
49 просмотры
Շաքարախտի դիետան կազմելու համար մի քանի տարբեր մոտեցումներ կան, որոնք կօգնեն ձեզ արյան գլյուկոզայի մակարդակը պահել նորմայի սահմաններում: Ô±ÖƒÕ½Õ¥Õ« Õ´Õ¥Õ©Õ¸Õ¤Õ¨ Շաքարախտի ամերիկյան ասոցիացիան առաջարկում է սննդակարգի պլանավորման յոթ քայլից բաղկացած պարզ մեթոդը: Ըստ էության, այն կենտրոնանում է ավելի շատ բանջարեղենի օգտագործման վրա: Երբ նախապատրաստում եք ձեր ափսեն, լցրեք դրա կեսը օսլա չպարունակող բանջարեղեններով, օրինակ՝ սպանախ, գազարը և լոլիկը: Մեկ քառորդը լցրեք սպիտակուցներով, օրինակ՝ թյուննոսի կամ ոչ ճարպոտ խոզի մսով: Լցրեք մյուս քառորդն ամբողջական հացահատիկային բույսերով կամ օսլա պարունակող մթերքով: Ավելացրեք մրգեր կամ կաթնամթերք և ջուր, կամ առանց շաքարի թեյ կամ սուրճ: Ô±Õ®ÕÕ¡Õ»Ö€Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ·Õ¾Õ¸Ö'Õ´Õ¨ Քանի որ ածխաջրերը վերածվում են գլյուկոզայի, դրանք մեծ ազդեցություն են ունենում ձեր արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վրա: Արյան մեջ շաքարի պարունակությունը վերահսկելու համար ամեն օր կերեք նույն քանակությամբ ածխաջրեր, կանոնավոր ընդմիջումներով, հատկապես եթե շաքարախտի դեմ դեղորայք կամ ինսուլին եք ընդունում: Դիետոլոգը կարող է ձեզ սովորեցնել սննդի չափաբաժինները չափելու ու մթերքների պիտակները գրագետ կարդալու ձևը՝ հատուկ ուշադրություն դարձնելով մատուցվող ծավալին և ածխաջրերի պարունակությանը: Եթե ինսուլին եք ընդունում, նա կարող է ձեզ սովորեցնել հաշվել յուրաքանչյուր ուտեստի կամ խորտիկի ածխաջրերը և համապատասխանաբար հարմարեցնել ձեր ինսուլինի ընդունման բաժինը: Փոխանակման ցուցակի համակարգը Դիետոլոգը կարող է խորհուրդ տալ օգտվել մթերքների փոխանակման ցուցակից, որը կօգնի ձեզ պլանավորելու ճաշերն ու թեթև ընդմիջումները: Ցուցակը դասավորված է ըստ կատեգորիաների, ինչպես օրինակ՝ ածխաջրեր, սպիտակուցների աղբյուրներ և ճարպեր: Դրանցից մեկը, որը որպես կատեգորիա է համարվում, կոչվում է «ընտրություն»: Սննդամթերքի ընտրությունն ունի մոտավորապես նույն քանակությամբ ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպ ու կալորիաներ և այն ունի նույն ազդեցությունը ձեր օրգանիզմի վրա, ինչպես միևնույն կատեգորիայի տակ գտնվող ցանկացած սննդատեսակ: Այսպիսով, օրինակ, դուք կարող եք ընտրել ուտել մի մեծ եգիպտացորեն, կամ 1/3 բաժակ եփված սպագետտի մեկանգամյա օսլայի բաժնի համար: Գլիցեմիկ ինդեքս Շաքարախտով հիվանդ որոշ մարդիկ օգտագործում են գլիցեմիկ ինդեքսը սնունդ ընտրելու համար, հատկապես՝ ածխաջրերի: Այս մեթոդը ածխաջրեր պարունակող մթերքները դասակարգում է ըստ արյան մեջ պարունակող գլյուկոզայի վրա ունեցած նրանց ազդեցության: Այս մեթոդի արդյունավետության մասին խոսեք ձեր դիետոլոգի հետ: Ճաշացանկի նմուշ Երբ պլանավորում եք սնունդը, հաշվի առեք ձեր չափսերն ու ակտիվության մակարդակը: Այս ճաշացանկը նախատեսված է օրական 1200-ից 1600 կալորիայի կարիք ունեցող անձանց համար: Նախաճաշ: Ամբողջական ցորենի հաց (1 միջին չափսի կտոր) երկու գդալ ժելեի հետ, ½ բաժակ մանրացված հացակատիկի շիլա մեկ բաժակ 1 տոկոսանոց ցածր յուղայնության կաթի հետ, մի կտոր միրգ, սուրճ: Ô¼Õ¡Õ¶Õ¹ : ÕŠÕ¡Õ¶Ö€Õ¸Õ¾ Õ¯Õ¡Õ´ Õ¢Õ¡Õ¶Õ»Õ¡Ö€Õ¥Õ²Õ¥Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¯Õ¡Ö€Õ¯Õ¡Õ¶Õ¤Õ¡Õ¯, Õ´Õ«Õ»Õ«Õ¶ Õ¹Õ¡ÖƒÕ½Õ« ÕÕ¶Õ±Õ¸Ö€ Õ¥Ö€Õ¯Õ¸Ö' Õ³Õ¡Õ·Õ« Õ£Õ¤Õ¡Õ¬ Õ¶Õ¸Ö'Õ·Õ« Õ¯Õ¡Ö€Õ¡Õ£Õ« Õ°Õ¥Õ¿, Õ»Õ¸Ö'Ö€: Ճաշ : Սաղմոն, 1 ½ թեյի գդալ բուսական յուղ, ջեռոցում եփված փոքր կարտոֆիլ, ½ բաժակ գազար, աղցան (1 ½ բաժակ սպանախ, ½ բաժակ լոլիկ, ¼ բաժակ կտրատված տաքդեղ, 2 թեյի բաժակ ձիթապտղի ձեթ, 1 ½ թեյի գդալ կարմիր գինու քացախ), սառը թեյ առանց շաքարի Նախուտեստ: 2 ½ բաժակ եգիպտացորենի փաթիլներ կամ նարինջ ½ բաժակ 1 տոկոսանոց ցածր յուղայնություն պարունակող կաթնաշոռով: Նյութի աղբյուրը՝ astghikmc.am