
57 просмотры
49-ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել շտապօգնության մեքենայով, ծայրահեղ ծանր՝ անգիտակից վիճակում, կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով: Մինչ բժշկական կենտրոն հասնելն արդեն իսկ կատարվել էր սիրտ-թոքային վերակենդանացում, հիվանդն անցկացվել էր արհեստական շնչառության: «Էրեբունի» ԲԿ-ում հիվանդը շտապ հետազոտվել է, ինչի արդյուքնում պարզվել է, որ ծակող-կտրող գործիքով ստացված հարվածի հետևանքով վնասվել է կրծքավանդակի ձախ կեսը՝ թոքը, պերիկարդը և սիրտը: ՀՇ հետազոտությամբ ախտորոշվել է հեմոպերիկարդ, սրտի հնարավոր տամպոնադա, հեմոպնևմոթորաքս: Անհապաղ և կյանքի ցուցումով հիվանդը տեղափոխվել է վիրասրահ՝ վիրահատության: Վիրահատությունը սկսել են կրծային վիրաբույժ Գոռ Մելիքյանը և ընդհանուր վիրաբույժ Արտակ Վարդանյանը, անեսթեզիան ապահովել է Արթուր Հովհաննիսյանը: Նախ կատարվել է ձախակողմյան թորակոտոմիա, պերիկարդոտոմիա, սրտի տամպոնադայի վերացում։ Բացի այդ, հայտնաբերվել է սրտի ձախ փորոքի գագաթի մեծ վնասվածք։ Հաշվի առնելով հիվանդի ծանրության աստիճանը և վիրահատական բարդ դեպքը՝ վիրահատությունը շարունակվել է «Էրեբունի» ԲԿ վիրաբուժության գծով փոխտնօրեն Արա Վարդանյանի անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ: Ô´Õ¥ÕºÖ"Õ¨ Õ¡Õ¼Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ¯ Õ§Ö€ Ö‡ Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¯Õ¡Õ¶, Ö"Õ¡Õ¶Õ« Õ¸Ö€ Õ½Ö€Õ¿Õ¡Õ´Õ¯Õ¡Õ¶Õ¨ Õ¯Õ¡Õ¦Õ´Õ¡ÖƒÕ¸ÕÕ¾Õ¡Õ® Õ§Ö€, Õ«Õ¶Õ¹Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§Ö€ Õ¶Õ¡ÕÕ¯Õ«Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¿Õ¡Ö€Õ¡Õ® Õ´Õ«Õ¸Õ¯Õ¡Ö€Õ¤Õ«Õ¿Õ« Õ°Õ¥Õ¿Ö‡Õ¡Õ¶Ö" Õ¬Õ«Õ¶Õ¥Õ¬Ö‰ Վիրահատության արդյուքնում հաջողվեց կարել սրտամկանը` օգտագործելով պերիկարդի լաթեր և հարսրտային ճարպաբջջանք: Բարդ վիրահատության ընթացքում հնարավոր եղավ փրկել հիվանդի կյանքը։ Ընդհանուր առմամբ, կատարվել է ձախակողմյան թորակոտոմիա, պերիկարդոտոմիա, սրտի տամպոնադայի դատարկում, սրտամկանի վնասվածքի կարում պրեկարդիալ ճարպաբջջանքի կիրառումով, թոքի միջանցիկ վնասման կարում, պերիկարդի թերթիկների հեմոստազ, պերիկարդի և պլևրալ խոռոչի սանացիա, պլևրալ խոռոչի երակի դրենավորում: Վիրահատությունից հետո հիվանդը ստացել է ինտենսիվ դեղորայքային բուժում: Երկու շաբաթ հետո տղամարդն ապաքինմամբ դուրս է գրվել: