97 просмотры
Շնչառությունը նորմալ ֆիզիոլոգիական գործընթաց է։ Առողջ մարդն այն երբեք չի նկատում։ Սակայն, երբ արտաշնչման և ներշնչման հետ դժվարություններ են առաջանում, այն անմիջապես ուշադրություն է գրավում։ Օդի հանկարծակի առաջացած անբավարարությանն, առաջին հերթին, գլխուղեղն է արձագանքում։ Այն անմիջապես հրաման է տալիս «հաճախացնել շնչառությունը»։ Այս գործընթացները մարդը ոչ մի կերպ չի կարող վերահսկել։ Հաճախանում է շնչառությունը, երկարում է ներշնչումը և արտաշնչումը, պացիենտն սկսում է գիտակցել, որ իրեն օդը չի բավականացնում։ Հենց այս վիճակն էլ բժիշկները հևոց են անվանում (այլ կերպ կոչում են նաև դիսպնոէ)։ Հևոցը սուբյեկտիվ ռեակցիա է, առաջին հերթին կախված է մարդու հոգեկան վիճակից։ Որոշ հիվանդներ, ունենալով «պողպատե նյարդեր», կարող են չնկատել շնչառության հետ կապված աննշան անհարմարավետությունը։ Այս մարդկանց մոտ հնարավոր է բաց թողնել լուրջ ախտաբանությունների զարգացումը։ Իսկ մարդկանց մյուս մասը՝ զգայուն հոգեկան աշխարհով, կարող են նույնիսկ սովորական շնչառությունը խանգարման տեղ ընդունել։ Ô±ÕÕ¿Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸ÕžÖ'Õ¶, Õ©Õ¥Õž Õ¶Õ¸Ö€Õ´Õ¡ Հևոցը միշտ չէ, որ ախտաբանական ատանիշ է։ Այդ պատճառով ի սկզբանե պետք է վերլուծել մեխանիզմները, որոնք բերում են այդ տհաճ ախտանիշի զարգացմանը։ Եթե հևոցն առաջանում է քայլելու և ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, ապա հևոցի պատճառը ֆիզիոլոգիական է։ Բավականին բարդ են այն իրավիճակները, երբ շնչառության դժվարացումն առաջանում է հանգստի վիճակում. դա ախտաբանական երևույթ է, որի պարագայում անհրաժեշտ է իրականացնել հետազոտություն և համապատասխան բուժում նշանակել։ Հևոցի պատճառները Շնչառության խնդիրները կարող են զարգանալ սխալ կենսակերպի ֆոնին։ Երբեմն հևոցի պատճառները հիվանդություններն են։ Դիսպնոէի պատճառները հստակ նշելու համար անհրաժեշտ է հետազոտվել։ Միայն ախտաբանության բացակայության մեջ համոզվելուց հետո կարելի է պատճառը համարել կենսակերպի խախտումը։ Õ–Õ«Õ¦Õ«Õ¸Õ¬Õ¸Õ£Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€Õ¨ Շնչառության հաճախացումը կարող է ծագել հետևյալ գործոնների ֆոնին. Ö†Õ«Õ¦Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ¯Õ¿Õ«Õ¾Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨, շինության ներսում` տոթը, որին օրգանիզմն արձագանքում է հաճախացած շնչառությամբ, գլխացավերով, երբեմն էլ ուշաթափություններով, չափազանց ծխելը։ Ô±ÕÕ¿Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€Õ¨ Հևոցի պարբերաբար առաջանալը հաճախ ազդարարում է օրգանիզմում հիվանդությունների զարգացման մասին։ Հատկապես, եթե կարիք է լինում խորը ներշնչել առանց նպաստող գործոնների առկայության (առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության)։ Հանկարծակի առաջացած արտահայտված հևոցի դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի։ Այս ախտանիշը կարող է վկայել ինֆարկտի, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի, Կվինկեի այտուցի, սուր թունավորման կամ շնչահեղձության մասին։ Õ‡Õ¶Õ¹Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ« 7 Õ¡ÕÕ¿Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Թոքերի և բրոնխների հիվանդությունները հաճախ ուղեկցվում են հևոցով։ Ընդ որում, տհաճ ախտանիշը կարող է պացիենտին տանջել ամիսներ, տարիներ։ Հաճախ բժիշկներն ախտորոշում են հևոցի հետևյալ պատճառները. ԹՕՔՀ (թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդություններ)։ Ախտաբանության համար բնորոշ է շնչական ուղիների լուսանցքի աստիճանական նեղացումը և խորխի կուտակումը։ Հիվանդը հանգիստ ներշնչում է օդը, սակայն արտաշնչելիս դժվարանում է, առաջանում է բնորոշ աղմուկ, երբեմն՝ խորխով հազ։ Դեղորայքային ինհալատորների կիրառումը հնարավորություն է տալիս վերացնել նոպան։ Շնչական անբավարարություն։ Այս ախտաբանությունը հաճախ զարգանում է ԹՕՔՀ-ի ֆոնին։ Հիվանդության ժամանակ թոքերը չեն կարողանում օրգանիզմն ապահովել անհրաժեշտ թթվածնով և հեռացնել ածխաթթու գազը։ Վարակիչ հիվանդություններ։ Ախտաբանությանը կարող են նպաստել թոքաբորբերի, բրոնխիտների ծանր ձևերը։ Եթե բուժումը ճիշտ է կազմակերպված, տհաճ ախտանիշն անցնում է մի քանի օրից։ Թոքերի նորագոյացություն։ Այս ախտաբանության ժամանակ դիսպնոէն կրում է հարաճող բնույթ։ Որքան շատ է աճում ուռուցքը, այնքան հիվանդի շնչելը դժվարանում է։ Բացի հևոցից հիվանդին կարող է անհանգստացնել հազը, արտահայտված թուլությունը, երբեմն` արյունախխումը։ Թրոմբոէմբոլիա։ Տեղի է ունենում թրոմբով թոքային զարկերակի խցանում։ Դիսպնոէն շատ արագ է զարգանում։ Պացիենտը գանգատվում է ո՛չ միայն օդի պակասից, այլ նաև կրծքավանդակում ցավ է զգում։ Երբեմն ախտաբանությունն ուղեկցվում է արյունախխումով է։ Տոքսիկ այտուց։ Ագրեսիվ նյութերի ներշնչե;ը կամ շնչական օրգանների արտահայտված ինտոքսիկացիան կարող են բերել հևոցի առաջացման։ Հաճախացած շնչառությունը վերածվում է շնչահեղձության։ Արտահայտված ինտոքսիկացիայի դեպքում հևոցը շատ արագ է զարգանում։ Խցանում։ Ախտաբանության հիմքում կարող է լինել օտար մարմնի առկայությունը շնչուղիներում։ Երբեմն շնչուղիների նեղացման կարող են բերել խպիպը, ուռուցքը, սպիները։ Խցանման ժամանակ շնչառությունը դառնում է շատ բարձր, սուլող, տանջում է չոր հազը, զարգանում է շնչահեղձություն։ Սրտի ախտաբանությունները Հևոցի և չափազանց թուլության պատճառները կարող են լինել սրտաբանական ախտաբանությունները։ Սովորաբար, դրանք առաջանում են անոթներում ճնշման խանգարման ֆոնին։ Եթե հևոցն առաջացել է սրտի ախտահարման հետևանքով, հիվանդը նշում է հետևյալ ախտանիշները. Õ¤Õ«Õ½ÕºÕ¶Õ¸Õ§Õ« Õ¡Ö€Õ¿Õ¡Õ°Õ¡ÕµÕ¿Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶ Õ¡Õ½Õ¿Õ«Õ³Õ¡Õ¶Õ¡Õ¢Õ¡Ö€ Õ¡Õ³Õ¸Ö'Õ´ Õ§, սկզբում շնչառության հաճախացում առաջանում է ծանրաբեռնվածությունից հետո, հետագայում այն սկսում է անհանգստացնել նույնիսկ հանգիստ վիճակում, սեղմող ցավեր կրծոսկրում (բնորոշ է սրտի իշեմիային), հևոցի ուժեղացում` պառկած վիճակում և ախտանիշների նվազում` նստած վիճակում (դիտվում է սրտային անբավարարության ժամանակ)։ Միոկարդի լուրջ ախտահարումների դեպքում կարող է պարոքսիզմալ հևոց առաջանալ։ Այս ախտաբանությունը կոչվում է սրտային ասթմա։ Սովորաբար, այն առաջանում է գիշերը, ինչը թոքերում հեղուկի կուտակման հետևանք է։ Հևոցն արագ վերածվում է խեղդոցի: այս դեպքում հիվանդին անմիջապես բուժօգնություն է անհրաժեշտ։ Երիտասարդների մոտ հևոցի առաջացման պատճառները հաճախ կապված է նյութափոխանակության խանգարման հետ։ Դիսպնոէ կարող են առաջացնել հետևյալ ախտաբանությունները: Սակավարյունություն։ Բնորոշ է արյան մեջ հեմոգլոբինի իջեցումը, որն ապահովում է թթվածնի տեղափոխումն օրգանիզմում։ Հեմոգլոբինի նվազումն ուղեկցվում է հիպօքսիայով (թթվածնային քաղցով)։ Առաջացած անբավարարությունը լրացնելու համար մարդն սկսում է խորը և հաճախ շնչել։ Թիրեոտոքսիկոզ։ Սա էնդոկրին հիվանդություն է, որի ժամանակ ուժեղանում է վահանաձև գեղձի հորմոնների սինթեզը։ Հորմոնների ուժեղացված արտադրությունը բերում է նյութափոխանակության արագացման և սրտամկանի կծկումների հաճախացման։ Այս ռեժիմում սիրտը չի չի կարող արյունը մղել անհրաժեշտ ծավալով, ինչի հետևանքով հիպօքսիա է զարգանում։ Ստիպված հիվանդը սկսում է շնչել խորը և հաճախ։ Õ‡Õ¡Ö"Õ¡Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¤Õ«Õ¡Õ¢Õ¥Õ¿Ö‰ Ô±ÕµÕ½ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ Õ¡Õ½Õ¿Õ«Õ³Õ¡Õ¶Õ¡Õ¢Õ¡Ö€ Õ¾Õ¡Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¡Ö€ÕµÕ¸Ö'Õ¶Õ¡Õ¿Õ¡Ö€ Õ¡Õ¶Õ¸Õ©Õ¶Õ¥Ö€Õ« Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ¨, Õ«Õ¶Õ¹Õ« Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Ö"Õ¸Ö'Õ´ Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« Ö"Õ«Õ¹ Õ©Õ©Õ¾Õ¡Õ®Õ«Õ¶ Õ§ Õ°Õ¡Õ½Õ¶Õ¸Ö'Õ´ Ö…Ö€Õ£Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶: Ô¶Õ¡Ö€Õ£Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ°Õ«ÕºÖ…Ö"Õ½Õ«Õ¡Ö‰ Ճարպակալում։ Ավելորդ քաշը սրտի, անոթների, թոքերի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն է։ Օրգանները չեն կարող մշտապես գործել այդ ռեժիմով և, աստիճանաբար, զարգանում է թթվածնային քաղց, և, որպես հետևանք, հևոց է առաջանում։ Երբեմն հևոցն առաջանում է նյարդային խանգարումների ֆոնի վրա՝ տարած սթրեսներից, հոգեհուզական ցնցումներից հետո։ Հիմնականում հոգեծին դիսպնոէից գանգատվում են կասկածամիտ պացիենտները, ովքեր հակված են հիպոխոնդրիային։ https:// nairimed.com