
97 просмотры
ՍՏՈՒԳԵՔ ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Ծանոթացեք եղանակի տեսությանը նախքան մարզանքի դուրս գալը. ջերմաստիճանը, քամին ու խոնավությունը կարևոր գործոններ են ցուրտ եղանակի պայմաններում ապահով բացօթյա մարզանքի համար: ՍՏՈՒԳԵՔ ՔԱՄՈՒ ՍԱՌՆՈՒԹՅՈՒՆԸ Սառը քամին կարող է կարող է վտանգավոր լինել բացօթյա մարզանքների համար նույնիսկ տաք հագուստի պայմաններում: ՏԵՂԵԿԱՑԵՔ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԻՊՈԹԵՐՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ Ցրտահարությունը մարմնի վնասվածք է, որն առաջանում է սառցակալելուց: Վաղ նախազգուշացման նշաններ են թմրությունը, զգայունության կորուստը կամ այրող զգացողությունը: Հիպոթերմիան մարմնի ոչ նորմալ ցածր ջերմաստիճանն է: Ախտանշաններն են ուժգին տենդը, անհոդաբաշխ խոսքը, կոորդինացման կորուստը և հոգնածությունը: Õ€Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ°Õ«ÕºÕ¸Õ©Õ¥Ö€Õ´Õ«Õ¡ÕµÕ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ¤Õ«Õ´Õ¥Ö" Õ‡Õ¿Õ¡ÕºÖ…Õ£Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶: ՄԻ ՔԱՆԻ ՇԵՐՏ ՀԱԳՈՒՍՏ ԿՐԵՔ Հագնվեք մի քանի շերտով, որպեսզի անմիջապես հանեք հագուստը, երբ սկսեք քրտնել ու նորից հագնել դրանք, երբ պետք լինի: ÕŠÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶Õ¥Ö" Õ±Õ¥Ö€ Õ£Õ¬Õ¸Ö'ÕÕ¨, Õ±Õ¥Õ¼Ö"Õ¥Ö€Õ¨, Õ¸Õ¿Ö"Õ¥Ö€Õ¶ Õ¸Ö' Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ»Õ¶Õ¥Ö€Õ¨Õš ցուրտ եղանակին արյան հոսքը կենտրոնանում է մարմնի մեջտեղում՝ ձեր գլուխը, ձեռքերն ու ոտքերը խոցելի դարձնելով ցրտահարության համար: Ծածկեք խոցելի մասերը: ՄԻ ՄՈՌԱՑԵՔ ԿՐԵԼ ԱՆՎՏԱՆԳ ՀԱՆԴԵՐՁԱՆՔ և ԱՐԵՎԱՅԻՆ ԱԿՆՈՆՑԵՐ Հագեք համապատասխան պաշտպանող հագուստ: Օրինակ՝ եթե մարզանքի ժամանակ դրսում մութ է, կրեք անդրադարձիչ հագուստ: Սաղավարտ հագեք դահուկավազքի, սնոուբորդի կամ ձնագնացության ժամանակ: Նաև կարևոր է արևային ակնոցներ կրելը: ՇԱՏ ՀԵՂՈՒԿ ԽՄԵՔ Հեղուկի ընդունումը ցուրտ եղանակին նույնքան կարևոր է, որքան՝ շոգին: Խմեք ջուր, կամ սպորտային խմիչքներ մարզանքներից առաջ, ընթացՔում և դրանցից հետո, նույնիսկ, եթե իսկապես ծարավ չեք: Ցրտին մարզվելուն նախապատրաստվելը տաք եղանակից տարբերվում է: Երկու դեպքում էլ անհրաժեշտ է լավ սնվել ու հեղուկ օգտագործել: Այնուամենայնիվ, ըստ Մայո կլինիկայի սպորտային բժշկության կենտրոնի դոկտ. Ջոնաթան Ֆինոֆֆի, տաք եղանակին ձեր մարմինը կկլիմայացվի կամ կհարմարվի շոգին, մինչդեռ ցուրտ եղանակին այդպես չի լինի: Մարմինը սկզբում կսեղմի արյան անոթներն ավելի ակտիվորեն, ինչպես նաև ավելի վաղ փուլում կսկսի ցնցվել ցրտից: Հագուստի շերտերը հատկապես կարևոր են ցրտին մարզանքի նախապատրաստվելու համար ի տարբերություն տաք եղանակի: Ինչպես նշում են մասնագետները՝ հիպոթերմիան կարող է դառնալ մեծ անհանգստություն՝ կախված այն բանից, թե որքան սաստիկ է ցուրտը և որքան զգայուն է մաշկը: Անկախ ջերմաստիճանից արևի ներազդեցության վտանգ կա: Բացօթյա ֆիզիկական վարժությունները մեծացնում են մաշկի քաղցկեղի ռիսկը, ուստի կարևոր է պաշտպանել ձեր մաշկը ջերմությունից: Նրանք, ովքեր տառապում են ասթմայից, նաև պետք է տեղյակ լինեն ցուրտ եղանակի վտանգների մասին: Ցուրտ, չոր օդը կարող է վնասել թոքերը և առաջացնել ասթմայի նոպա: Առողջական խնդիրներ ունեցողները պետք է ճշտեն իրենց բժիշկների հետ որևէ հատուկ նախազգուշացման համար, որը հիմնված է նրանց առողջական վիճակի կամ նշանակված դեղամիջոցների վրա: Բացօթյա մարզանքը գրեթե միշտ լավ գաղափար է, քանի դեռ համապատասխան նախապատրաստումներ եք ձեռնարկում ծայրահեղ ջերմաստիճանային պայմանների համար: Նյութի աղբյուրը՝ Astghik Medical Center