8. Հակահիստամինայիններ: Ցետիրիզին, էբաստին, դիֆենիլհիդրամինի հիդրոքլորիդ և այլն: 9. Կորյակների բուժման համար դեղամիջոցներ: Իզոտրետինորններ պարունակող դեղամիջոցներ, բենզոիլ պերօքսիդ, ադապալեն : 10. Հակասնկային դեղամիջոցներ: Տերբինաֆին պարունակող տեղային քսուքներ: 11. Քիմիաթերապիայի դեղամիջոցներից շատերը նույնպես բարձրացնում են մաշկի զգայունությունը արևի ճառագայթների նկատմամբ: 12. Մաշկի ապարատային բուժումներ՝ լազեր, պիլինգներ և այլն: 13. Լազերային և ֆոտոմազահեռացում: Ինչ անել, եթե բժիշկը ամեն դեպքում նշանակել է վերը թվարկվածներից որևէ մեկը՝ 1. Կրկին քննարկել բժշկի հետ նշանակման ֆոտոգերզգայունություն առաջացնելու հատկությունը, 2. Ô¿Õ«Ö€Õ¡Õ¼Õ¥Õ¬ Õ¡Ö€Ö‡Õ¡ÕºÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶Õ¶Õ¥Ö€, 3. Եթե առաջացել է մաշկի վնասում, վստահ եմ դուք արդեն գիտեք, թե ում է պետք դիմել: ÔµÕ²Õ¥Ö" Õ¡Õ¼Õ¸Õ²Õ» Ö‡ Õ¡Ö€Ö‡Õ¡ÕºÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶Õ¾Õ¡Õ® Նյութը տրամադրեց բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը