53 просмотры
Քրքումն ու կոճապղպեղը վաղուց հայտնի են իրենց օգտակար հատկություններով, ուստի այս համեմունքները համադրելու դեպքում կարելի է ստանալ յուրահատուկ ըմպելիք, որը կօգնի ազատվել ամենատարբեր առողջական խնդիրներից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոճապղպեղով ու քրքումով թեյի պատրաստման եղանակն ու 4 պատճառ այն հաճախ ըմպելու համար: Ô¹Õ¥ÕµÕ« ÕºÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿Õ´Õ¡Õ¶ Õ¥Õ²Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¨ Այս օգտակար համեմունքներով թեյը պատրաստելու համար հարկավոր է մի բաժակ ջուրը եռացնել, այնուհետև աստիճանաբար ավելացնել 2 թեյի գդալ աղացած քրքում և 1 թեյի գդալ քերիչով մանրացրած կոճապղպեղ ու լավ խառնել: Շարունակել եփել թեյը թույլ կրակի վրա ևս 10 րոպե, այնուհետև վերցնել կրակից և խմել մի փոքր սառչելուց հետո: Ցանկության դեպքում կարելի է ըմպելիքը քաղցրացնել մեղրով, մեղրախոտով կամ շաքարով: Ô¹Õ¥ÕµÕ« Ö…Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨` Ô²Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¡Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ´Õ¡Ö€Õ½Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Կոճապղպեղը շատ օգտակար է մարսողական համակարգի համար: Այն հանգստացնում է որովայնի մկանները և օգնում է հեշտ յուրացնել մթերքը, իսկ քրքումի մեջ պարունակվող քրքումինը խթանում է լեղապարկում լեղու արտադրությունը: Բացի այդ, այս բույսերն օգնում են ազատվել նաև մարսելախանգարումից ու սրտխառնոցից: Նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը Հետազոտությունները ցույց են տվել, որ քրքումինը նպաստում է ինսուլինի արտադրմանն ու բարելավում է դրա նկատմամբ օրգանիզմի զգայունությունը, իսկ այս հատկությունները շատ կարևոր են շաքարային դիաբետով հիվանդների համար: Հակաբորբոքային ազդեցություն է ունենում Քրքումով ու կոճապղպեղով թեյը հիանալի հակաբորբոքային միջոց է: Այս բույսերը հատկապես օգտակար են հոդերի ու մկանների համար, ուստի նման ըմպելիքի գործածությունը կօգնի մեղմել այնպիսի բորբոքային հիվանդությունների ախտանշանները, ինչպիսին են արթրիտն ու արթրոզը: Õ€Õ¡Ö€Õ¸Ö'Õ½Õ¿ Õ§ Õ´Õ¡Õ¶Õ£Õ¡Õ¶Õ¸Õ¾ Այս ըմպելիքը պարունակում է մեծ քանակությամբ մանգան, իսկ այս տարրը պահպանում է ոսկրային հյուսվածքների առողջությունը, պայքարում է բորբոքումների դեմ և օգնում է կարգավորել նյութափոխանակությունն ու մարսողությունը: Բացի այդ, մանգանը մասնակցում է նաև խոլեստերինի և ածխաջրերի մակարդակների կարգավորման գործընթացին ու օգնում է պահպանել մաշկի ամբողջականությունը: Նյութի աղբյուրը՝ med.tert.am