
93 просмотры
Ô±Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¸Ö€Õ¡Õ¯Õ« Õ¢Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¡Õ¾Õ´Õ¡Õ¶ Õ¸Ö'Õ²Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ Õ¾Õ¥Ö€Õ»Õ«Õ¶ Õ¿Õ¡Ö€Õ«Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¾Õ¡Õ® Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¶Õ¸Ö€ ÖƒÕ¸Ö'Õ¬ Õ¥Õ¶ Õ´Õ¿Õ¶Õ¸Ö'Õ´: Պացիենտի կարիքներին միտված, ժամանակին տրամադրվող, ծախսարդյունավետ բուժծառայություն. սրանք են որակի բարեփոխումների պարտադիր բաղադրիչները: ԱՀԿ-ի գնահատականներով առողջապահական ծառայությունների որակի հետ կապված խնդիրները հանգեցնում են ներդրված միջոցների մի մասի անտեղի վատնմանը` անգամ բարձր եկամուտ ունեցող երկրներում: Հետևաբար բժշկական օգնության որակը բոլոր երկրների առողջապահական համակարգերում օրակարգային առաջնահերթ խնդիր է: Այսօր կազմակերպված աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են բժշկական օգնության որակի վերաբերյալ արդի մոտեցումները, ԱԱՊ օղակի ուսումնասիրության ընթացքում բացահայտված որակի խնդիրները, ինչպես նաև առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը: «Քայլ առ քայլ, ծրագրային բարեփոխումների արդյունքում ունենալու ենք համակարգային բարեփոխումներ, և ես վստահ եմ, որ դա իրագործվելու է հենց այս ռազմավարական ծրագրի շնորհիվ: Նպատակն է նախորդ տարիների ընթացքում իրականացված առանձին միջոցառումների փոխարեն մշակել բոլոր բժշկական կազմակերպությունների համար մեկ միասնական` համահունչ գործողությունների ծրագիր, ինչը կնպաստի ծառայությունների որակի համընդհանուր բարելավմանը: Որակի ցուցանիշները շատ ծավալուն են, բայց մենք առաջիկա տարիների համար թիրախավորել ենք իրագործելի, հասանելի նպատակներ»,-ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ռազմավարության նախագիծը մշակվել է Ասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցությամբ: Համաշխարհային բանկի աջակցությամբ կորեական HIRA (Health Insurance Review & Assessment Service) կազմակերպությունը նախագծի մշակման համար տրամադրվել է խորհրդատվություն: «Որակը առողջապահության կարևորագույն տարրերից է: Ծառայությունների հասանելիությունն արդյունավետ է միայն այն պարագայում, երբ համադրվում է որակյալ, պացիենտակենտրոն, անվտանգ և արդյունավետ ծառայությունների հետ, ուստի շատ եմ կարևորում սույն ռազմավարության ընդունումը և դրա հետագա իրագործումը»,-նշել է ԱԶԲ Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատին: Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլան իր խոսքում ընդգծել է, որ առողջապահական կարիքներին համապատասխանող ծառայությունների մատուցումը յուրաքանչյուր երկրի կայուն զարգացման հիմքում են, ինչը հաշվի առնելով` ԱՀԿ-ն իր աջակցությունն է ցույց տալիս Հայաստանին նախատեսվող բարեփոխումների հարցում: Աշխատաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարար Անահիտ Ավանեսյանը հատկանշել է` ամեն ինչ արվելու է, որ այս ռազմավարությունը կյանքի կոչվի և չմնա զուտ «երազանք»: