
141 просмотры
Ձվարանների կիստան հեղուկով լցված բշտիկ է, որը զարգանում է ձվարանի վրա կամ ներսում: Որոնք են ձվարանի կիստայի առաջացման պատճառները Ձվարանի կիստաներն առաջանում են նորմալ ձվազատության ընթացքում: Ձվազատմանը նախորդող օրերի ընթացքում գոյանում է բշտիկ, որն աստիճանաբար մեծանում է: Այն կրում է ձվաբջիջը: Նորմայում, բշտիկը պայթում է, և ներսում գտնվող ձվաբջիջն ընկնում է որովայնի խոռոչ: Սակայն, որոշ դեպքերում բշտիկը չի պայթում, և հեղուկը, մնալով բշտիկի մեջ, դառնում է կիստա: Ձվարանի կիստան սովորաբար անհետանում է առանց բուժման ՝ 2-3 ամսվա ընթացքում: Կիստաները բավականին տարածված են վերարտադրողական տարիքի կանանց շրջանում և գրեթե չեն հանդիպում դաշտանադադարից հետո: Կիստան սովորաբար լցված է լինում հեղուկով: Սակայն կան կիստաներ, որոնք պարուննակում են արյուն կամ պինդ հյուսվածք: ÕˆÖ€Õ¸Õ¶Ö" Õ¥Õ¶ Õ±Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¶Õ« Õ¯Õ«Õ½Õ¿Õ¡ÕµÕ« Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Կանանց մեծամասնության մոտ կիստաները մնում են աննկատ և կանայք չեն էլ իմանում դրանց գոյության մասին: Դրանք սովորաբար հայտնաբերվում են պատահականորեն՝ գերձայնային հետազոտության ժամանակ: Ախտանշաններ սկսում են զարգանալ միայն այն դեպքում, երբ մեծացած կիստան սկսում է ճնշել հարևան օրգանները, արյունահոսել կամ ոլորվել: Ձվարանների կիստայի դեպքում կարող է դիտվել. ցավեր կոնքի շրջանում՝ բութ և մշտական բնույթի ցավ սեռական հարաբերության կամ աղիների դատարկման ժամանակ անկանոն դաշտան՝ սովորականից ավելի երկար կամ կարճ, կամ դաշտանի բացակայություն Õ¸Ö€Õ¸Õ¾Õ¡ÕµÕ¶Õ« ÖƒÖ"Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶: Ô¿Õ«Õ½Õ¿Õ¡ÕµÕ« Õ¸Õ¬Õ¸Ö€Õ¾Õ¥Õ¬Õ¸Ö' Õ¯Õ¡Õ´ ÕºÕ¡ÕµÕ©Õ¥Õ¬Õ¸Ö' Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ°Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ§. հանկարծակի ուժեղ և սուր ցավ որովայնում սրտխառնոց և փսխում: Ձվաբջջի զարգացման փուլերը դաշտանային ցիկլի ընթացքում: Յուրաքանչյուր ամիս ձվարաններում միաժամանակ սկսում են զարգանալ մինչև 10-12 ձվաբջիջներ, սակայն միայն մեկն է դառնում գերակշռողը: Այն աստիճանաբար մեծանալով, պատռում է իրեն պատող բշտի պատը, ընկնում է որովայնի խոռոչ, ապա արգանդափողերով անցնում է դեպի արգանդ: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¥Õ¶ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´ Õ±Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¶Õ« Õ¯Õ«Õ½Õ¿Õ¡Õ¶ Ձվարանի կիստան որոշ տեսակներ կարող են ահետանալ առանց որևէ բուժման, սակայն Դուք պետք է պարբերաբար հետազոտվեք: Կախված Ձեր տարիքից, կիստայի տեսակից և չափերից Ձեր բժիշկը կարող է առաջարկել դեղորայքային բուժում կամ վիրաբուժական միջամտություն: Երբեմն կիստան կարող է ոլորվել, պատռվել, արյունահոսել կամ դառնալ չարորակ նորագոյացություն: Անմիջապես դիմեք բժշկի՝ որովայնում առաջացած հանկարծակի սուր ցավերի դեպքում: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¯Õ¡Õ¶ÕÕ¥Õ¬ Õ±Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¶Õ« Õ¯Õ«Õ½Õ¿Õ¡Õ¶ Եթե Ձեզ մոտ հաճախակի են դիտվում ֆունկցիոնալ կիստաներ, և Դուք հղիանալու մտադրություն չունեք, ապա նոր կիստաների առաջացումը կարելի է կանխել բժշկի կողմից նշանակված համապատասխան բուժման, ինչպես նաև հակաբեղմնավորիչ հաբերն ընդունելու միջոցով: Ô±ÕºÖ€Õ¥Ö" Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»... Պատրաստեց՝ Լ. Բունիաթյան