
93 просмотры
Հավանաբար նկատած կլինեք մաշկի վրա հանկարծակի հայտնված կարմիր կետեր, որոնք նման են խալի: Որպես կանոն, դրանք փոքր են և հիմնականում հանդիպում են պարանոցի, կրծքի և մեջքի հատվածում:Բայց, արդյո՞ք դրանք վտանգավոր են կամ, առհասարակ, ինչպե՞ս և ինչո՞ւ են դրանք հայտնվում մաշկի վրա. ներկայացնում ենք ստորև. Կարմիր խալերը գիտականորեն անվանում են կարմիր նևուս կամ անգիոմա : Սովորաբար դրանք հայտնվում են մաշկի բաց գույն ունեցող մարդկանց, երեխաների և տարեցների մոտ: Մաշկային ցանկացած նորագոյացություն անհանգստություն է առաջացնում, և կարմիր խալերը ևս բացառություն չեն: Դրանք չեն ցավում, սակայն էսթետիկապես այդքան էլ հաճելի չեն, իսկ երբեմն կարող են նաև քոր գալ: Հարկ է նշել, որ կարմիր խալերը վտանգավոր չեն, սակայն մաշկի վրա ցանկացած փոփոխություն պետք է սթափեցնի մեզ: Եթե նկատում եք, որ կարմիր խալերի քանակն անհամեմատ շատացել է, հատկապես՝ կրծքի հատվածում, ապա կարիք կա այցելելու բժիշկի, քանի որ դա նշան է, որ ձեր օրգանիզմում մի բան այն չէ: Õ"Õ« Ö"Õ¡Õ¶Õ« ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼, Õ©Õ¥ Õ«Õ¶Õ¹Õ¸Ö' Õ¥Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¯Õ¡Ö€Õ´Õ«Ö€ ÕÕ¡Õ¬Õ¥Ö€Õ¨ 1. Առհասարակ, կարմիր խալերի առաջացումը մասնագետները կապում են լյարդի ոչ այնքան լավ աշխատանքի հետ: 2. Ô´Ö€Õ¡Õ¶Ö" Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Õ¶Õ¡Õ¬ Õ¶Õ¡Ö‡ Õ¸Õ¹ Õ³Õ«Õ·Õ¿ Õ½Õ¶Õ¾Õ¥Õ¬Õ¸Ö' Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Ö"Õ¸Ö'Õ´, Õ¥Ö€Õ¢ Õ¯Õ¥Ö€Õ¡Õ¯Ö€Õ¡ÖƒÕ¸Õ²Õ¸Ö'Õ´ Ö‡ Õ¬ÕµÕ¡Ö€Õ¤Õ¸Ö'Õ´ Õ´Õ¥Õ® Ö"Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ Õ¿Õ¸Ö"Õ½Õ«Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ¥Õ¶ Õ¯Õ¸Ö'Õ¿Õ¡Õ¯Õ¾Õ¸Ö'Õ´: 3. Պարանոցի, կրծքավանդակի հատվածում, ձեռքերին և մարմնի այլ բաց հատվածների վրա կարմիր խալեր կարող են առաջանալ արևի տակ չափից շատ մնալու արդյունքում: 4. Շատ հաճախ նման խալերի առաջացումն ունի ժառանգական բնույթ: 5. Կանանց մոտ կարմիր խալերի առաջացումը կարող է պայմանավորված լինել հորմոնալ խանգարումներով: 6. Եվ, ի վերջո, կարմիր խալերը կարող են առաջանալ՝ մարդու տարիքով պայմանավորված: ÔµÕžÖ€Õ¢ Õ§ ÕºÕ¥Õ¿Ö" Õ¡Õ¶Õ°Õ¡Õ¶Õ£Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¡Õ¬ Պետք է ուշադրություն դարձնել խալերի ձևին և չափին: Սովորաբար կարմիր խալերի չափսերը տատանվում են 1-4 մմ սահմաններում: Եթե դրանք հարթ չեն, գերազանցում են 6 մմ-ը, թեփոտ են, ապա պետք է դիմել մաշկաբանի: Ուշադրություն դարձրեք նաև խալերի գույնին: Եթե դրանք վառ կարմիր են, ապա անհանգստանալու կարիք չկա, սակայն եթե դրանք աստիճանաբար մգանում են, ապա պետք է այցելել բժիշկի: Աղբյուրը՝ doctors.am